Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

06/07/2026 schedule20:29

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ու հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկած հուլիսյան խորհրդակցությունները, որտեղ քննարկվել են դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող հարցերը, ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետարանների կրթության ոլորտի պատասխանատուները։

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Այս փոփոխության նպատակը հանրակրթական դպրոցներում բարեփոխման մեծածավալ ծրագրերի սահուն ընթացքի և միասնական մոտեցման ապահովումն է։

«Բարեփոխման ծրագրերն առնչվում են հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և դպրոցի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Կարևորելով բոլոր դպրոցներում միասնական մոտեցում ունենալու հանգամանքը՝ որոշվել է դպրոցների բովանդակային կառավարումն ամբողջությամբ փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական կառավարումը՝ շենք-շինությունների պահպանությունը, դրանց բարեկարգմանն ուղղված աշխատանքների համակարգումը, անվտանգությունը, մաքրությունը վերապահել մարզպետարաններին։ Շարունակելու ենք նույն կերպ համագործակցված աշխատել՝ հետամուտ լինելով միասնական ընդհանուր նպատակին՝ կրթության որակի բարձրացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ որոշակի աշխատանքներ են ակնկալվում նաև համայնքներից։

Նրա խոսքով՝ աստիճանաբար համայնքները պետք է առավելագույն մասնակցություն ունենան դպրոցներում տեղի ունեցող գործընթացներում՝ մասնակցելով նաև կառավարման հարցերին:

EK7A2677.JPG (5.87 MB)

«Շատ կարևոր է, որ հատկապես գյուղական բնակավայրերում նոր կառուցվող դպրոցները և կրթահամալիրները դառնան համայնքային կենտրոններ, որովհետև դրանք տվյալ բնակավայրում եզակի ենթակառուցվածքներ են և ճիշտ չի լինի, որ օգտագործվեն միայն դպրոցի գործունեության շրջանակում։ Պետական ներդրումներն ավելի նպատակային կլինեն, եթե նորաստեղծ ենթակառուցվածքները լայն կիրառում ստանան՝ ծառայելով նաև համայնքի կյանքի կազմակերպմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպմանը՝ նա հայտնել է, որ նախատեսվում է ունենալ նաև մարզային համակարգողներ, որոնք անմիջական կապի մեջ կլինեն դպրոցների հետ՝ պարբերական այցեր կատարելով դպրոցներ, խնդիրներն ու իրավիճակի հսկողությունը պահելով ուշադրության կենտրոնում:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ որակյալ կառավարում իրականացնելու նպատակով տարբեր ուղղություններով ներդրվում է թվայնացման համակարգ: Նախատեսվում է թվայնացնել ամենաբարդ համակարգերից մեկը՝ ֆինանսավորումը, ինչը զգալի կհեշտացնի ընթացիկ աշխատանքները:

Հանդիպման շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հաստիքացուցակներին, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման առանձնահատկություններին, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, ինչպես նաև ուսուցման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք այլ հարցերի: Ներկաները իրենց հուզող հարցերն ու դիտարկումներն են ուղղել նախարարի տեղակալին և ստացել սպառիչ պատասխաններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
320 դիտում

«Իմ քայլը»-ը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ