Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմից օրեր անց Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստը, որի արդյունքում պետք է համատեղ հայտարարություն ընդունվեր:
Հայտարարությունը, սակայն, չընդունվեց պատերազմի վերաբերյալ սուր ձեւակերպումների պատճառով: Ապրիլի 18-ին այն ուղարկվեց Մոսկվա` ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համաձայնեցնելու, բայց մինչեւ այժմ ռուսական կողմը որեւէ պատասխան չի տվել: Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ վերը նշված հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից:
- Պարոն Նահապետյան, մայիս-հունիս ամիսներին ձեր ղեկավարած հանձնաժողովը պատրաստվում էր այցելել Գյումրիի 102-րդ ռազմաբազա եւ ստուգել արդիականացմանը վերաբերող աշխատանքները: Ի՞նչ եղան այդ ստուգումները:
- Հանձնաժողովը ստուգումներ իրականացնելու ծրագիր չի ունեցել: Մենք այս տարվա ընթացքում այց էինք նախատեսում: Դրանից առաջ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մենք նման այց իրականացրինք, բայց կար եւս մի նոր այց կատարելու մտադրություն: Այն դեռ տեղի չի ունեցել, բայց մնում է մեր օրակարգում:
- Ռուսական կողմը չի՞ համաձայնում, որ այցելեք եւ տեսնեք, թե ինչ է այնտեղ կատարվում:
- Որեւէ խոչընդոտ չկա, պարզապես տարվա ընթացքում մեր ծրագրերն ու գործողությունները նաեւ փոփոխվում են, վերապլանավորվում: Այս պահին մեր հանձնաժողովի շրջանակներում ունենք մի շարք կարեւոր միջոցառումներ, որոնց համատեքստում կքննարկենք մոտ ժամանակահատվածում նման այց իրականացնելու անհրաժեշտությունը: Ես պետք է նշեմ, որ կան որոշակի գործողություններ, որոնք վերաբերում են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը եւ խորհրդարանական հարթակում քննարկումներին: Այդ առումով մենք ունենք բազմաթիվ երկկողմ պայմանագրեր, եւ հնարավոր եմ համարում անդրադառնալ դրանց կատարման ընթացքին:
- Կատարման ընթացքին վերաբերող խնդիրնե՞ր կան:
- Ոչ: Ես չէի ուզենա, որ մեր յուրաքանչյուր ծրագրային գործողության կատարման համար դուք անհանգստություն տեսնեք: ՌԴ-ի հետ պաշտպանության բնագավառում մենք ունենք սերտ համագործակցություն, եւ խորհրդարանականները կարող են անդրադառնալ այդ պայմանագրերի կատարման ընթացքին:
- Ի դեպ, 7 ամիս է անցել ձեր հանձնաժողովի եւ ՌԴ խորհրդարանական համապատասխան կառույցի համատեղ նիստից, որի ընթացքում պետք է համատեղ հայտարարություն ընդունվեր, ինչը հետաձգվեց: Ի վերջո, ի՞նչ եղավ այդ հայտարարությունը:
- Մենք այն ժամանակ բավական արդյունավետ քննարկում ենք ունեցել ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովի հետ: Այո, ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է ընդունվի եզրափակիչ հայտարարություն: Եղել են տարբեր շեշտադրումներ, օրակարգային հարցեր: Եվ թե՛ քննարկումների, թե՛ հայտարարության նախնական տարբերակի առանցքում Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն էր, մասնավորապես ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան: Քննարկման ժամանակ եղել են որոշակի մեկնաբանություններ թե՛ հայ, թե՛ ռուս պատգամավորների կողմից: Այլ բան էր, որ այդ քննարկումների արդյունքները ճիշտ արտացոլվեին այդ փաստաթղթում: Պարզապես պետք է նկատել, որ արդեն բավական ժամանակ է անցել, տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, եւ շատ կարեւոր է, որ այդ փաստաթուղթն այն ժամանակ լիներ:
- Հիմա արդեն ժամանակավրե՞պ է:
- Ինչ-որ իմաստով կարող եք ժամանակավրեպ համարել, որովհետեւ այս փուլում կարող է լինեն որոշակի ձեւակերպումներ, որոնք ամենեւին էլ չարտացոլեն այն ժամանակվա իրողությունները: Այս համատեքստում պետք է գնահատենք փաստաթղթի ընդունման նպատակահարմարությունը: Եթե այն չի արտացոլելու ապրիլյան իրադարձությունները, ապա դրա գոյությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել:
- Կարո՞ղ եք ասել, թե ապրիլյան պատերազմին վերաբերող ինչ ձեւակերպումներ կային, որոնց հետ համաձայն չէին ձեր ռուս գործընկերները, որ հայտարարությունն այդպես էլ չընդունվեց:
- Ճիշտ չէ բանակցային գործընթացին վերաբերող մանրամասները ներկայացնել, քանի որ դա միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարվող աշխատանք է: Իհարկե, շատ լավ կլիներ, որ լիներ արդյունք, եւ մենք այն ներկայացնեինք հանրության դատին:
- Գոնե հիմա կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն Ադրբեջանին չնեղացնելու համար մերժեց այդ ձեւակերպումներն ու այդպիսով նաեւ հայտարարությունը:
- Կարող եք տարբեր ենթադրություններ ու մեկնաբանություններ անել, պարզապես տվյալ դեպքում ոչ թե իրենց շահերի, այլ մեր շահերի տեսանկյունից պետք է դիտարկենք խնդիրը: Այսօր առանց ապրիլյան իրադարձությունների ճշգրիտ արտացոլման ինչքանո՞վ է նպատակահարմար այդ փաստաթղթի ընդունումը: Մենք հիմա կարող ենք փաստել, որ դեռեւս չկա փոխհամաձայնեցված փաստաթուղթ:
- Պարոն Նահապետյան, վերջին շրջանում հասարակական-քաղաքական տարբեր կառույցներ պահեստային, կամավորական ուժերը մոբիլիզացնելու քայլեր են ձեռնարկում: Ղարաբաղաադրբեջանական սահմանին պատերազմական վտանգի սրում կա՞, որ նման կոչեր են հնչում:
- Ապրիլյան պատերազմից հետո տարբեր կազմակերպություններ իրականացրել են որոշակի աշխատանքներ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունենալով իրենց դիտարկումները: Նաեւ խորհրդարանական հարթակում կազմակերպված քննարկումներին հատուկ կարեւորվեց մոբիլիզացիոն ռեսուրսների ճիշտ կազմակերպումը: Այդ հարցերը քննարկել ենք վերջերս ԼՂՀ կատարած մեր այցի ժամանակ թե՛ զինվորականների, թե՛ պատգամավորների, եւ թե՛ Արցախի բարձրագույն իշխանությունների հետ:
- Կա՞ նման մոբիլիզացիայի անհրաժեշտություն:
- Այո, կա մեր պահեստազորային ուժերն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտություն: Այս դեպքում մենք տեսնում ենք նաեւ օրենսդրական բնույթի խնդիրներ՝ այդ օրենսդրությունը պետք է կատարելագործել: Մենք համապատասխան քննարկում ենք ունեցել նաեւ պաշտպանության նախարարի հետ, եւ կարծում եմ, մոտ ժամանակներս կլինեն համապատասխան նախաձեռնություններ: Սա բնավ չի նշանակում, որ ՊՆ-ի կողմից ապրիլյան պատերազմից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել, բայց հենց այդ ժամանակ նկատեցինք ճիշտ ներգրավման, նրանց պատրաստվածության առումով որոշակի թերություններ: Այս խնդիրները պահանջում են լուծումներ, որոնց դեպքում պետական մարմիններն ու հասարակական կառույցները պետք է ճիշտ փոխգործակցություն իրականացնեն: Երկրի սահմանների պաշտպանությունը համազգային խնդիր է, եւ եթե կարիք լինի, ապա մոբիլիզացիոն ռեսուրսները պետք է ժամանակին եւ արդյունավետ ներգրավվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT