ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters

29/05/2026 schedule16:15

Արևմտյան հետախուզության և կառավարական պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանն ակտիվացրել է իր գաղտնի ջանքերը՝ հաջորդ ամիս սպասվող ընտրություններում խաթարելու Հայաստանի առաջնորդի վերընտրությունը, քանի որ կա մտավախություն, որ նրա հաղթանակը կարող է նպաստել նախկին Խորհրդային հանրապետության միավորմանն Արևմուտքի հետ։

Այս մասին գրել է Reuters-ը՝ հայտնելով, որ արևմտյան հետախուզության 5 պաշտոնյաների հավաստմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ Մոսկվայի ծրագրերը ներառում են ռուսամետ թեկնածուների օգտին ապատեղեկատվական արշավներ և տասնյակ հազարավոր ռուսահայերի տեղափոխման ծրագիր՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։

Reuters-ի տրամադրության տակ են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումներում առաջատար է, ավելի է մոտեցել Եվրոպային և ՆԱՏՕ-ին՝ դառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը. վերջինն էլ օրերս հավանություն է տվել Փաշինյանի վերընտրմանը՝ աջակցություն հայտնելով նրան:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ ժամանել էր Երևան՝ ստորագրելու հանքանյութերի և TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրեր․ սա առաջարկվող տրանսպորտային միջանցք է Հայաստանով, որը կարող է էլ ավելի քայքայել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։

Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցրել իր դժգոհությունը Փաշինյանի շրջադարձային քայլից։

Վերջին օրերին Մոսկվան ակտիվացել է հայկական հարցում և զգուշացրել, որ Հայաստանը կարող է զրկվել էժան բնական գազի մատակարարումներից, և սահմանափակել է հայկական արտադրանքի, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի, ծաղիկների և կոնյակի ներմուծումը։

Լրատվամիջոցի զրուցակցի համաձայն՝ այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, սպառնալիք է Ռուսաստանի համար, դիվերսիֆիկացիան «նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է իր գործնական մենաշնորհը Հայաստանում»:

Reuters-ի աղբյուր արևմտյան երեք պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն Սամվել Կարապետյանն է՝ միլիարդատեր, որը դատվում է իշխանության բռնի տապալման կոչ անելու մեղադրանքով։

Ռուսաստանաբնակ օլիգարխ Կարապետյանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները։ Նրա փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Reuters-ին ասել է, որ իր հաճախորդը տեղյակ չէ ռուսական աջակցության մասին։

«Եվրոպան վաղուց մեղադրում է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու համար. այդպես էր Մոլդովայում և Հունգարիայում։ Ռուսաստանը պնդում է, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները միջամտում են իր սահմանների մոտ գտնվող երկրների գործերին, որպեսզի նրանց ներքաշեն Արևմուտքի ազդեցության ոլորտ»,- ասվում է հրապարակման մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության հարցմանը, սակայն լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին պնդումները «լրտեսամանիա» են։

Հոկտեմբերին Կրեմլը ստեղծել է մի վարչություն, որը հայտնի է որպես Ռազմավարական համագործակցության և գործընկերության։ Այն վերահսկում է Հայաստանում իշխանության չվերընտրվելու ազդեցության գործողությունները: Այս մասին պնդում է արել 4 աղբյուր:

Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերի կողմից Փաշինյանի հակառակորդների օգտին քվեարկության ուղարկելու հարցը։ Հայերը մեծ համաշխարհային սփյուռք ունեն, այդ թվում՝ Ռուսաստանում, որը, որոշ գնահատականներով, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ: Հայաստանի օրենսդրության համաձայն՝ արտասահմանից ընտրություններին քվեարկելու հնարավորություն չկա։ ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ հետախուզական համայնքում քննարկման առարկա է, թե Մոսկվան որքան մարդու կարող է հաջողությամբ տեղափոխել Հայաստան։ Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ հետախուզության պաշտոնյաները լուրջ են վերաբերվում այս գաղափարին։ Հայերը պարբերաբար ճանապարհորդում են երկրների միջև, ամեն օր տասնյակ չվերթեր են իրականացվում։

Reuters-ը գրում է, որ 3 աղբյուրից ունեցած տեղեկատվության համաձայն՝ ռուսական իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողի տեղափոխման արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դոլար։

Մայիսի կեսերին ըստ հրապարակման՝ Կրեմլը հաշվել է յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից ուղարկվող հայերի քվոտաները և խնդրել վարչակազմերին՝ զեկուցել նախապատրաստական աշխատանքների մասին:

Reuters-ը չի կարողացել պարզել՝ արդյո՞ք նման ծրագիրն ընթացքի մեջ է, թե՞ այն բավարար կլինի առաջատարների միջև եղած լայն տարբերությունը կրճատելու համար։

Այս ամսվա սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կզբաղեցնի առաջին տեղը շուրջ 30% ձայներով։ Հարցման համաձայն՝ շուրջ 6% ձայներով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում կլինի։

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ նախորդ տարի Փաշինյանն ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջանի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Մոսկվան զգուշորեն ողջունել է համաձայնագիրը։

Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող անվտանգության աշխատակիցները կարող են վերահսկել նեղ ցամաքային գոտին, որը կանցնի Հայաստանի՝ Իրանի հետ սահմանի երկայնքով, ինչը, ըստ հետախուզության պաշտոնյաների, Ռուսաստանը համարում է անընդունելի։

Լրատվամիջոցի զրուցակից պաշտոնյաների կարծիքով՝ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, Թրամփի խաղաղության ջանքերի հիմնական տարրերը, հավանաբար, կձախողվեն։

Reuters-ի աղբյուրներից երեքը, այդ թվում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, լուրջ և շարունակական մտահոգություններ են հայտնել Հայաստանի ղեկավարի անվտանգության վերաբերյալ առանց մանրամասնելու։

ԱՄՆ կառավարության որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, վերջին տարիներին գաղտնի կերպով օգնել են Փաշինյանի անձնական պաշտպանությանը՝ ըստ ամերիկյան աղբյուրների և պայմանավորվածության մասին տեղյակ երրորդ անձի։ Մի աղբյուր ասել է, որ օգնությունը ներառում էր հնարավոր սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակում։

Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը և Փաշինյանի գրասենյակը չեն արձագանքել վարչապետի անվտանգության իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքներին: 

Ռուս պաշտոնյաներն ակտիվացրել են առկա առցանց ապատեղեկատվական արշավները՝ Փաշինյանի կառավարությունը վարկաբեկելու համար։ Դեպքերից մեկում, օրինակ, Ռուսաստանի կողմից աջակցվող առցանց արշավը կեղծ մեղադրանք է ներկայացրել կոռուպցիոն հողային գործարքի վերաբերյալ, որում իբրև ներգրավված է Նիկոլ Փաշինյանը 2 սենատորի՝ Ջին Շահինի և Թոմ Թիլիսի հետ, որոնք ապրիլին հրապարակավ մտահոգություն էին հայտնել ռուսական ապատեղեկատվության վերաբերյալ։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ արշավներին ներգրավված է Կրեմլի հետ կապված «Storm 1516» բոտերի ցանցը, որը մասնակցել է ԱՄՆ վերջին ընտրություններին միջամտելու հարցում:

Reuters-ի 3 աղբյուր նշել է, որ Կրեմլը ներգրավել է ռուսական քաղաքական խորհրդատվական ընկերություններին և վերլուծական կենտրոններին, այդ թվում՝ Սոցիալական դիզայնի գործակալությանը (SDA), որը պատժամիջոցների տակ է Եվրամիության և Միացյալ Թագավորության կողմից՝ Ուկրաինային աջակցությունը խաթարելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու համար։ Լրատվամիջոցը վերանայել է ռուսալեզու հինգ փաստաթուղթ, որոնք, ըստ աղբյուրների, կազմել է SDA-ն: Լրատվականը չի կարողացել անկախ կերպով հաստատել, որ SDA-ն է կազմել փաստաթղթերը:

Դրանցից մեկում առաջարկվում էր Ռուսաստանի հայկական սփյուռքի համար ստեղծել Yerevan1 անվամբ լրատվամիջոց՝ Փաշինյանի նկատմամբ «բացասական վերաբերմունք» տարածելու համար՝ «հիմնական նարատիվով», որ «Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում և նրա պաշտպանության ներքո»։

Ո՛չ SDA-ն, ո՛չ էլ Yerevan1-ը չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին։

Փաստաթղթում գնահատվել է, որ ռուսահայերը կարող են վճռորոշ դեր խաղալ ընտրություններում, եթե «ապահովվի նրանց տեղափոխումը Հայաստան և նրանց շրջանում բարձր մասնակցություն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8773 դիտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները