Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

06/07/2026 schedule16:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Հաջորդիվ տեղի է ունեցել Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ Միխայիլ Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարին «ԻՆՆՈՊՐՈՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար, ինչպես նաև նշել միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։

«ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսն ավանդաբար հանդիսանում է հարմար հարթակ առաջատար արդյունաբերական լուծումները և բիզնեսի հնարավորությունները ցուցադրելու համար։ Արդյունաբերական զարգացման համաշխարհային ճարտարապետության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում՝ 13% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին ինը տարիների ընթացքում աճել է 2 անգամ։

Միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտաշինության զարգացումը խթանում է հիմնարար և գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։

Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման հաշվին։

Այսպիսի մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների տրանսֆերը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեր ռազմավարությունն է՝ ապահովել կայուն աճ՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը և արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա։

Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները վկայում են այն մասին, որ գնալով ավելի է մեծանում մեր երկրի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ ընկալումը։

Արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք դարձավ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Այս մեխանիզմը նպաստում է անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ փոխշահավետ համագործակցության համար։

Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։ Եզրափակելով կցանկանայի ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշ պետք է շարունակի մնալ հումանիտար ասպեկտը։

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից՝ դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
319 դիտում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել

«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր

«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում

Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին

Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ