Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

18/06/2026 schedule11:39

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունիսի 9-10-ը մասնակցել է Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսին և համաժողովին։ Միջոցառման գլխավոր հովանավորներից է IN Groupe ֆրանսիական ընկերությունը՝ Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերը։

Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Ամենամյա միջազգային ցուցահանդեսում ներկայացվում են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները, նորարարական լուծումները, ցուցադրվում են նոր արտադրանքներ՝ առաջատար փորձառությամբ և կիբեռանվտանգ նույնականացման լուծումների հաշվառմամբ։

Համաժողովում ներկայացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և IN Groupe ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող պետական-մասնավոր գործընկերության ծրագիրը։

Մասնավորապես ներկայացվել են՝

  • ՊՄԳ մոդելի իրականացման գործընթացը և գործընկերության հիմնական ուղղությունները,
  • նոր սերնդի նույնականացման քարտերի և կենսաչափական փաստաթղթերի ներդրման մոտեցումները,
  • կենսաչափական տվյալների կիրառման և փաստաթղթերի տրամադրման գործընթացները,
  • թվային ինքնության ենթակառուցվածքների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությունները։

Համաժողովի շրջանակում մասնավորապես ուսումնասիրվել են թվային ինքնության նոր ենթակառուցվածքների ու բազմակենսաչափական տեխնոլոգիաների, սահմանային կառավարման և տվյալների անվտանգության ոլորտներում միջազգային փորձն ու նորարարական լուծումները։

ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է AI Governance Architecture թեմայով ներկայացմանն ու AI & Cybersecurity թեմայով պանելային քննարկմանը, որոնց ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կառավարման մեխանիզմներին, տվյալների պաշտպանության, կիբեռանվտանգության և նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը և IN Groupe ընկերության ներկայացուցիչ Նատալիա Գոգոբերիշվիլին ներկայացրել են ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը։ Ցուցադրվել են փաստաթղթերի անվտանգային բաղադրիչներն ու գեղարվեստական լուծումները։

Նելլի Դավթյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կայանալիք Identity Week Europe 2027 համաժողովում հնարավոր կլինի արձանագրել, որ կուտակված փորձը վերածվել է հաջողության պատմության, իսկ պետական-մասնավոր գործընկերության մոդելը հաջողությամբ ներդրվել է Հայաստանում՝ ճանապարհ հարթելով նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
368 դիտում

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է