Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ին եւ «Հայկական վերածնունդ»-ին առաջարկում է կոալիցիա կազմել

03/10/2016 schedule15:14

«Այս պահին, պաշտոնապես առաջարկում ենք «Հայկական վերածնունդ» կուսակցությանը եւ ԲՀԿ-ին՝ միասին ձեւավորել տեղական իշխանություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում: Այդ կոալիցիայի արդյունքում կարող ենք ընտրել քաղաքապետ, ձեւավորել իշխանություն, սկսել համատեղ աշխատել»,- Վանաձորում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց կուսակցության քաղխորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը:

Ինչպես տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով առաջին տեղում Հանրապետական կուսակցությունն է՝ 14.889 ձայնով: «Լուսավոր Հայաստանը» 10.899 ձայնով երկրորդ տեղում է: Անցողիկ շեմը հաղթահարել եւ ավագանու կազմում ընդգրկվելու հնարավորություն են ստացել նաեւ «Հայկական վերածնունդը» եւ ԲՀԿ-ն:

Այսպիսով, ՀՀԿ-ն ստանալու է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, Հայկական վերածնունդը՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

Հիմք ընդունելով այս տվյալները՝ Մարուքյանը ընդգծեց, որ ԼՀ-ն, ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն իրենց ընդհանուր մանդատներով (18) կարող են առաջ անցնել ՀՀԿ+ՀՅԴ կոալիցիայից (15) եւ թույլ չտալ, որ կարուսել իրականացրած, փող բաժանած (նկատի ունի ՀՀԿ-ին) մարդիկ Վանաձորը կառավարեն:

«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել քաղաքապետ, ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն ունեն 18 մանդատ եւ մենք 3-ով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ: Սա շատ կարեւոր հնարավորություն է»,- հայտարարեց Մարուքյանը:

ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին նա հիշեցրեց, որ ժողովուրդն իրենց ձայն է տվել նրա համար, որ ընդդիմադիր են, ուստի ճիշտ չի դիտվի նրանց միանալը ՀՀԿ-ին եւ նրանց թեկնածուին սատարելը: Մարուքյանը հույս հայտնեց, որ բանակցությունները շուտով կսկսվեն.

«Մոտ 90 տոկոսվ վստահ եմ, որ մեր գործընկեևրներն ի պատասխան մեր առաջարկի կմիանան մեր առաջարկին եւ միասնական տեղական իշխանություն կձեւավորենք, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաեւ հետագա համագործակցության համար»:

Լրագրողների կողմից հարց հնչեց, թե միավորման դեպքում ո՞ր ուժն է առաջադրելու քաղաքապետի թեկնածու.

«10 մանդատ ունեցող քաղաքական ուժը, եթե առաջարկում է...պարզ է, մենք առաջարկում ենք, որ այդ ուժերը միանան մեզ: Եվ ավելին ասեմ, որ մինչ այս պահը ես առաջարկ չեմ լսել, որ այն ուժերից լինի եւ բնական է, որ այն ուժը պետք է առաջարկեր, որ ավելի շատ մանդատ է վերցրել: Սա քաղաքական մշակույթի հարց է: Այսինքն, մի ուժը, որ 3 մանդատ է տարել, նա որ հայտարարի, ասի 10 մանդատանոց ուժը թող միանա մեզ ու մեր առաջին համարը դառնա քաղաքապետ, կարծում եմ դա ճիշտ չի լինի»:

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը նշեց նաեւ, որ եթե իրենց առաջարկը չընդունվի՝ «Լուսավոր Հայաստանը» կունենա 10 մանդատանոց ընդդիմադիր խմբակցություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում, որոնք իրենց առջեւ դրված խնդիրները կլուծեն ամենօրյա ռեժիմով եւ ամեն բան կանեն, որ մինչեւ մյուս ընտրություններն իրենց ստացած 28 տոկս ձայնը դարձնեն 40 տոկոս կամ ավելին:

Լրագրողների մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է բողոքարկեն ընտրությունների արդյունքները՝ Մարուքյանը պատասխանեց, որ դրա իմաստը չեն տեսնում:

«Վերահաշվարկի դիմում անիմաստ է տալը, բայց կաշառքի, կարուսելի վերաբերյալ հաղորդումներ կան, քննություն պետք է իրականացվի»,- ընդգծեց ԼՀ նախագահը՝ եւ հավելեց, որ իր ձայների 17-18 տոսկոսը ՀՀԿ-ն հավաքել է կաշառքի եւ կարուսելի միջոցով:

Հ.Գ. Ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը: Նա վստահեցրեց, որ իրենց տրված բոլոր ձայները բոլոր տեղամասերում իրենք պահել են:

«Անկախ մեզ տրված 11 հազար քվեից, մենք զգացել ենք ամբողջ Վանաձորի աջակցությունը մեր կողքին եւ փոփոխությունների ցանկությունը: Պարտավորում ենք ունեցած հնարավորություններով լավագույնս կիրառել Վանաձորի զարգացման համար»:

Տպել
3455 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ