13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

18/06/2026 schedule11:58

Կառավարության հունիսի 18-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները 1 մլրդ 634 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ֆինանսավորել 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր:

«Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թվականին պետական բյուջեից»,- ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն աշխատանքները, որոնք կատարվել են և կատարվում են ֆինանսավորվող փաթեթի շրջանակում: Դրանք են՝ տարբեր համայնքներում ճանապարհների ասֆալտապատում, սալապատում, գազիֆիկացում, գազատարի կառուցում, մանկապարտեզի կառուցում և վերջինիս հարակից տարածքի բարեկարգում, մշակույթի տան նորոգում, ջրահեռացման համակարգի կառուցում, ճանապարհի և մայթեզրերի եզրաքարերի նորոգում ու փոխարինում:

Փաշինյանը նաև նշել է, որ ֆինանսավորման շրջանակում Իջևան համայնքում բազմաբնակարանային 4 շենքերի էներգաարդյունավետության արդիականացում է կատարվել, վերանորոգվել է շենքերի 12 հազար 599 քառակուսի մետր արտաքին մակերես: Այս համատեքստում վարչապետը կարևորել է էներգախնայողության ծրագրերը՝ ընդգծելով, որ պետբյուջեից ներդրված գումարը գնում է ուղիղ քաղաքացիների գրպանը. «Պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ»:

Այս համատեքստում Փաշինյանը խնդիրը ներկայացրել է հանրապետության բոլոր պանելային շենքերի համատեքստում՝ նշելով, որ ծրագիրը պետք է վերաբերի հանրապետության բոլոր պանելային շենքերին. «Մենք պետք է խնդիր դնենք, որ լուծենք, չգիտեմ՝ դա ինչքան ժամանակ կտևի: Նույն բանաձևով բնակչությունն էլ պիտի մասնակցի»:

ՏԿԵ նախարարը վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման համատեքստում արձագանքել է, որ նախորդ տարի պատմական համաֆինանսավորում է եղել:

«Շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել, որոնց կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից, իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի մոտ համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»,- ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև համայնքներում լողավազաններ կառուցելու նախաձեռնությանը, հիշեցրել, որ Իջևանում սուբվենցիոն ծրագրով լողավազան է կառուցվել, բայց խնդիրներ են առաջացել, ջրի մաքրման ավելի հզոր համակարգի կարիք կա:

«Առնվազն այն քաղաքներում, որտեղ գոնե ավելի քան 3 ամիս լողալու սեզոն կա, այդ նույն ծրագիրը պետք է իրականացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր է դրված սկսել մարզկենտրոններից, բայց պետք է լինի նաև լողավազանը սպասարկող սխեմա՝ հանդերձարան և այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
222 դիտում

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին