Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց օրենքի մի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծննդյան ու մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները պարզեցնելու և քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելով:
Կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում՝ վերացնել քաղաքացիների կողմից, երեխայի ծննդյան եւ քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը:
Որոշման նախագծում ասված է.
- բժշկական հաստատություններում ներդնել ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները.
- ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից՝ զերծ մնալով տվյալների անհամապատասխանության դեպքերից.
- կրճատել բժշկական վկայականների տրամադրման հետ կապված մի շարք գործառույթներ, օրինակ՝ թղթային կրիչների վրա ծննդյան և մահվան մասին բժշկական վկայականների նախապատրաստումը, նվազեցնել բժշկական հաստատությունների և ՔԿԱԳ տարածքային մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը,
- բացառել ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական հաստատություններն իրենց հերթին բժշկական վկայականները բեռնելիս օգտվելու են նաև ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական կառավարման համակարգում և բնակչության պետական ռեգիստրում արդեն իսկ առկա անձնական տվյալներից.
- էականորեն խնայել փաստաթղթերի պատրաստման հետ կապված ծախսերը և ժամանակը.
- բարելավել բժշկական վիճակագրությունը, քանի որ համակարգում մահվան գրանցման դեպքում հնարավոր է բժշկական վկայականներ պատրաստել բացառապես միջազգայնորեն ընդունված Հիվանդությունների 10-րդ դասակարգչում զետեղված հիվանդությունների անվանումներով.
- բացառել ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, ինչը կարևոր է թե՛ վիճակագրական, թե՛ ժողովրդագրական, թե՛ ընտրական ցուցակների ճշգրտության տեսանկյունից.
- հնարավորություն ընձեռել երեխայի ծննդյան կամ անձի մահվան՝ ՔԿԱԳ մարմիններում չգրանցելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել.
- առողջապահության և արդարադատության նախարարությունների համար հնարավորություն ստեղծել ռեալ ժամանակում ծնունդների և մահերի, մահվան բժշկական պատճառների վերաբերյալ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն.
- հնարավորություն ստեղծել հետագայում այս համակարգը համակցելու պետական այլ էլեկտրոնային ռեգիստրների:
Համակարգն արդեն փորձնական ռեժիմով տեղադրված է Երեւան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերի բժշկական հաստատությունների գերակշիռ մասում, ներկայումս համակարգը տեղադրվում է Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգն ամբողջությամբ տեղադրել շուրջ 400 բժշկական հաստատություններում եւ գործարկել 2017 թ. հունվարի 1-ից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT