Երևան
12 °C
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հերքում է վերջին շրջանում տարածված խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանն ու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ծրագրում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը միացնել Ֆիլհարմոնիկին՝ Սերգեյ Սմբատյանին դարձնելով միավորված կառույցների գլխավոր դիրիժոր: Մեզ հետ զրույցում Արզումանյանը նշեց, որ նույնիսկ նման խոսակցություն չկա:
- Պարոն Արզումանյան, Օպերայի եւ բալետի թատրոնն ու Ֆիլհարմոնիկը միավորելու հարցը քննարկվո՞ւմ է:
- Առաջին անգամ դա լսում եմ ձեզանից, ընդհանրապես, մամուլից, որովհետեւ պաշտոնական այդպիսի ծրագիր չկա, այդ մասին ոչ մի տեղ չի խոսվում:
- Իսկ ոչ պաշտոնապես կա՞ նման քննարկում:
- Ինձ թվում է դա ասեկոս է ուղղակի, որովհետեւ ես որպես Օպերայի տնօրեն աշխատում եմ նույն ռիթմով, նման ո՛չ ծրագիր կա, ո՛չ նախագիծ կա: Դրանք խոսակցություններ են, որ տարիներ շարունակ շրջանառվում են, պաշտոնական տեղեկություն դեռ, իհարկե, դրա վերաբերյալ չկա, խոսակցություն էլ չի եղել:
- Ի՞նչ եք կարծում՝ նպատակահարմա՞ր է այդ երկու կառույցների միավորումը:
- Քանի որ չկա նման բան՝ անիմաստ է այդ մասին խոսելը:
- Պարոն Արզումանյան, Օպերայի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը վերջին անգամ ե՞րբ է եկել թատրոն: Ասում են, որ նա հիմնականում ապրում է Ռուսաստանում եւ տարին երկու անգամ է աշխատանքի գալիս:
- Տարին երկու անգամ չի եկել. երեկ չէ առաջին օրը մեկնեց այստեղից, վաղը էլի գալիս է, այդ մասին խոսակցությունը հայկական չուզողությունն է ավելի շատ: Բայց բնական է, որ ստեղծագործող մարդը մեկ տարի առաջ պլաններ է ունենում եւ դրանք հետո չեղարկել հնարավոր չէ: Երբ որ մենք նրան հրավիրեցինք աշխատանքի, նա արդեն համերգներ էր պլանավորել: Հիմա, աստիճանաբար, իր գրաֆիկը մաքրում է, Նոր տարուց հետո արդեն մշտապես այստեղ կլինի:
- Այսինքն, այնպես չէ, որ գեղարվեստական ղեկավարը հեռակա է աշխատում:
- Իհարկե, իհարկե, մենք ունենք պրեմիերաներ, Օրբելյանը գալիս է, իր հանձնարարականները տալիս է ստեղծագործական կազմին, գնում է, մեկ շաբաթ հետո վերադառնում է, հետեւում կատարված աշխատանքին ու այսպես շարունակ: Մարդը աշխատում է, ո՞նց երկու անգամ, չի կարելի նման բան ասել: Սեպտեմբերին այստեղ էր, 3 օր առաջ մեկնեց, որովհետեւ ուներ 3 օրվա ծրագիր, վաղը վերադառնալու է, երկու շաբաթ լինելու է այստեղ, էլի թռնելու է, ամսի 22-ին ունենք պրեմիերա՝ էլի վերադառնալու է: Նշեմ նաեւ, որ հոկտեմբերի 8-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Օրբելյանի համերգն է:
- Իսկ աշխատավարձ ստանո՞ւմ է պարոն Օրբելյանը:
- Բա մարդն աշխատում է, ինչպե՞ս կարող է աշխատավարձ չստանալ: Էն մարդիկ, որ ասում են այստեղ չի՝ աշխատավարձ է ստանում, ուղղակի չուզողություն են անում: Չգիտե՞ք մեր ժողովրդին, շատ բարեր են խոսում:
- Որքա՞ն աշխատավարձ է ստանում պարոն Օրբելյանն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
- Դա չեմ կարող հրապարակել, էթիկապես ճիշտ չի: Շատ չի աշխատավարձը, այսպես ասեմ:
Հիշեցնենք, որ Կոստանտին Օրբելյանն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հունիսից: Պաշտոնը թափուր էր մնացել Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո: Կոնստանտին Գարիի Օրբելյանը դիրիժոր է, ծնվել ԱՄՆ-ում, ապրել եւ ստեղծագործել Ռուսաստանում: Նա կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանի եղբոր որդին է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT