Հումորի մեծ զգացում. Նաջարյանը կրկին փոշմանել է

Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, խորհրդարանում նախագահի անձնական ներկայացուցիչ, ՀՀԿ խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսը:

Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր բոլոր պաշտոններից, ՀՀԿ անդամակցությունից եւ պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ներքաղաքական կյանքին, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Վիկտոր Դալլաքյանը սուր քննադատական տեքստեր արտասանեց, անձնական զրույցներ բացահայտեց, այդպիսով իրեն հռչակելով Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության ամենակատաղի ընդդիմադիրը` այսօրվանից սկսած մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ավարտը: Մի շարք կարեւոր մանրամասներ Դալլաքյանը թաքցրեց, որպեսզի, ինչպես ինքն ասաց՝ լրագրողների հետաքրքրությունը իր նկատմամբ չմարի: Խոստացավ այս ամսվա ընթացքում կրկին հանդիպել եւ տալ մյուս հարցերի պատասխանները, մասնավորապես, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որտեղից է ֆինանսավորվելու կուսակցությունը, որը պատրաստվում է բացել, ովքեր են լինելու կազմում, ինչ է այն կոչվելու եւ այլն:

Այն մասին, որ Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել, «ՀԺ»-ն գրել է դեռեւս սեպտեմբերի սկզբին: Գրեթե միեւնույն ժամանակ էլեկտրոնային ԶԼՄ-ներում հրապարակում հայտնվեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը չի վերանշանակվելու իր պաշտոնում եւ գլխավորելու է Դալլաքյանի կուսակցությունը: Նշվում էր, որ կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ»: Երեկ Դալլաքյանը հայտարարեց, որ այն «Շրջադարձ» չի կոչվելու, բայց չասաց նաեւ, թե ինչ անուն է ունենալու, սա էլ թողնելով հաջորդ հանդիպմանը:

Սեյրան Օհանյանի անդամակցության հարցը շրջանցեց, հայտարարելով, որ քանի դեռ Օհանյանն իր ծրագրերի մասին հրապարակային հայտարարություն չի արել, ինքը ձեռնպահ կմնա գնահատականներից: Սակայն չմոռացավ հայտարարել, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի Օհանյանի նման ռազմական պետական գործիչը անդամակցեր իրենց կուսակցությանը: Տարիներ առաջ, երբ Դալլաքյանին հարցրել էին` ճի՞շտ է արդյոք, որ ինքն է գրել ԲՀԿ ծրագիրը, նա կրկին խուսափել էր պատասխանից, բայց ասել էր, որ նման ծրագիրը պատիվ կբերեր յուրաքանչյուրին: Երեկ, 10 տարի անց, խոստովանեց, որ ԲՀԿ ծրագիրն ինքն էր գրել:

Վերադարձի ասուլիսում Դալլաքյանը փորձեց պատասխանել իր կյանքի եւ գործունեության հետ կապված բոլոր հնարավոր վերապահումներին: Նա նախահարձակ եղավ եւ հայտարարեց, որ համագործակցել է ՀՀ բոլոր երեք նախագահների հետ: «Սիրում եմ երկիրս, դրա համար էլ համագործակցել եմ երեք նախագահների հետ»,- ասաց: Այնուհետեւ պատմեց Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունից մի շարք ներքին դրվագներ.

«2012 հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր ու խնդրել, որպեսզի շարունակեմ համագործակցությունն իր հետ: Մենք երկար քննարկել ենք այդ խնդիրը, ներկայացրել եմ պատկերացումներս երկրի ապագայի վերաբերյալ: Նա ընդունել է մոտեցումներս, եւ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին: Սակայն 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ դեմ օգտագործել է լուսավոր հանցագործին (ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանի ընտրությունը թիվ 30 ընտրատարածքում.-խմբ.) ....Ընտրություններից երկու օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ: Մենք հանդիպել ենք 2012 թվականի մայիսի ութին: Ներկա են եղել Ամենայն հայոց կաթողիկոսը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ ես: Սերժ Սարգսյանը ասաց՝ թույլ տվեք մենք առանձին խոսելու բան ունենք միասին: Ինձ հարց տվեց՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, նկատի ուներ Վանաձորի ընտրությունը: Ես ասացի, որ այդպես ստացվելու հետ կապված եկել եմ պատասխանը ձեզնից ստանամ, որովհետեւ չորս անգամ անընդմեջ ընտրվել եմ պատգամավոր, որին դեմ են եղել առաջին եւ երրորդ նախագահները: Ես Սարգսյանին հարցրել եմ, դուք հրապարակայնորեն իբր ինձ պաշտպանել եք, բայց արդյունքում ես չեմ ընտրվել»,- ասաց Դալլաքյանը, որը մինչեւ այսօր էլ թերեւս չի ստացել հարցի պատասխանը, թե ինչու է այդպես ստացվել:

Դալլաքյանը չգիտի նաեւ, թե ինչպես ստացվեց, որ մեծ ակնկալիքներով եւ պլաններով ստանձնելով խորհրդարանում նախագահի ներկայացուցչի պաշտոնը, հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ, չմասնակցեց որեւէ քաղաքական պրոցեսի, օրենսդրական գործունեության հնարավորությունից զրկվեց եւ, ինչպես երեկ խոստովանեց, չորս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանի երեսը մեկ անգամ նույնիսկ չտեսավ:

Հնարավոր է, որ հիմա էլ Դալլաքյանը մինչեւ վերջ լավ չի պատկերացնում, թե այդ ինչպես ստացվեց, որ ինքը երկրորդ անգամ ՀՀԿ-ից դուրս եկավ (փաստորեն նա ՀՀԿ անդամ է եղել նաեւ 1998-2003 թթ. ) եւ 2017 թվականի ընտրություններից առաջ կատարեց ճիշտ այնպիսի քայլ, ինչպիսին 2008 թվականի ընտրություններից առաջ արել էր Արթուր Բաղդասարյանը: Հայկական ֆեյսբուքը երեկ շտապեց արձանագրել, որ նույնիսկ ձեռագիրն ու ոճն էր նույնը:

«Այսօրվա իմ ելույթից հետո, եթե ինձ ու ընտանիքիս անդամներին բան պատահի, պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է, նաեւ դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»,- երեկ հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:

«Երեկ ուշ երեկոյան իմ եւ իմ անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք: Դա խաղ ու պար չէ. եթե ինձ հետ կպատահի որեւիցե մի բան, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- 2008 թվականին ընդդիմադիր դառնալուց հետո հայտարարել էր Արթուր Բաղդասարյանը:

Դալլաքյանին այս մասին երեկ հարց ուղղվեց, որին նա այսպես պատասխանեց. «Պետք է հումորի մեծ զգացում ունենալ ինձ այլ գործչի հետ համեմատելու համար»: Հիշատակմանը, որ ինքը համարվում է Բաղրամյան 26-ից ուղարկված անձ, որի առաքելությունը ընդդիմադիր դաշտում որոշակի հատված զբաղեցնելն է, Դալլաքյանը նույն ոճով պատասխանեց. «Իմ այսօրվա ելույթից հետո նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետեւանք»:

Անկեղծ ասած, փորձում ենք հիշել, թե իր ելույթի այդ որ հատվածները չպետք է թույլ տան նման գնահատականներ տալ, բայց առանձնապես տպավորիչ պահեր չենք հիշում: Թերեւս միայն այն, որ Դալլաքյանը վերահաստատեց իր հայտնի ելույթը Սերժ Սարգսյանի՝ կազինոներ հաճախելու եւ ժողովրդի թոշակի հաշվին 50 հազար կոն դնելու մասին: Սա, սակայն, ժամանակին չխոչընդոտեց Դալլաքյան-Սարգսյան համագործակցությանը, Դալլաքյանին ու նրա ընտանիքի անդամներին էլ ոչինչ չպատահեց: Երեկվա երկրորդ «սուր», իսկ իրականում բոլորովին անշառ հայտարարությունն այն էր, որ Սարգսյանը Էդմոն Մարուքյանի քաղաքական պապան է, եւ նրան 2012-ին օրենքներ խախտելով դարձրել է պատգամավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4139 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ