Երևան
12 °C
ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդարանում Սերժ Սարգսյանի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը չի ուզում մեկնաբանել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն:
«Քանի Ծառուկյանի կողմից որեւէ առարկայական հայտարարություն չի եղել, իրավունք չեմ վերապահի որեւէ գնահատական տալ: Կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը պատվախնդիր անձնավորություն է»,- ասաց նա:
Armtimes.com-ի հարցին՝ Ծառուկյանին քաղաքականության մեջ չարիք չե՞ք համարում, Դալլաքյանն անուղղակիորեն պատասխանեց, որ Սերժ Սարգսյանն է քաղաքական չարիք.
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի այն մոտեցումը, որ որեւէ կուսակցության ղեկավար՝ անկախ նրանից նախագահ է, թե՝ ով, իրավունք չպետք է վերապահի այլ կուսակցության ղեկավարի մասին նման հայտարարություններ անի: Սա տոտալիտար կառավարման ցայտուն օրինակ է, բնականաբար, երբեք չարիք չեմ համարի իրեն: Չարիք են նրանք, ովքեր Ծառուկյանին նման գնահատական են տվել»:
Լրագրողներից մեկի հիշեցմանը, որ 2006 թվականին ԲՀԿ-ի համար ծրագիր է գրել, Դալլաքյանը չհերքեց, ավելին՝ այն արել է բարեգործական նկատառումներից ելնելով, քանի որ «Գագիկ Ծառուկյանը խնդրել է իրեն»:
«Այն ժամանակ ասացի, որ ծրագիրը գրողին պատիվ կբերի: Քանի որ արդեն 10 տարի է անցել, այո կասեմ, ես եմ գրել: Գրել եմ բարեգործական հիմունքներով: 2003 թվականից անձնական ջերմ փոխհարաբերություններ եմ ունեցել նրա հետ, նա էլ ընկերական կարգով խնդրել է, որ այդ աշխատանքը կատարեմ»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանի՝ իր կուսակցության անդամակցության հարցին էլ, կարծես նույն ենթատեքստով պատասխանեց, որ ցանկացած կուսակցության համար պատիվ կլինի նման ռազմական գործչի անդամակցությունը, ինչպես տասը տարի առաջ պատասխանել է ԲՀԿ-ի համար ծրագիր գրելու հարցին, այսինքն՝ անուղղակիորեն հասկացնո՞ւմ է, որ Օհանյանն անդամակցելու է, Դալլաքյանը գերմանական ասացվածքով պատասխանեց.
«Ցանկացած համեմատություն կաղում է, ձերը չէի ասի՝ չէի ասի երկու ոտքից է կաղում: Այդ դեպքի հետ կապված 10 տարի է անցել: Այսօր ես փակագծերը բացեցի, տաս տարի անցնի՝ նորից փակագիծը կբացեմ»:
Ճշտող հարցին՝ չե՞ք գտնում, որ որոշակի նմանություն կա ձեր ու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց ընդդիմադիր էլեկտորատի ձայներն ու նվիրեց Սերժ Սարգսյանին: Դուք էլ հիմա եք, կարծես, նույնն անում: Դալլաքյանը հումորի ժանրից որակեց նման համեմատությունները:
Հարցին՝ հիմա ընդդիմությո՞ւն եք, թե՞ ընդդիմության ընդդիմություն, բանախոսն ասաց.
«Դեմոգրաֆիական կատաստրոֆիկ իրավիճակին եմ ընդդիմադիր, բրգաձեւ կառուցվածք ունեցող կոռուպցիային, պաշտոնական թվերով 34 տոկոս, բայց իրական տվյալներով 70 տոկոս համատարած աղքատությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT