Երևան
12 °C
ՀՀԿ-ում փորձում են գտնել տականք բառի համար կուսակցության անդամակցությունից հրաժարված Արմեն Պապյանին:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, որ 50 տականք են դեմ 1000 դրամի նախագծին, ՀՀԿ-ական Արմեն Պապյանը բաց նամակով ասել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:
Մեր դիտարկմանը, որ Պապյանն ասել է, թե ՀՀԿ-ի հանդեպ այլեւս հավատ չկա, Մելիքյանն ասաց.
«Հավատ կա մեր կուսակցության նկատմամբ, այն հիմնավորեց նաեւ վերջին ՏԻՄ ընտրություններում՝ մեր կուսակցության անդամների հաղթանակով»:
Մեր ճշտող հարցին՝ նաե՞ւ Վանաձորի ընտրություններով, Մելիքյանը դրական պատասխան տվեց.
«Այո, նաեւ Վանաձորի: Անկախ նրանից ամբողջությամբ սահմանադրական հաղթանակ էր, թե՝ չէ, ամեն դեպքում, ձայների մեծամասնությունը մեր կուսակցությունն էր ստացել, եւ ամեն ինչ օրենքի շրջանակում է եղել»:
Ինչ վերաբերում է նշված անձին, Մելիքյանն ասաց.
«Իրեն չեմ ճանաչում, ցավում եմ, փորձում ենք գտնել ինքն, ընդհանրապես, մեր կուսակցության անդա՞մ է, թե՞ ոչ եւ առայժմ չենք հայտնաբերել, որ կուսակցության նման անդամ ունենք»:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վերջինիս զրկեք Գարեգին Նժդեհ շքանշանից, Մելիքյանը պատասխանեց.
«Որեւէ մեկը նման մտադրություն չունի, բայց կուսակցական լինելու հետ կապված փնտրում ենք, որ հասկանանք անդա՞մ է, թե՞ ոչ»:
Հիշեցմանը, որ ժամանակին էլ Հրանուշ Հակոբյանն էր սփյուռքահայերին կոչ անում ներդրումներ անել, օրեր առաջ Ռիտա Սարգսյանը՝ 100 դրամի կոչով էր հանդես գալիս, ՀՀԿ-ականների մոտ նման ավանդույթ կա՞, Մելիքյանն ասաց.
«Նման նախագծերը պետք չէ շահարկել: Ներկայացված է նախագիծ, որը բխում է ազգ-բանակ սկզբունքից, ես սա կարեւորում եմ: Մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավորված զինվորների ընտանիքներին օգնությունը բարոյական կարեւոր քայլ եմ համարում, եւ չեմ համարում հարկային ճնշում»:
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, Մելիքյանն ասաց, որ խոսքերը թյուրընկալում են առաջացրել.
«Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցի պատասխանել եմ եւ նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված չեմ արել, չեմ մտածել, երբեւէ չեմ անելու, նույնիսկ նման մտածողությունն ինձ համար անընդունելի է»,- մանրամասնեց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ ասել եք ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի տականքի գրառումներ են, Մելիքյանն ասաց.
«Դա չի վերաբերում հանրությանը կամ ժողովրդին: Ապազգային, հակահայկական, Արցախի, երկրի անվտանգության դեմ արտահայտություններին, իսկ դրանք եղել են: Կարծում եմ, սա ազգ-բանակ միասնության հենց առաջին քայլերից մեկն է, իմ արտահայտությունը վերաբերել է ֆեյսբուքում նման արտահայտություններ անողներին: Իմ հայտարարությունը հանրությանը չի վերաբերել: Ֆեյսբուքի ներկայացուցիչները հանրության մաս չեն կազմում, կազմում են, բայց հանրություն չեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT