Երևան
12 °C
Նախկին «Օրինաց երկիր» կուսակցությունը, անցնելով որոշակի ռեբրենդինգի գործընթաց եւ հանրությանը ներկայանալով «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) վերամբարձ անունով, արեւմտյան գործընկերների աջակցությամբ սկսել է կադրերի վերապատրաստման գործընթաց:
Ըստ կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ՀՎԿ-ն մտադիր չէ սահմանափակվել միայն կուսակցական ակտիվի ուղղակի եւ միանգամյա վերապատրաստմամբ: Այն Հանրապետական կուսակցության օրինակով հիմնում է Քաղաքական դպրոց, որը «հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ»:
Թե նախկին ՕԵԿ-ի կամ ներկայիս ՀՎԿ-ի քաղաքական դպրոցում առաջադեմ «հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող երիտասարդները» ինչ «ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ» հնարավորություն կունենան ձեռք բերել, միայն կարող ենք ենթադրել: Նույնը, ի դեպ, վերաբերում է Հանրապետականին: Կուսակցությունն իր գործունեության ընթացքում՝ լինի ՕԵԿ, թե ՀՎԿ, բազմիցս ցուցադրել է կոնյունկտուրային հոտառության հրաշքներ: Կուսակցությունն անընդհատ ապահովել է իր ներկայությունը խորհրդարանում, մի քանի անգամ գնացել է գործարքների իշխանության հետ եւ մտել իշխող կոալիցիա, ինչը քաղաքականության մեջ, իհարկե, նորմալ երեւույթ է: Ուղղակի Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության պարագայում անցումները եղել են շատ կտրուկ, ինչը եւ հասարակության մեջ առաջացրել է բավական լուրջ նեգատիվ ռեակցիա: Կուսակցությունը ենթարկվել է մեծ ցնցումների է, երբ դուրս է եկել իշխանության համակարգից: Երկու դեպքում էլ ՕԵԿ-ի քվոտայով նշանակված նախարարների մեծ մասն իշխանությունից «ապահարզանի» ժամանակ մնացել են հարուստ «սիրեկանի» հետ, ոչ թե ազդեցության լծակներից զրկված «ամուսնու»:
ՀՎԿ-ի՝ քաղաքական դպրոց հիմնելու մասին տարածած հաղորդագրության մեջ հետաքրքիր է նաեւ այդ դպրոցին աջակցություն ցուցաբերողների վերաբերյալ հատվածը: ՀՎԿ-ն վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ԱՄՆ Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (NED) ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: «Հայկական վերածնունդը» նմանատիպ վերապատրաստման դասընթացներ է իրականացնում նաեւ եվրոպական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում, ասված է հաղորդագրությունում: Հատկանշական է, որ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, բացի Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահից, հանդիսանում է նաեւ Երեւանում հիմնած ՀԱՊԿ ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այժմ նա միանշանակ կողմ է արտահայտվում հայ-ռուսական հարաբերությունների ընդարձակմանը, ինչպես նաեւ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի վեկտորի խորացմանը: Այո, խոսքը նույն ՕԵԿ առաջնորդի մասին է, որը շուրջ տասը տարի առաջ՝ 2006 թ., երբ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը եւ եվրոպամետ գործչի համբավ ուներ, գերմանական Frankfurter Allgemaine թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «ՀՀ ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են», իսկ Ռուսաստանը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այդ գործընթացին: Հատկանշական է նաեւ եւս մեկ բան, որ այժմ արդեն Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ջատագով ուժի՝ ՀՎԿ-ի քաղաքական դպրոցին աջակից կազմակերպություններից երկուսը՝ NDI-ը եւ NED-ը ՀԱՊԿ-ի գլխավոր սպոնսոր եւ կնքահայր լինելով՝ Ռուսաստանում հայտարարված են որպես «անցանկալի» կառույցներ: Ինչպե՞ս կվերաբերեն ՌԴ քաղաքական շրջանակներն այս հանգամանքին՝ դժվար է ասել, բայց որ չեն ուրախանա՝ փաստ է:
Մյուս կողմից, Արեւմուտքում բավական լավ տեղեկացված են եւ գիտեն ներքին եւ արտաքին քաղաքական հարցերում ՀՎԿ-ի կամ այդ կառույցի ղեկավարի հեղհեղուկ մոտեցումների մասին: Արտաքին քաղաքականության հարցում շատ դեպքերում այն, իհարկե, համընկնում է իշխանության մոտեցումների հետ: Անգամ եթե այդ մոտեցումները համեմատենք, ապա դրանք չեն անցնի «հակապլագիատ» թեստը: Ինչեւէ, վերադառնանք Արեւմուտքում ՀՎԿ-ի կամ ՕԵԿ-ի մասին առկա կարծիքին: Հայտնի «Վիքիլիքս» կայքի հրապարակած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերում 2007 թ. դրությամբ ահա ինչպես է նկարագրվում «Օրինաց երկրի» առաջնորդը. «Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր ՕԵԿ-ի գործոնը հավասարազոր է խաղաթղթի ջոկերին՝ պատրաստ մշտապես օգտագործվելու ցանկացած այլ խաղաքարտի փոխարեն»։ Կամ այսպես. «Բաղդասարյանը բավականին շահամոլ է իշխանություն վերադառնալու համար որոշակի գործարք ընդունելու համար… Բաղդասարյանի միակ ամբիցիան իշխանություն վերադառնալն է։ Նրա նախընտրած մարտավարությունը տեղավորվում է միաժամանակ «երկու աթոռի նստելու» շրջանակներում, նա փորձում է տեղ զբաղեցնել «չափավոր» եւ «ողջամիտ» ընդդիմադիր դաշտում՝ իշխանություններին չափավոր քննադատելով եւ չայրելով բոլոր կամուրջները»։
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ՝ ՀՎԿ-ի քաղաքական դպրոց հիմնելը 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզչություն է: «Նախագահի ինստիտուտի վերացումը հայ ժողովրդին ցայտնոտի մեջ է գցել, բոլորը կուսակցություններով են զբաղված: Ամեն մեկը պատկերացնում է, որ իր ֆրակցիան կարող է ունենալ հաջորդ խորհրդարանում»,- ասաց Շիրինյանը: Ըստ նրա՝ նախկին ՕԵԿ-ը հենց այնպես չի ռեսուրսներ տրամադրում դպրոցի բացման համար. «Փող են ծախսում, որ ժողովուրդը լուսավորվի՞»: Շիրինյանի պնդմամբ՝ ՕԵԿ-ը միշտ էլ ճկուն է եղել. «Էդ պատգամավորները, որ հանկարծ չընտրվեն, ի՞նչ են անելու, նրանց ո՞վ աշխատանքի կընդունի, իրենց մասնագիտական որակներով վաղուց որակազրկված են, դրա համար կենաց-մահու պայքարի են վերածել ընտրությունները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT