Երևան
12 °C
Այսօր առավոտյան Նյու Յորքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի եւ այդ տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը կազմում է 1 միլիոն եվրո. հաղթողը ստանալու է 60, պարտվողը՝ 40 տոկոսը: Կանոնակարգի համաձայն մրցակիցները անցկացնելու են դասական շախմատի 12 պարտիա, եւ 6,5 միավոր հավաքած շախմատիստը հռչակվելու է աշխարհի չեմպիոն: Ոչ ոքի՝ 6-6 հաշվի դեպքում կայանալու է արագ շախմատի 2 պարտիա, այս դեպքում էլ հավասարության դեպքում կանցկացվի եւս 2 պարտիա կայծակնային շախմատի կանոններով, եւ եթե այս բոլոր «փորձությունները» մրցակիցներն անցնեն հավասար ցուցանիշներով, ապա ամեն ինչ կորոշվի «Արմագեդոն» անունը ստացած պարտիայի միջոցով, որի դեպքում ոչ-ոքին բացառվում է:
Մեծ հաշվով շախմատային աշխարհը, մասնագետները, վերլուծաբանները կարծում են, որ ամեն ինչ կորոշվի դասական շախմատի պարտիաներից հետո. գործող չեմպիոն Կառլսենի հնարավորությունները շատ ավելի բարձր են գնահատվում, իսկ Կարյակինի համար արդեն իսկ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտին մասնակցելը համարվում է մեծագույն հաջողություն: Կառլսենը եւ Կարյակինը հասակակիցներ են՝ 2-ն էլ ծնվել են 1990 թվականին, բայց անցել են շախմատային տարբեր ճանապարհներ: Սերգեյ Կարյակինը 12 տարեկան հասակում՝ 2002 թ., երբ դեռ հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի տակ, լրացրել է գրոսմայստերական նորմատիվը եւ համարվում է պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերը. այս ցուցանիշը ընդգրկված է անգամ «Գինեսի ռեկորդների գրքում»: 2 տարի անց՝ 2004-ին, 14-ամյա Կարյակինը Ուկրաինայի հավաքականի կազմում նվաճել է համաշխարհային Օլիմպիադայի հաղթողի կոչումը, ինչը նույնպես ունիկալ արդյունքն է, իսկ 2005 թ. ստացել է Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչումը: 2009-ից Կարյակինը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ, երբեւէ չի կարողացել հաղթահարել սուպերգրոսմայստերական համարվող 2800 վարկանիշը, եւ հավակնորդների մրցաշարում հաղթանակը, աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտին մասնակցելը նրա առայժմ ամենամեծ հաջողությունն է: Ընդ որում աշխարհահռչակ շատ ու շատ ուժեղ շախմատիստներ, այդ թվում մեր Լեւոն Արոնյանը, առայժմ չեն կարող հպարտանալ նման հաջողությամբ:
Կառլսենը գրոսմայստերական նորմատիվը լրացրել է Կարյակինից 1 տարի ուշ՝ 2003 թ., բայց սա միակ ցուցանիշն է, որով նորվեգացին զիջում է Կարյակինին: Մագնուսը արդեն 2013 թ. նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, ընդ որում պատմության մեջ միակ շախմատիստն է, որ միաժամանակ կրել է բոլոր վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումները՝ դասական, արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: 2014 թ. Կառլսենի վարկանիշը հասել էր աստղաբաշխական թվի՝ 2882. սա բոլոր ժամանակների լավագույն արդյունքն է: Նորվեգացին վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է հեղինակավոր պարբերականների կողմից կազմվող «Տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանց» թվում:
Ահա այսպիսի «վաստակով» են Նյու Յորք ժամանել Կառլսենը եւ Կարյակինը. այսօր առավոտյան էլ ավարտվել է նրանց միջեւ 1-ին պարտիան: տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ի նախագահ, ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովը ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների հետեւանքով չի կարողացել ներկա լինել մրցամարտին եւ Կառլսեն - Կարյակին 1-ին պարտիայի 1-ին քայլի իրավունքը վերապահվել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյին: Մրցամարտի կազմակերպիչները տեղեկացրել են, որ յուրաքանչյուր պարտիայի առաջին քայլի իրավունքը տրվելու է տարբեր բնագավառների հայտնի մարդկանց: Կարյակինին աջակցելու համար Նյու Յորք է մեկնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը նախօրեին հանդիպել եւ ճաշել է Կարյակինի, նրա թիմի անդամների հետ: Կարյակինը խոստացել է ամեն ինչ անել շախմատի համաշխարհային թագը կրկին ՌԴ վերադարձնելու համար:
Նշեմ, որ 1927 թ. հետո, երբ խորհրդային շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինը աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում հաղթեց կուբացի Խոսե Ռաուլ Կապաբլանկային եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, մինչեւ 2007 թ. ընդամենը 5 տարի մոլորակի ուժեղագույն շախմատիստը չի եղել ԽՍՀՄ-ի կամ իրավաբանորեն ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի ներկայացուցիչ. 1935-37 թթ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է հոլանդացի Մաքս Էյվեն, իսկ 1972-75 թթ.՝ ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը: Իսկ ընդհանուր առմամբ մինչ այժմ 16 շախմատիստներ են նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ըստ տարիների այն ունի հետեւյալ ժամանակագրությունը.
1886 -1894 թթ.՝ Վիլհելմ Ստեյնից (Ավստրո -Հունգարիա)
1894 -1921 թթ.՝ Էմանուիլ Լասկեր (Գերմանիա)
1921 -1927 թթ.՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա)
1927 -1935 եւ 1937 - 1946 թթ.՝ Ալեքսանդր Ալյոխին (ԽՍՀՄ)
1935 -1937 թթ.՝ Մաքս Էյվե (Հոլանդիա)
1948-1957, 1958-1960 եւ 1961-1963թթ.՝ Միխայիլ Բոտվիննիկ (ԽՍՀՄ)
1957-1958 թթ.՝ Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ)
1960-1961 թթ՝ Միխայիլ Տալ (ԽՍՀՄ)
1963- 1969 թթ.՝ Տիգրան Պետրոսյան (ԽՍՀՄ)
1969-1972 թթ.՝ Բորիս Սպասկի (ԽՍՀՄ)
1972-1975 թթ.՝ Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ)
1975-1985 թթ.՝ Անատոլի Կարպով (ԽՍՀՄ)
1985-2000 թթ.՝ Գարի Կասպարով (ԽՍՀՄ)
2000-2007 թթ.՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
2007-2013 թթ.` Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
2013 թ.՝ Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)
Հ.Գ. Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին մրցամարտի 1-ին պարտիան ավարտվել է ոչ ոքի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT