Սեյրան Օհանյանը բարդ ընտրության առաջ է կանգնած

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Երկար տարիներ Հայաստանի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը եւ կանգնել է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջեւ:

Դատելով մամուլում հայտնված արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան էլ մեծ ընտրություն չունի: Մեկ ամիս առաջ նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջեւ: Կարող էր նաեւ նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է: Տեւական ժամանակ մամուլը գրում է նաեւ Օհանյանի՝ քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին: Ասում են՝ նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Դալլաքյանը երկու օր առաջ բավական երկիմաստ պատասխանեց այս հարցին` ավելի շատ ակնարկելով, որ նման բան միանգամայն հնարավոր է: Այսպիսի զարգացման հավանականության հիմքում դրված է նաեւ այն տեղեկությունը, որ Օհանյանը նեղացած է Սերժ Սարգսյանից, ուստի պետք չէ բացառել, որ կհամալրի ընդդիմության շարքերը:

Սեյրան Օհանյանի նման կադրային զինվորականի դեպքում ուժերը քաղաքական դաշտում փորձելը կարող է տխուր հետեւանքներ ունենալ: Ինքը՝ նախկին նախարարը, բազմիցս ասել է, որ մանկուց երազել է զինվորական դառնալ, սիրում է եւ մեծագույն հաճույք է ստանում իր մասնագիտությունից եւ աշխատանքից: Բացի այդ, ոչ վաղ անցյալում հարցազրույցներից մեկում ասել էր, որ ապագայում իրեն որեւէ կուսակցության մեջ չի պատկերացնում, իսկ եթե որեւէ կուսակցության մեջ մտնի, դա կլինի ՀՀԿ-ն:

2010 թվականի այս հարցազրույցից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, մասնավորաբար վերջին երկու տարիներին Սեյրան Օհանյանի անունը հաճախ էր շոշափվում 2018 թվականի նախագահի իշխանական թեկնածուի կոնտեքստում: Բայց արդյոք դա այնքան լուրջ հե՞տք է թողել բարձր կարգի զինվորականի վրա, որ որոշել է Վիկտոր Դալլաքյանի հետ քաղաքական ճանապարհ անցնել: Վիկտոր Դալլաքյանը, մեղմ ասած այն գործիչը չէ, որի կողքին հայտնվելը շահեկան լինի ցանկացած մեկի համար: Ճիշտ է, նա էլ է Սերժ Սարգսյանից նեղացած, բայց, կարծում ենք, տարբեր իրավիճակների հետ գործ ունենք: Սարգսյանը վերջին չորս տարվա մեջ իր գործողություններով Դալլաքյանին ակնհայտորեն ուղղորդել է դեպի ընդդիմադիր դաշտ: Թե ինչու, այլ հարց է:

Սեյրան Օհանյանի դեպքը, սակայն, ուրիշ է: Սերժ Սարգսյանը հոգ է տարել, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո Օհանյանն իրեն շարունակի երկրի համար կարեւոր եւ պիտանի մարդ զգալ: Սարգսյանի պատկերացմամբ՝ նախկին նախարարը կարող էր կարեւոր դերակատարություն ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչը Օհանյանըհրապարակային մերժեց: Իր ապագայի հարցում Սարգսյանի ջանքերը Օհանյանին չեն սփոփում այն պատճառով, որ նա իրոք նեղացած է Սարգսյանից: Խնդիրը պաշտոնանկությունը չէ: Սարգսյանը Վիգեն Սարգսյանի համար արդյունավետ աշխատելու հատուկ պայմաններ ստեղծեց, մի բան, որ երկար տարիներ չէր անում Սեյրան Օհանյանի դեպքում:

Բոլորին է հայտնի, թե ինչ ահռելի նշանակություն ունի Յուրի Խաչատուրովի եւ նրա մաֆիայի հեռացումը համակարգից: Ինչու Սարգսյանը Խաչատուրովին ԱԱԽ չուղարկեց մի քանի տարի առաջ: Կարող էր, չէ՞, այդպիսի մեծ լավություն անել նաեւ Սեյրան Օհանյանին, փոխանակ լուռ հետեւելու, թե ինչպես է վերջինս տարիներ շարունակ մաքառում Խաչատուրովի ու նրա մաֆիայի դեմ: Եթե ճիշտ է, որ Սարգսյանը Օհանյանին առաջարկել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա միայն այս անհավասար վերաբերմունքից վիրավորված Օհանյանը չպետք է համաձայներ դրան: Բացի այդ, նոր Սահմանադրությամբ, ճիշտ է, զինված ուժերի ամենաբարձր պաշտոնյան ԳՇ պետն է, սակայն միեւնույն ժամանակ նա ենթակա է պաշտպանության նախարարին:

Սեյրան Օհանյանը 8 տարի պաշտպանության նախարար է եղել, լուրջ կրթությամբ եւ փորձով կադրային զինվորական է: Վիգեն Սարգսյանը նույնիսկ նորմալ զինվորական ծառայություն չի անցել, պաշտպանության համակարգին էլ ծանոթ է այնքանով, որքանով միշտ եւ ամենուր ուղեկցել է Սերժ Սարգսյանին: Սրանք, իհարկե, նրբություններ են, սակայն, ինչպես ասում են, սատանան նրբությունների մեջ է:

Այսուհանդերձ, Վիկտոր Դալլաքյանի հետ ընդդիմություն դառնալը իրավիճակից լավագույն ելքը չէ: Հայաստանում ավելի վարկաբեկված ինստիտուտ դժվար է պատկերացնել, քան տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք` ընդդիմադիրի դերում:

Ի՞նչ պետք է ասի Օհանյանը իր քաղաքական ելույթներում, պետք է հայտարարի, որ պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղվա՞ծ է, որ տարիներ շարունակ զինվորի բաժին հացը պաշտոնյաները կերե՞լ են, թե՞ պետք է ելույթ ունենա այն մասին, որ բանակը թալանելու հետեւանքով ապրիլյան պատերազմին պատրաստ չէինք եւ ավելի մեծ թվով զոհեր ունեցանք, քան կունենայինք ազնիվ կառավարման պարագայում: Եթե նույնիսկ Օհանյանը փորձի պաշտպանության ոլորտը շրջանցել եւ այլ բնագավառներից խոսել, միեւնույն է, նրան շարունակ բանակից են հարց տալու, այնպես, ինչպես Վարդան Օսկանյանին շարունակ Մարտի 1-ից են հարցնում:

Պաշտպանության նոր նախարարին ներկայացնելու ժամանակ Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Օհանյանի ապագային: «Նախագահը վստահություն է հայտնել, որ Սեյրան Օհանյանը առաջիկայում կվերադառնա հայրենիքին ծառայության եւ իր օգտակար ու կարեւոր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պաշտպանունակությունը, նախագահի խոսքով, միայն պաշտպանության նախարարությունը չէ»,- ասվում է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ: Դժվար է ասել` այս ելույթը հնչել է մինչեւ Օհանյանի մերժումնե՞րը, թե՞ դրանցից հետո:

Ամեն դեպքում, կարծում ենք, Օհանյանը դեռ որոշում կայացնելու ժամանակ ունի: Եթե այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի Յուրի Խաչատուրովը, ինչի մասին մամուլը գրում է, ապա ԱԱԽ նախագահի պաշտոնը կրկին թափուր կմնա: Իսկ նոր Սահմանադրությամբ «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը եւ պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ Խաչատուրովի եւ Վաղարշակ Հարությունյանի: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի տրամադրվածությունի է կախված եղել վերջնական որոշումը` նրանցից ում ներկայացնել ՀԱՊԿ ՀԱԽ հաստատմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6129 դիտում

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար