Երևան
12 °C
Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը իշխանություններին առաջարկում է ՀՀ Ազգային ժողովում երկու պալատ ստեղծել, որոնցից մեկում ներգրավված կլինեն նաեւ սփյուռքահայերը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Կալիֆոռնիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ նման մի հայտարարություն էր արել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասել էր, որ Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը դարձնել երկպալատանի` հնարավորություն ընձեռելով խորհրդարանի վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ սփյուռքի ներկայացուցիչներին: Հրանուշ Հակոբյանի խոսքերով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի, որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը: Այն ժամանակ մեկնաբանություններ եղան, թե իշխանությունները Հրանուշ Հակոբյանին այդ հայտարարության համար խիստ նկատողություն են արել: Այնուամենայնիվ, նա այսօր չի կիսում Արթուր Ալեքսանյանի այդ գաղափարը: Այդ եւ սփյուռքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հրանուշ Հակոբյանի հետ:
- Տիկին Հակոբյան, համաձա՞յն եք Արթուր Ալեքսանյանի այն հայտարարության հետ, թե սփյուռքահայ գործարարներին այստեղ «քցում» են, դրա համար էլ նրանք չեն ցանկանում Հայաստանում ներդրումներ անել:
- Այդպիսի դեպքեր եղել են: Մեր հայրենակիցները եկել են Հայաստան, գործընկեր գտել, բայց նրանց միջեւ հարաբերությունները չեն կարգավորվել, դրա համար ինչ-որ վիճաբանություններ եւ այլ գործընթացներ են տեղի ունեցել, ու հեռացել են: Դեպքեր են եղել, որ դատական գործընթացներ են եղել, ես տեղյակ եմ, որ դատական պրոցես է տեղի ունեցել, որի դեպքում սփյուռքահայերը հաղթել են: Բայց ընդհանուր առմամբ դժվարանում եմ ասել, որովհետեւ այդ հայտարարությունները պետք է ստուգվեն, ճշտվեն: Յուրաքանչյուր դեպք ունի իր պատմությունը:
- Դուք չե՞ք փորձում հետեւել այդ իրադարձություններին, դրանց համար արդարացի լուծումներ գտնել, որ սփյուռքում նման դժգոհություններ չառաջանան:
- Գիտեք ինչ, մենք չենք կարող բոլոր բիզնեսմենների հետեւից գնալ ու իմանալ, թե ով ում հետ ինչ գործարքի մեջ է: Բայց երբ նրանք մեզ դիմում են, մենք անպայման փորձում ենք իրենց ուղղորդել, որ օրենքի սահմաններում դատական կարգով դիմեն պատկան ատյաններին ու փորձեն իրենց իրավունքները պաշտպանել: Իհարկե, կան նաեւ փայլուն օրինակներ, եւ ես կուզենայի, որ պարոն Ալեքսանյանը նաեւ այս մասին խոսեր: Դա Էդուարդո Էռնեկյանն է, դա Սամվել Կարապետյանն է, դա Թուֆենկյանն է, Մեկերյանն է:
- Սամվել Կարապետյանին չի կարելի սփյուռքահայ համարել: Նա լավ տիրապետում է Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակին ու բիզնես-օրենքներին եւ հավանաբար ամերիկահայի կամ ֆրանսահայի նման պատրանքներ չունի, որ հետո էլ հիասթափություն ապրի: Բացի այդ նա կապեր ունի իշխանությունների հետ, ու դժվար թե այստեղ նրան «քցեն»:
- Համենայնդեպս, դրսից եկած կապիտալ է: Իսկ մենք ամեն ինչի մասին չենք կարող տեղյակ լինել, իմանալու դեպքում էլ փորձում ենք հետեւողական եւ օգտակար լինել սփյուռքահային կամ օրինականության բացահայտմանը:
- Ձեզ հիշեցնեմ, որ Ալեքսանյանի կնոջ հայրը՝ սփյուռքահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե ցանկացել է Հայաստանում ցորենի բիզնեսով զբաղվել, բայց իրեն սպառնացել են, որ արտերը կվառեն:
- Դուք այնպիսի ներքին հարցեր եք ասում, որոնք իմ ոլորտից չեն: Հովնանյանը հարյուր տարի հայաստանցի է եղել, նա ինչ սփյուռքահայ: Նա 1992 թվականից Հայաստանում է ապրել, Հայաստանի կանոններով ապրել է, ստեղծել է, կառուցել է, եւ ես չեմ կարող պատասխանել, թե ինքը որ ոլորտում ինչ է ցանկացել անել:
- Տիկին Հակոբյան, տարիներ առաջ Դուք էիք առաջարկում ԱԺ-ում երկրորդ պալատ ունենալ, որ սփյուռքահայերն այնտեղ ներկայացված լինեն: Հիմա իշխանություններին սփյուռքահայերի անունից նման առաջարկ է ներկայացրել Ալեքսանյանը: Կաջակցե՞ք այդ գաղափարին:
- Դրա վերաբերյալ արդեն ասել եմ. քանի դեռ երկքաղաքացիության ինստիտուտը ձեւավորված չէր, ես դա նպատակահարմար եմ գտել եւ առաջարկել եմ: Այնուհետեւ սահմանադրական երկու փոփոխությունները հնարավորություն տվեցին ներդնել այդ ինստիտուտը: Ու եթե մարդը ակտիվ է եւ ուզում է հայրենիքում արտահայտել իր քաղաքական դիրքորոշումները, նա, դառնալով երկքաղաքացի, հինգ տարի հետո մեր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք կունենա: Մենք երկքաղաքացիության արդեն տասը տարվա պատմություն ունենք, եւ արդեն 100.000 մարդ երկքաղաքացի են: Ցանկացողները կարող են մասնակցել մեր ընտրություններին ու դառնալ ԱԺ պատգամավոր: Մենք արդեն ունենք օրինակներ՝ Վարդան Օսկանյանը հիմա պատգամավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավոր էր: Իսկ Սահմանադրությունը նոր է ընդունվել, եւ հնարավոր չէ այն ամեն տարի փոխել:
- Հաջորդ ԱԺ-ն արդեն հնարավորություն կունենա առանց հանրաքվեի Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ անել:
- Ես գիտեմ, մենք ճկունություն ենք հաղորդել այդ գործընթացներին, դա նաեւ իմ առաջարկն է եղել: Մենք կարող ենք նաեւ տարբեր երկրների խորհրդարաններում ընտրված հայերի ներուժը օգտագործել: Նրանց դարձնել, օրինակ, արտահաստիքային, որ գան ու մասնակցեն մեր նիստերին, ունենան ելույթների, բայց ոչ քվեարկելու իրավունք: Տվյալ դեպքում շատ ավելի ճիշտ կլինի, որ մենք օգտագործենք օտար երկրներում մեր հայրենակիցների օրենսդրական փորձը:
- Տիկին Հակոբյան, նաեւ սփյուռքահայերին կոչ էիք արել 1000-ական դոլարի ավանդ ներդնել ՀՀ բանկերում: Ձեր այդ կոչին արձագանքողներ եղա՞ն:
- Այդքան շա՞տ է ձեզ հուզում այդ հարցը: Այո, շատ են արձագանքել, եւ շատերն են եկել ու դրել: Շատերն են տոկոս ստանում եւ ինձանից էլ շնորհակալ են, որ իրենց օդանավի վարձը արդեն ձրի է դարձել: Մարդ կա, որ արդեն 10.000-ական դոլար տասը բանկում է դրել:
- Քանի՞ մարդ է արձագանքել այդ կոչին, եւ ընդհանուր որքա՞ն գումար է ներդրվել:
- Դա բանկային գաղտնիք է, չի ասվում, բայց կան ինձ ուղղված տասնյակ նամակներ, որ նրանք ոչ թե հազար, այլ երեք կամ տասը հազար դոլար են ներդրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT