2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան

28/05/2026 schedule11:20

«2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում: Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված»:

Այս մասին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի Առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։

Խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները, 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով, 1920 թվականին իրար հետևից կորցրին այդ անկախությունը։

Հայաստանի Առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել խաղաղության հաստատման գործընթացներում։ Այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, և պետություն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների և որոշումների առանցքային ելակետ, և պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ, և մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով։

Հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ TRIPP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են:

Այս նպատակների իրագործման համար կարևոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում։

Այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր»,- ասել է վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
348 դիտում

Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան

Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով

Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների

Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան

Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, շարունակում ենք կառուցել պետություն, տեսանելի խաղաղություն. Սիմոնյան

Մայիսի 28-ը հիշեցնում է՝ պետականությունը պատմական ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ նախագահ

Ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը. Ռուբիոն՝ Թրամփին

Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է

Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին

Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը

Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի

Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու

Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին

ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը

Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ

Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի

Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ

Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան

ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել

Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները

Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն

Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը

Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան

Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը

Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ

Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է