Երևան
12 °C
Իլհամ Ալիեւը իր երկրի անկախության 25-ամյակի առիթով մեծ հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին, որտեղ մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության համատեքստում:
Նախորդ շաբաթ նա իր երկրի կառավարության նիստում ասել էր, թե փակ դռների ետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փորձագետները գնահատեցին, որ Ալիեւը խոսում էր Արեւմուտքի`մասնավորապես ԵԱՀԿ-ում համանախագահող ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ճնշումների մասին: Կիսիլյովին տված հարցազրույցում Ալիեւն ասում է, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը եւ Ինքնավար հանրապետության կարգավիճակն այն առավելագույն փոխզիջումն է, որն ընդունելի է Ադրբեջանի համար:
Իր երկրում Ալիեւը գանգատվում է Արեւմուտքի ճնշումներից, ռուսական միջավայրում հայտարարում է, որ չի տրվելու այդ ճնշումներին: Այս իրավիճակը բնորոշ է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակին: Բայց նաեւ մտահոգիչ հարց է առաջանում. արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն չի ճնշում Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Կամ ի՞նչն է հիմք տալիս Ալիեւին նման ոչ կոմպրոմիսային, կոշտ հայտարարություն անել ռուսական եթերից:
Այս հարցերը հիմա կարեւոր են, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունը փոխվել է. Ռուսաստանը ներկայում Մինսկի խմբի աշխատանքները համակարգողի ֆունկցիա է իրականացնում: Մինչեւ ապրիլյան պատերազմը ՄԽ-ում համանախագահող երեք երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հավասար պարտականություններ, իրավունքներ եւ անելիքներ ունեին: ՌԴ-ն, սակայն, յուրաքանչյուր առիթ օգտագործում էր՝ ցույց տալու համար, որ ինքն ավելի մեծ դերակատարում եւ ազդեցություն ունի կոնֆլիկտի մեջ ներքաշված երկրների վրա:
Եվ ահա պատերազմից հետո ընդհանուր համաձայնությամբ, թեեւ ոչ ֆորմալ, ՌԴ-ին իր առավելությունն ավելի ազատորեն օգտագործելու հնարավորություն է տրվել, ինչը հավանաբար կրկին պայմանավորված է աշխարհաքաղաքական այլ գործընթացներում ՄԽ երկրների խճճված հարաբերություններով: Այս պայմանավորվածությունն է պատճառը, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները հայտարարեցին, թե իրենք կապ չունեն այդ հանդիպման հետ:
Նրանք պարզապես լավ չէին հասկացել իրենց ղեկավարների որոշման դետալները` թյուրիմացաբար մտածելով, որ դա նշանակում է, թե իրենք պետք է մի կողմ քաշվեն: Այնինչ, խոսքը ոչ թե ՄԽ համանախագահների աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ տանելու մասին է, այլ հենց Մինսկի խմբի աշխատանքները համակարգելու եւ ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերելու: Եվ այս պայմաններում չափազանց կարեւոր է, թե Ռուսաստանն ինչ պատկերացումներ ունի խնդրի կարգավորման տարբերակների հարցում:
Արդեն նշել ենք, որ Սանկտ Պետերբուրգում խոսք է եղել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին հանդիսացող տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին: Երեք նախագահների համատեղ հայտարարությունում նույնիսկ փաստում են, որ այս հարցում փոխըմբռնում է եղել, բնականաբար՝ կոնկրետության մեջ չմտնելով: Հիմա հարց է առաջանում, երբ Սանկտ Պետերբուրգում քննարկել են հայկական զորքերի դուրսբերման հարցը, ո՞րն է համարվել դրա դիմաց ադրբեջանական կողմի քայլը:
Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ կրկին հայտարարեց, որ ղարաբաղյան հարցը քննարկվում է փոխզիջումների համատեքստում: Մինչեւ հիմա խոսվում էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» փոխզիջման մասին: Բայց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, այդ թվում՝ Կիսիլյովի հարցազրույցում Ալիեւի հայտարարությունը, հիմք են տալիս պնդելու, որ այնտեղ բոլորովին էլ փոխզիջման այս տարբերակը չի քննարկվել: Այդ դեպքում, ինչ պետք է ստանա հայկական կողմը տարածքների վերադարձի դիմաց:
Չի բացառվում, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկվել է հետեւյալ տարբերակը. հայկական զորքերը դուրս են գալիս ազատագրված տարածքներից, դրա դիմաց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքը վերազինվում է ուժի կիրառումը կանխարգելող ժամանակակից տեխնիկական միջոցներով, գումարած խաղաղապահներ, գումարած մեծ թվով եւ լիազորություններով ԵԱՀԿ դիտորդներ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ստատուս քվո է հաստատվում: Այս տարբերակը կարող ենք պայմանականորեն կոչել «տարածքներ ստատուս քվոյի դիմաց»0:
Հայկական կողմի վերջին տարիների գործողությունները ուղղված են միայն մեկ բանի` Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի ամրապնդմանը: Ադրբեջանական կողմը, հակառակը, ամեն ինչ անում է ստատուս քվոն ճեղքելու համար, եւ ապրիլյան պատերազմի հիմնական նպատակը հենց սա էր: Միջազգային հանրության փորձերը` ԼՂ հարցը կարգավորել երկու հիմնարար սկզբունքների` պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համատեղմամբ, երկու տասնամյակից ավելի հաջողությամբ չի պսակվում: Բայց եթե վերջին 20-25 տարում ոչ ոքի չէր խանգարում ԼՂ սառեցված հակամարտությունը, ապա հիմա իրավիճակ է փոխվել:
Այն հակամարտությունը, որ տարիներ շարունակ օգնում էր Ռուսաստանին այս տարածաշրջանը պահել իր ազդեցության գոտում, հիմա խոչընդոտում է նույն այս տարածաշրջանի հետ կապված Ռուսաստանի հավակնոտ ծրագրերի իրականացմանը: Մյուս կողմից, վերջին պատերազմը լուրջ հարված էր Մինսկի խմբի հեղինակությանն ու գործունեությանը: Մինսկի խմբի երկրների ղեկավարների պայմանավորվածության հիմքում հակամարտությանը նորովի մոտենալու եւ ավելի ռեալիստական լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունն է: Ինչն էլ փորձում է անել Ռուսաստանը:Վերջինիս առաջարկած տարբերակով պետք է բոլոր կողմերը գոհ մնան: Ադրբեջանը հողեր կստանա, Հայաստանը` խաղաղություն, ապաշրջափակում, Ռուսաստանը` ԵՏՄ կազմում Ադրբեջանին ընդգրկելու եւ կառույցը ընդլայնելու հնարավորություն:
Կիսիլյովի հարցազրույցում Ալիեւի խոսքից հատուկ ուշադրության են արժանացել նաեւ ԵՏՄ-ի վերաբերյալ հատվածները: Նա չի բացառել, որ իր երկիրը կարող է մի օր ցանկանալ ԵՏՄ կազմ մտնել, սակայն նշել է, որ դրա համար լուրջ շահագրգռություն պետք է ունենա: Այս ամենն, իհարկե, ընդամենը վարկած է, որ ներկայացրինք ընդհանուր գծերով: Առաջիկայում տեղի ունեցող գործընթացներից պարզ կլինի՝ որքանով է այն մոտ իրականությանը եւ որքանով` ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT