Երևան
12 °C
Մոտ 1 ամիս առաջ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում (ՖԻՖԱ) ծագած ֆինանսական սկանդալը, ինչի հետեւանքով ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու հրաժարական տվեց այդ կառույցի նախագահ Զեպ Բլատերը, նոր զարգացումներ է ստացել:
Թվում էր, թե ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի դատախազությունների կողմից ՖԻՖԱ-ի դեմ սկսված այդ կոռուպցիոն սկանդալը մեծամասամբ նպատակ էր հետապնդում Բլատերին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, ու այն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ու նպատակ ուներ՝ հասնել Ռուսաստանին ու Քաթարին 2018 ու 2022 թվականներին կայանալիք աշխարհի առաջնությունների կազմակերպման իրավունքից զրկելուն: Սակայն հետագա զարգացումներն ու երեկ տեղի ունեցած իրադարձություններն ապացուցում են, որ այն բացառապես տնտեսական բնույթ է կրում ու դեռ շատ նորություններ են լինելու:
Տեղեկացրել էինք, որ Չիլիում մեկնարկել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնությունը՝ «Copa America»-ն, ու արդեն մեկնարկել են փլեյ-օֆֆի հանդիպումները: ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի արձագանքներն արդեն ուղղակիորեն «հասել են» «Copa America»-ին, ու շատ հնարավոր է, որ այն մնա առանց մրցանակային հիմնադրամի: ԱՄՆ-ի դատախազությունում նյութեր են հավաքվել Հարավային Ամերիկայի երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների միության՝ CONMEBOL-ի գլխավոր հովանավոր «Datisa» կազմակերպության դեմ, ինչի հետեւանքով սառեցվել են «Datisa»-ի բանկային հաշիվները: Իսկ համաձայն «Datisa»-ի ու CONMEBOL-ի միջեւ կնքված պայմանագրի, Հարավային Ամերիկայի առաջնության մրցանակային ամբողջ հիմնադրամը՝ մոտ 80 միլիոն ԱՄՆ դոլար, պետք է հատկացներ «Datisa»-ն, որն էլ, իր հերթին, ստացել էր առաջնության հետ կապված բոլոր տեսակի առեւտրային գործարքների բացառիկ իրավունք: Բայց սա ընդամենը սկիզբն է միայն այն մեծ գործի, որի մանրամասները հրապարակվել են ու առաջիկա օրերին կարող են բերել նոր ցնցումների ֆուտբոլային աշխարհում:
«Datisa» կազմակերպությունը հիմնադրվել է 3 հզոր՝ «Traffic», «Full Play Group» եւ «Torneos y Competencias» լատինաամերիկյան մարքեթինգային կազմակերպությունների կողմից: Այն Հարավային Ամերիկայի ֆուտբոլային միության գլխավոր գործընկերն է ու նաեւ ֆինանսական մի քանի գործարքներ է իրականացրել ՖԻՖԱ-ի հետ: ԱՄՆ-ի դատախազության կողմից քննվող ՖԻՖԱ-ի կոռուպցիոն գործի շրջանակներում «Datisa»-ի ղեկավարները արդեն ձերբակալվել են, ու նրանցից մեկը՝ «Traffic» ֆիրմայի ղեկավարը, արդեն խոստովանել է, որ գործարքի մեջ է մտել CONMEBOL-ի ղեկավարների հետ. տեղի են ունեցել մեծամասշտաբ մեքենայություններ, փողերի լվացում եւ այլն, պարտավորվել է վերադարձնել 150 միլիոն ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ համաձայնվել է համագործակցել ամերիկյան արդարադատության մարմինների հետ: Հետաքրքիր է նաեւ, որ «Datisa»-ն գրանցվել է CONMEBOL-ի հետ կնքված պայմանագրից ընդամենը 4 օր առաջ, ինչն էլ եւ կասկած է հարուցել: CONMEBOL-ի մի շարք պաշտոնյաներ ձերբակալվելուց խուսափելու համար անմիջապես հեռացել են Չիլիից, ուր նրանք պարտավոր են լինել աշխարհամասի առաջնության ընթացքում: Արդեն իսկ չեղյալ է հայտարարվել CONMEBOL-ի ու «Datisa»-ի միջեւ կնքված պայմանագիրը, իսկ թե ինչպե՞ս է լուծվելու «Copa America»-ի մրցանակակիրների պարգեւատրման հարցը՝ առայժմ անհայտ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով. վարչապետը նոր գրառում է արել
Հայտնի է՝ Ամիրյան փողոցում ինչի հետևանքով է պայթել «Տոյոտա»-ն. տեսանյութ
Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ
Ինչպես կարող է քաղաքացին իր ավտոտնակում լիցքավորել էլեկտրամոբիլը. կհստակեցվեն իրավական հարաբերությունները
Դո՞ւք եք ԼՂ նախկին ղեկավարին գերի հանձնել Բաքվին. Կարեն Սարգսյանը հայտնվեց պատային իրավիճակում
Հասկանալով, որ իրենց բոլոր ստերը բացահայտված են՝ անցել են էժան մանիպուլյացիաների. Ալեքսանյան. տեսանյութ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. երբ կսկսի նվազել օդի ջերմաստիճանը
Գրիգոր Տեր-Ղազարյանի գործարան արկ տեղափոխած բեռնատարի վարորդը հայտնաբերվել է
Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում
ՀՀ բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների գույքը կտրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ. Ավետիսյան
1 շաբաթում հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ, ավելի քան 200 մարդ էլ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի
ՀԷՑ-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել «Եռաբլուր»-ում էլեկտրամատակարարման խաթարման պատճառը
Նուբարաշենում մոպեդ է շրջվել. կա տուժած
Աֆղանստանի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը, վիրավորներինը՝ գրեթե 3 անգամ ավել
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին
Ինձ փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ. սա դարձել է ընդունված գործելակերպ մեր Եկեղեցու ներսում. Տեր Արամ
2025-ի ամառային զորակոչի ընթացքում ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք. ՄԻՊ-ն ամփոփել է արդյունքները
Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Ծինփինը Ռուսաստանը և Չինաստանն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հաղթողներ
ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը
Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք. Միրզոյան
Պուտինը և Սի Ծինփինը զբոսնել են Չինաստանի առաջնորդի նստավայրի տարածքում. տեսանյութ
imID-ն թողարկեց «MobileID eSIM» լուծումը
Որքան է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին
Սուդանում սողանքի հետևանքով հողի տակ է անցել մի ամբողջ գյուղ. ողջ է մնացել ընդամենը 1 բնակիչ. տեսանյութ
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1.482 քրեական վարույթ
Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին, այցելել խնձորի այգիներ
Թրամփը հանդես կգա կարևոր հայտարարությամբ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սովից մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
2 մարզի և Երևանի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
Լանջաղբյուրի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մեծաքանակ անասնակեր ու ավտոմեքենա
ՀՀ վարչապետն ու տիկինը Թիենծինից գնացքով ուղևորվել են Պեկին. լուսանկարներ
Շնորհակալություն Թիենծին. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Փաշինյանը ներկայացրել է՝ որն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը
Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաններին
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ
Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT