Ո՞ր կուսակցության հետ է համագործակցելու Վիկտոր Դալլաքյանը

Այսօրվա ներքաղաքական ամենաինտրիգային թեմաներից մեկը, թերեւս, Վիկտոր Դալլաքյանի երկրորդ հայտնությունն է եւ նորից ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը:

Քաղաքականության մեջ լինելով հին խաղացող՝  նա կարողացավ խորհրդավորություն հաղորդել իր այդ քայլին՝ չմանրամասնելով, թե ի վերջո ինչ է նախաձեռնում՝ կուսակցությո՞ւն է ստեղծում, թե՞ ինչ-որ այլ միավոր: Եվ ինչպես կասեր նրա հին գործընկերներից Ստեփան Դեմիրճյանը, ումով եւ ինչով է նա դա անում: Ի դեպ, Դալլաքյանի նախաձեռնությունների մասին տեղեկացված չեն նաեւ հիմնական ներքաղաքական ուժերը՝ գոնե խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները: Եվ այսօր նրա շուրջ շրջանառվող ամեն ինչ ենթադրությունների մակարդակում է: Ինքը՝ Դալլաքյանը, պահելով ինտրիգը, նախորդ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը կհրավիրի մինչեւ նոյեմբեր՝ այսինքն հաջորդ շաբաթ եւ իր նախաձեռնության մասին է՛լ ավելի կարեւոր տեղեկություններ կհայտնի:

Հետաքրքիր զուգադիպությամբ նոյեմբերին իր՝ քաղաքականություն մտնել-չմտնելու մասին հայտարարություն կանի նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Համենայնդեպս, անցած շաբաթ Երեւանում կազմակերպած ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա այդպես է հայտարարել: Վերջինս անցած տարի քաղաքականություն մտնելու մի քանի փորձ արեց, ինչը կանխեցին իշխանությունները: Հասկանալի է, որ այդ միտքը նրա գլխից դեռ դուրս չի եկել: Հնարավո՞ր է արդյոք, որ Վ. Դալլաքյանի եւ Ա. Աբրահամյանի միջեւ քաղաքական պայմանավորվածություն կա: Հատկապես որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանի ֆինանսական աջակցությունը Ռուսաստանից է: Դալլաքյանը, շարունակում է խուսափել հարցազրույցներ տալուց եւ երեկ նորից հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վ. Դալաքյանի նախաձեռնությանը տոն տվողը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, հատկապես որ նա էլ իր պաշտոնանկության եւ այլ պատճառներով նեղացած է իշխանություններից: Մինչդեռ հատկապես իշխանական դաշտի ներկայացուցիչները մեզ հետ մասնավոր զրույցներում թերահավատություն են հայտնում, որ Ս. Օհանյանը կարող է միանալ Վ. Դալլաքյանին, թեեւ լսել են, որ նախկին նախարարն արդեն այդ ուղղությամբ հանդիպումներ է անցկացնում տարբեր իշխանական ու ոչ իշխանական գործիչների հետ: Դրանով հանդերձ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչ ընդհանուր կապ կարող են ունենալ այս երկուսը, թեեւ պաշտպանության նախկին նախարարն էլ համարվում է ՌԴ-ի ազդեցության տակ գտնվող գործիչ: Ավելին՝ նա ռուսական բանակի սպա է եղել:

Ի դեպ, Վ. Դալլաքյանը, խոսելով իր հետագա քայլերի մասին՝ ամենեւին էլ չպնդեց, որ կուսակցություն է ստեղծելու: Տպավորություն ստեղծվեց, անգամ տեղեկություններ կան, որ նա գործող կուսակցություններից մեկին կմիանա: Խոսքը հավանաբար վերաբերում է արտախորհրդարանական մի կուսակցության, բայց թե դա որ կառույցն է, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Ընդամենը կարողացանք իմանալ, որ նա հանդիպել է դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանին, որը, հիշեցնենք, սերտ առնչություն ունի Արա Աբրահամյանի հետ: Իսկ Վ. Դալլաքյանն ու Ա. Սարգսյանն ունեն քաղաքական անցյալ դեռեւս «Միասնություն» դաշինքից:

Ա. Սարգսյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ հանդիպել է Վ. Դալլաքյանի հետ եւ քննարկել է հետագա համագործակցության վերաբերյալ ինչ-որ հարցեր եւ չբացառեց, որ հետագայում կարող են եւ համագործակցել: Վ. Դալլաքյանի հետ համագործակցության ու այլ հարցերի մասին էլ զրուցեցինք Ա. Սարգսյանի հետ: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ դեմկուսի համագումարն էլ նոյեմբերին է պլանավորված, ծայրահեղ դեպքում՝ դեկտեմբերին:

- Պարոն Սարգսյան, դուք մասնակցելո՞ւ եք 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

- Այո, մասնակցելու ենք, բայց այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը մեր համագումարը կընդունի: Բայց միանշանակ մեր կուսակցության ղեկավար մարմնի տեսակետն այն է, որ պետք է մասնակցենք: Եթե կուսակցությունը ընտրություններին չմասնակցի, էլ ի՞նչ պիտի անի:

- Իսկ ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին, միայնա՞կ, թե դաշինքով:

- Իհարկե, մենք չենք հրաժարվի դաշինք կազմել մեզ համար ընդունելի քաղաքական ուժերի հետ: Գիտեք, որ «Միասնություն» դաշինքի կազմում ենք եղել: Ավելին, այդ դաշինքը մենք ենք նախաձեռնել: Բայց մենք դեմ ենք եղել գաղափարապես տարբեր ուղղություններ ունեցող կառույցների հետ դաշինք կազմելուն, քանի որ դրանից լավ բան չի ստացվում, բայց կան դեպքեր, երբ ստիպված ենք եղել անել. դա եղել է ե՛ւ 1996թ., ե՛ւ 2003թ.: Իսկ հիմա կգերադասեինք համագործակցել գաղափարապես մեզ համար մոտ կառույցների հետ: Բայց ելնելով այսօրվա իրողություններից, որ ընտրությունները գնալով ավելի թանկ հաճույք են դառնում, պետք է միավորվել, որ կարողանաս դիմակայել նրանց, ովքեր օլիգարխիկ, ժողովրդից գողացած փողեր են օգտագործում, որ դնեն ու ժողովրդին նորից կաշառք տան:

- Իսկ որքա՞ն է հավանական, որ Արա Աբրահամյանն էլ մասնակցություն ունենա այդ ընտրություններին, նա ասել էր, որ նոյեմբերին քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն կանի:

- Արա Աբրահամյանն ինքնաբավ անձնավորություն է, եւ հենց ինքն էլ իր քայլերի մասին կտեղեկացնի: Եթե ինքը կորոշի իր մասնակցության ձեւաչափը, այդ դեպքում մենք կքննարկենք: Առավել եւս, երբ գիտեք, որ մենք միասին աշխատում ենք:

- Իսկ ձեր նախկին գործընկեր Վիկտոր Դալլաքյանի հետ չե՞ք հանդիպել եւ համագործակցության հարցեր քննարկել: Միգուցե հենց ձեր կուսակցության հետ նա համագործակցի:

- Ես ընդամենը կարող եմ ասել, որ մենք կարող ենք քննարկել այդ բոլոր հարցերը, դա չի բացառվում: Շատ հնարավոր է, որ մենք քննարկենք, քանի որ մենք միասին քաղաքական ուղի ենք անցել եւ գաղափարապես տարբեր բեւեռներում չենք: Բայց դա դեռ քննարկելիք հարց է, իսկ հիմա այդպիսի խնդիր մեր առջեւ դրված չէ:

- Չե՞ք քննարկել այդ հարցը:

- Դեռ չենք քննարկել:

- Իսկ Ա. Աբրահամյանը կարո՞ղ է Վ. Դալաքյանի նախաձեռնության հետ կապ ունենալ:

- Ես չեմ կարող ասել: Եկեք այդ ենթադրությունները մի կողմ թողնենք: Այնքան քիչ ժամանակ է մնացել այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Կլինի իրողությունը, կխոսենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3630 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ