Երևան
12 °C
Վարչապետի ու կառավարության հրաժարականի պատճառով կառավարությունում խուճապ է սկսվել: Նախարարներից որեւէ մեկը չգիտի, ինչ է սպասվում իրեն, եւ արդյոք նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կվերանշանակի՞ իրենց, թե՞ իրենք էլ կհետեւեն Հովիկ Աբրահամյանին:
Համեմատաբար հանգիստ են միայն «Դաշնակցություն» կուսակցության նախարարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը, քանի որ կառավարության հրաժարականը չի նշանակում, որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջեւ համագործակցության համաձայնագիրը դադարում է գործել: Ականատեսների վկայությամբ, նախօրեին ՀՀԿ-ի խորհրդի նիստին ներկա ՀՀԿ-ական նախարարները վարչապետի հրաժարականից ու իրենց ճակատագրի անորոշությունից խիստ շփոթված վիճակում էին:
Ասում են՝ նրանց խուճապն ավելի է խորացրել Սերժ Սարգսյանը, երբ իր ելույթում հայտարարել է, թե «փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ»: Եթե մոտավորապես հայտնի է, թե ինչ փոփոխություն է սպասվում նախագահի աշխատակազմում՝ (աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ շրջանառվող լուրերի, պետք է նշանակվի արտգործնախարար), ապա կառավարությունում սպասվելիք փոփոխությունների մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, փոփոխություններ են լինելու կառավարության թե կազմում, թե կառուցվածքում. կրճատվելու են որոշ նախարարություններ, որոշները միավորվելու են, իսկ որոշ նախարարներ, իսկապես, կլքեն գործադիրի իրենց պաշտոնները: Սերժ Սարգսյանը վերը նշված իր անորոշ հայտարարությունից զատ կուսակիցներին որեւէ այլ բան չի ասել: Մնացած հարցերը կքննարկեն առաջիկա օրերի ընթացքում: Բայց մինչ այդ փորձեցինք այդ եւ այլ հարցերի մասին մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից:
- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ նոր կառավարությունն ունենալու է «գործելու, փոփոխելու եւ զարգացնելու մեծ ազատություն»: Նման հայտարարություն նա արել էր նաեւ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս: Նախկին վարչապետը չարդարացրե՞ց այդ հույսերը, որ որոշվեց փոխել նրան:
- Հովիկ Աբրահամյանն ինքը իր արդյունքներից գոհ չէր, այդ պատճառով էլ դիմել էր նախագահին, ներկայացրել իրավիճակը եւ խնդրել՝ ազատել իրեն: Բայց որ կատարվել է լուրջ աշխատանք, անժխտելի է, քանի որ նա իր հնարավորությունների սահմանում անում էր ամեն ինչ: Իսկ ինչ վերաբերում է գործունեության ազատությանը, ապա իր ծրագրերն իրականացնելու համար նա դա ունեցել է: Ես կողմնակից եմ, որ ցանկացած ոլորտում՝ կառավարությունում, թե այլ գերատեսչությունում պետք է տրվի գործունեության ինքնուրույնություն եւ պահանջվի արդյունք: Իսկ ձախողման դեպքում պետք է գլխով պատասխան տան: Մենք հապաղելու ժամանակ չունենք, եւ հանրությունը պետք է զգա այդ փոփոխությունները թե տնտեսական, թե քաղաքական դաշտում: Սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական բարեփոխումներն արդեն մեկնարկել են: Եվ չեմ կարծում, որ առանց քաղաքական բարեփոխումների մենք կարող ենք հասնել տնտեսական բարեփոխումների:
- Հայաստանում կարծես թե այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ վարչապետները դառնում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ճգնաժամերի քավության նոխազներ: Եթե անհրաժեշտ է ինչ-որ դրական սպասում առաջացնել, ապա փոխվում է վարչապետը: Մինչդեռ, ինչպես Վազգեն Մանուկյանն էր Տիգրան Սարգսյանի դեպքում ասում, վարչապետի ձեռքերը կապված են գլոբալ տնտեսական որոշումներ կայացնելու համար:
- Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը տրված էր մեծ ինքնուրույնություն, եւ երբեւէ դժգոհություն չի եղել: Նույնը պետք է լինի նաեւ այս կառավարության դեպքում, եւ վարչապետին պետք է տրվի լայն հնարավորություն իր նպատակները ՀՀԿ եւ նախագահի ծրագրերի շրջանակներում իրագործելու համար:
- Ի՞նչ բարեփոխումներ պետք է անեն նոր վարչապետն ու կառավարությունը, որ երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերեն:
- Այն, ինչ հայտարարվում է բանավոր՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացման եւ մրցակցության խնդիրները, պետք է կյանքի կոչվեն շատ արագ ու առանց հապաղելու: Մենք գնում ենք ընտրությունների, եւ հանրության վստահությունը բարձրացնելու համար պետք է մեր քայլերով դրան հասնենք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ընտրությունները պետք է էապես տարբերվեն մնացած բոլոր ընտրություններից:
- Արդյոք այս փոփոխությունները ընդամենը նրա համա՞ր չեն, որ մինչեւ 2017 թվականը հանրության մեջ դրական փոփոխությունների տպավորություն առաջանա:
- Եթե հանրությունը չնկատեց դրական փոփոխությունը, ինչ տարբերություն, թե որ կառավարությունը կլինի:
- Քաղաքական համակարգի փոփոխություններից եք խոսում, մինչդեռ գրեթե բոլոր կուսակցությունները դժգոհում են, որ մեր երկրում իշխում է ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը: Արդյոք պատրա՞ստ եք վերացնել այս մենաշնորհը:
- Սահմանադրական փոփոխությունները հենց դրան են տանում, բայց այդ մենաշնորհը ժողովուրդն է մեզ տվել: Իսկ նոր համակարգում ընդդիմության դերակատարումը մեծանալու է:
- Իսկ ի՞նչ փոփոխություններ են սպասվում կառավարման համակարգում:
- Եկեք չշտապենք, բայց ես կողմնակից եմ նախարարությունների կրճատմանը: Նոր կառավարությունը նաեւ ենթադրում է կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ ոչ միայն կառավարությունում, այլեւ դատաիրավական համակարգում եւ այլ ոլորտներում:
- Ի՞նչ եք կարծում, ի վերջո կառավարությունը կազատվի՞ գործարար նախարարներից ու այլ պաշտոնյաներից:
- Ես մտածում եմ, որ նրանք պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, բայց նրանց պրակտիկ փորձը պետք է օգտագործել: Հատկապես, որ դա Սահմանադրությունն է պահանջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT