Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում եւ Հայաստանից դուրս երկրաչափական պրոգրեսիայով աճում է նորաստեղծ քաղաքական միավորների թիվը: Պարզվում է` վերջերս ստեղծվել է կամ մոտ ժամանակներս ստեղծվելու է «Միացյալ Արմենիա» անունով կազմակերպություն, որի հիմնադիրներն են բարերար Վահագն Հովնանյանի փեսան եւ դուստրը`ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Նինա Հովնանյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու ազատամարտիկ Արամ Ավետիսյանը:
Արթուր Ալեքսանյանը երեկ «Իրավունքին» ասել է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն իրենք առայժմ չունեն: «Պարզապես ցանկանում ենք ազգը համախմբել, որ գալիք ԱԺ-ն ընտրություններից հետո լինի երկպալատանի խորհրդարան, սփյուռքը խորհրդարանում տեղ ունենա»,- ասել է նա:
Ազատ Արշակյանը «Ժողովրդին» ասել է, որ իրենք ներկայում իրենց հռչակագիրն են ձեւավորում եւ բանակցությունների մեջ են սփյուռքի հայ համայնքների հետ: «Միացյալ Արմենիայի» հռչակագրի անկյունաքարը լինելու է «Արցախ-Սփյուռք-Հայաստան համերաշխության եւ ՀՀ ԱԺ երկրորդ պալատի ստեղծման գաղափարը»: Ասել է նաեւ, որ իրենք լինելու են իրական, իսկական ընդդիմություն:
Հիշեցնենք, երկպալատ խորհրդարանի եւ դրանում սփյուռքի ներգրավվածության գաղափարի հեղինակը, որքան էլ դա հաճելի չլինի «Միացյալ Արմենիայի» անդամներին, Սերժ Սարգսյանն է: Դեռեւս 2011 թվականի փետրվարին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանը երկպալատ դարձնել, «ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին»:
Հայաստանի քաղաքական ուժերն այնքան էլ ոգեւորությամբ չարձագանքեցին սույն հայտարարությանը, թեպետ սփյուռքն էլ առանձնապես հետաքրքրություն ցույց չտվեց դրա նկատմամբ: Ի վերջո, սահմանադրական փոփոխություններում խորհրդարանի բաժանում չնախատեսվեց: Հրանուշ Հակոբյանն էլ բացատրեց, որ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո երկպալատ խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը վերացել է, քանի որ բոլոր այն սփյուռքահայերը, ովքեր կուզեին մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ մասնակցել ցանկացած ընտրության:
Ինչու է «Միացյալ Արմենիան» թարմացնում Սերժ Սարգսյանի երբեմնի առաջ քաշած օրակարգը, դժվարանում ենք ասել: Ակնհայտ է, սակայն, որ սփյուռքի մեր հայրենակիցները առայժմ իրենք էլ ձեռնպահ են մնում հայրենիքում քաղաքականությամբ ուղիղ զբաղվելուց: Նրանք ավելի շատ նախընտրում են դեկլարատիվ բնույթի հայտարարությունները, կամ առավելագույնը որեւէ հայաստանյան քաղաքական ուժի թիկունքից են միջամտում Հայաստանի ներքին գործերին: Սա բացատրում են նրանով, որ հայաստանցիներն իրենց թույլ չեն տալիս ավելին անել, համարելով, որ իրենք ներհայաստանյան իրողությունները լավ չեն հասկանում: 2017-ի ընտրություններից առաջ, ճիշտ է սփյուռքում մեծ ակտիվություն է նկատվում, բայց առայժմ անհասկանալի է, թե ով ում բարեկամն է:
Ինչ վերաբերում է նորաստեղծ «Միացյալ Արմենիային», նշենք, որ այս նախաձեռնության մասին լրատվության մեջ անսպասելիորեն կենտրոնական տեղ գրավեց Սեյրան Օհանյանը: Ընդհանրապես, պաշտպանության նախկին նախարարը հայտնվել է պոտենցիալ բոլոր քաղաքական ուժերի ու միավորումների ուշադրության կենտրոնում: Նրան այսկողմ-այնկողմ են քաշքշում եւ ձեռքից ձեռք խլում:
Երկար ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ Օհանյանը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը: Այս լուրը առավել ինտենսիվ տարածվում էր Դալլաքյանի հանդեպ բարեհաճ տրամադրված լրատվամիջոցներով: Մի փուլ եկավ, որ նրանք սկսեցին միահամուռ գրել, թե իշխանությունները ամեն կերպ փորձում են խոչընդոտել Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի էպիկական միավորմանը:
Երեկ էլ գրվեց, որ Օհանյանին անհայտ ուժերն ուղղորդում են դեպի «Միացյալ Արմենիա»: Նման վերլուծության հիմքում Արթուր Ալեքսանյանի հետ Օհանյանի քավոր-սանիկ հարաբերություններն էին: Դալլաքյանական թեւը խուճապի մեջ ընկավ: Բարձր լրագրողական պրոֆեսիոնալիզմով, երկու ժամվա ընթացքում առաջին ձեռքից ինֆորմացիա հայտնվեց, որը հերքում էր Օհանյանի հնարավոր համագործակցությունը «Միացյալ Արմենիայի» հետ: Արթուր Ալեքսանյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ու թեեւ ինքն ու նախկին նախարարը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն, սակայն քաղաքական դաշտում իրար հետ չեն շփվում:
Սեյրան Օհանյանի կերպարի նկատմամբ անառողջ հետաքրքրության պատճառը, թերեւս, Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի թողած խորը ենթագիտակցական հետքն է առ այն, որ պաշտպանության նախկին նախարարները քաղաքականության մեջ հզոր են լինում: Մինչդեռ, նախադրյալներ, թե Օհանյանը ի վիճակի է լրացնել այս շարքը, չեն նշմարվում: Քաղաքականության մեջ նա ավելի շուտ Վազգեն Մանուկյանին կնմանվի, քան Սարգսյաններին: Այնպես որ, կարծում ենք, միանգամայն անտեղի է նրա շուրջ այս աժիոտաժը:
Հ.Գ. Երեկ տեղեկություն եղավ նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցական գործընթացը կասեցվել է, ֆինանսավորումը դադարել: Դալլաքայնն իր հայտնի ասուլիսում խոստացավ հոկտեմբերի վերջին եւս մեկ ասուլիս հրավիրել եւ ավելի կոնկրետ հայտարարություններ անել կուսակցության անվան եւ անդամների մասին: Մինչեւ այժմ նման բան տեղի չի ունեցել:
Հետեւություններ անել, թե սա նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ այնուամենայնիվ ծագել են, ամեն դեպքում վաղ է: Դալլաքյանը շատ լուրջ էր տրամադրված իր գործին: Նա նույնիսկ ֆիլմ հրապարակեց, թե ինչպես է լողավազանում շաբաթը երկու անգամ լողում, կամ ընկերների հետ ֆուտբոլ խաղում: Դրանք իհարկե այնքան էլ էսթետիկական տեսարաններ չէին, սակայն Վիկտոր Դալլաքյանին թվացել էր, թե մեծ զարկ կտան իր նոր կուսակցությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT