Երևան
10 °C
Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ դեպքից հետո, երբ հոսպիտալի բժիշկներ` 35-ամյա Վահե Ավետյանը եւ 32-ամյա Արտակ Բայադյանը, տեղափոխվել էին հոսպիտալ, Սողոմոնյանը գնացել էր տուն, սակայն հաջորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացել է եւ տեղափոխվել է նույն հոսպիտալ:
Երեկվա դրությամբ, նրա եւ Արտակ Բայադյանի վիճակը գնահատվում էր կայուն ծանր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Երեկ նա ենթարկվել է երկրորդ վիրահատության, որպեսզի կանխվի գլխուղեղի հետագա այտուցումը: Բժիշկների փոխանցմամբ, իրենք արդեն արել են հնարավոր ամեն ինչ, մնացածը կախված է Վահե Ավետյանի օրգանիզմից:
Երեկ Արտակ Բայադյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել «Հարսնաքարի» միջադեպը: Ըստ այդմ, հունիսի 17-ին բժիշկները հինգ հոգով այցելել են «Հարսնաքար», որտեղ մատուցողը Վահե Ավետյանին ասել է, թե սպորտային հագուստով մուտքն արգելված է: Վահեն գործընկերներից մեկի հետ գնացել է տուն, փոխել հագուստը եւ վերադարձել ռեստորան: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է` կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում: Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, ինչից հետո, ըստ Բայադյանի, մենեջերը կամ անվտանգության աշխատակիցը իրենց ուղեկցել է ավտոկայանատեղի, որտեղ էլ 10-15 հոգով սկսել են դաժան ծեծի ենթարկել իրենց: «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են... խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա ու, տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով... ամբողջ մարմնիս վրա սալջարդ է... վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` լավ, մեռավ, էլ մի խփեք»- երեկ պատմել է Արտակ Բայադյանը:
«Հարսնաքարում» տիրող ամենաթողության հետ կապված հարցեր ուղղելու նպատակով երեկ զանգահարեցինք Ռուբեն Հայրապետյանին: «Պարոն Հայրապետյան, ձեզ «Հայկական ժամանակից» են անհանգստացնում»: «Շատ ուրախ եմ»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսը: Եւս մեկ անգամ զանգահարեցինք, նա վերցրեց հեռախոսը ու բղավեց. «Պաշոլ էղի»:
Քիչ անց Հայրապետյանը հայտարարություն տարածեց, որտեղ բոլորովին այլ բառապաշար էր օգտագործված: Հայտարարությունում նշված էր, որ ինքը ցավում է «Հարսնաքարում» կատարվածի համար: «Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, որի հետեւանքում ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ: Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից` նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»,- նշված է Հայրապետյանի հայտարարության մեջ: Նշված է նաեւ, որ իր անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իր կողմից հիմնադրված բիզնես կառույցների կառավարումը այսօր իր ընտանիքին է պատկանում. «Եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ»:
Ինչպես հայտնել էինք, տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցված քրեական գործը նախօրեի երեկոյան ուղարկվել էր ՊՆ, իսկ մինչ այդ հարցաքննված անձինք, այդ թվում` ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանը (նկարում) հանգիստ գնացել էին տուն:
Երեկ պարզվեց, որ դեռեւս ՊՆ չհասած` քրգործը վերադարձվել է ոստիկանություն: Եւ դա տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ մեզ հայտնեց, որ Հովսեփյանը հանձնարարել է վերացնել որոշումը, որով «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վերադարձվել է ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու, իսկ նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունը: Վերջին հանգամանքը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ հայտնի է, որ Հայրապետյանն ու Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը մոտ ընկերներ են, հետեւաբար` այս բաժնում իրականացված քննությունը չի կարող օբյեկտիվ ու համակողմանի իրականացվել:
Երկար դեգերումներից հետո երեկ երեկոյան քրեական գործը, ի վերջո, հասավ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչություն, որի պետը հայտնի Վահագն Հարությունյանն է: Իսկ թե ինչպես է նա բացահայտում գործերը, հայտնի է բոլորին:
Երեկ զրուցեցինք Հարությունյանի հետ:
- Պարոն Հարությունյան, գործն
արդեն ստացե՞լ
եք:
- Այո:
- Ձեր պրակտիկայում
նման դեպք
եղե՞լ է,
որ քրեական
գործի նյութերը
մի կառույցից
մյուս կառույցին
փոխանցվեն, եւ
այդ պատրվակով
հանցագործություն կատարած
անձինք չձերբակալվեն:
- Բոլոր հարցերով
դիմեք լրատվական
ծառայությանը:
- Ես ձեր
պրակտիկայի մասին
եմ հարցնում:
- Ձեր բոլոր
հարցերը ուղղեք
այնտեղ:
- Ռուբեն Հայրապետյանը
այսօր հայտարարել
է, որ
մինչ այժմ
հայտարարություններ չէր
արել, որ
չդիտվի որպես
քննությունը ուղղորդող
քայլ: Եթե
նա հայտարարություն աներ,
դա իսկապե՞ս
կազդեր քննության
ընթացքի վրա:
- Ես ասացի`
դիմեք լրատվականին:
- Հայրապետյանն ասել
է նաեւ,
թե ամեն
ինչ կանի,
որ բոլոր
մեղավորները պատժվեն:
Նա քննության
հետ կապված
ինչ-որ
իրավասություն ունի՞:
- Բոլոր հարցերը`
լրատվականի միջոցով:
Երբ որ
որոշվի, ես
ինքս ձեզ
կհրավիրեմ, ձեր
բոլոր հարցերին
կպատասխանեմ, եթե
դրա կարիքը
լինի:
- Իսկ այսօր
ձերբակալություններ սպասվու՞մ
են:
- Եթե լինեն,
դուք հաստատ
կիմանաք:
«Քիթ- կոկորդ-ականջ» բժիշկների ասոցիացիայի նախագահ Արթուր Շաքուրյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ դատապարտում է իր ասոցիացիայի անդամ Վահե Ավետյանի եւ մյուս բժիշկների հետ կատարվածը: «Քիչ առաջ աշխատակիցների հետ միասին այցելեցինք նրան: Շատ մտահոգված ենք: Մի քանի տարի իրար հետ աշխատել ենք, երբ որ առանձնացավ, սկսեց հոսպիտալում աշխատել, էլի աշխատում էր»,- ասաց Շաքուրյանը: Մեր հարցին` հավատու՞մ է, որ մեղավորները կպատժվեն, պատասխանեց. «Քննությունը պետք է ճիշտ ձեւով գնա, եւ պատասխանը պետք է ճիշտ ձեւով տրվի: Բոլորս պետք է հույսով լինենք, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա: Ճիշտն ասած, մենք օրը սկսում ենք դրանով, օրն ավարտում ենք դրանով»: Նա ասաց նաեւ, որ նման վնասվածքներ Վահե Ավետյանին կարող էին հասցնել տարիներ շարունակ սպորտով զբաղված եւ հատուկ պատրաստություն ստացած անձինք:
Հ.Գ. 2003 թվականին եւս մեկ աղմկոտ դեպք կատարվեց` ռազմական բժիշկ սպանվեց: Նուբարաշենի ճանապարհին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թիկնապահները` Ռուբեն Գեւորգյանի թիկնապահների հետ ռազբորկայի ժամանակ կրակել եւ սպանել էին ճանապարհին մեքենան կայանած Գարեգին Հարությունյանին` ռազմաբժշկության վարչության պետի տեղակալին: Որպես տեղի ունեցածի պատվիրատու` կալանավորվել էր «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը` մեկը, որը շուրջ երկու տարի անց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ էր արձակվել` առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Սպանությունը կատարողները մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ:
Boeing-737-ը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
Մեր կալոշը ձեր մաշինի հետ չի բռնե. «Դորոժնիկ»-ը Գյումրիում 30-ից ավել փողոց է քանդել ու դադարեցրել աշխատանքը
Արցախցու քարտից անհայտ անձը 1 մլն դրամից ավել գումար է փոխանցել «Adjarabet.am»-ի հաշվին. ԱՀ ՆԳՆ
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ԱԳ նախարարի հարցազրույցը
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա զոհ
Սանկտ Պետերբուրգում վեր են հանվել առողջապահական ոլորտի արդիական խնդիրները
Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը. ԱՀ ԱԳՆ
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին եւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներին
«Վիվամեդ» կլինիկան ցանկանում է հրաժարվել Սաակաշվիլիի հետագա բուժումից
Իրանում անհանգստացած են Ադրբեջանի նոր հնարավոր էսկալացիայով, դրա համար լուրջ պատճառ ունեն. իրանագետ
Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը՝ հայտնվել ծառի և պատի արանքում. կա զոհ (լուսանկարներ)
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Երևանում երիտասարդ աղջիկն ու պարեկները կանխել են օտարերկյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Սամսոնյանին հերքել Շուշան Փաշինյանի հասցեին արած սուտ հայտարարությունները
Ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն
Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում. Տիգրան Ավինյան
Քննարկվել է ՀՀ-ում համացանցով թմրամիջոցների ապօրինի իրացման և պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրը
ՀՀ նախագահը 3 մարզում դատավորներ է նշանակել
Վարչապետը նոր նշանակում է արել
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել
«Գոլդ ծնունդներ». Քանի երեխա է լույս աշխարհ եկել երևանյան ԲԿ–ներում՝ 2023/03/23–ին
Լեռնային Ղարաբաղն արգելափակած Ադրբեջանը գնալով էլ ավելի ագրեսիվ է դառնում. Միխայել Ռոթ
33-ամյա գորիսեցին նախ սպանել է 56-ամյա համաքաղաքացուն, ապա փորձել է սպանել նաև վերջինիս եղբորը
Հայաստանը Բրազիլիայի համար կարող է բրազիլական արտադրանքի արտահանման կամուրջ հանդիսանալ. Քերոբյան
Մրգավետի վարչական ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել. պաշտոնավարումը կասեցվել է
Երեկ Երասխում զոհված զինծառայողը վնասվածք էր ստացել գլխի հատվածում. հարուցվել է քրվարույթ
Դոլարն ու ռուբլին թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)
Արցախի ԱԺ-ն միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը
Նախագահն ընդունել է ՀՀ ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնություն. Զախարովա
Ի՜նչ երազանք է իրականանում․ Ռոզա Լինը՝ ամերիկյան աստղերի հետ մեկ բեմում
Ինչպե՞ս է իրեն զգում Ալեն Սիմոնյանը վիրահատությունից հետո
Զախարովան խոսել է Սյունիքում երկու ռուս զինվորականների վիրավորվելու մասին
Կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրենը Կասկադի տարածքում է՝ պատասխանելու հանրությանը հուզող հարցերին
© 2023 Հայկական ժամանակ