Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի ունեցողը պարզապես ներքաղաքական պայքար ու նախընտրական պրոցես չէ, սա Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող լայնածավալ հիբրիդային ու կոգնիտիվ պատերազմ է, որի նպատակը մեկն է՝ կասեցնել Հայաստանի ինքնիշխանության ուժեղացումը և վերադարձնել երկիրը կայսերական վերահսկողության տակ։
Հիբրիդային պատերազմ տերմինը շատ լղոզուն ու անընկալելի է դարձել, որը հաճախ դիտարկվում է զուտ քարոզչական նարատիվների հետ, սակայն այդ ամենը ավելի խորն է։
Դա այլևս չեն էլ թաքցնում, որքան ՀՀ-ն ավելի անկախ է դառնում, որքան ՌԴ-ն ավելի է խրվում պատերազմի ու տնտեսական խնդիրների ճահճի մեջ, ՌԴ-ն ավելի անթաքույց է ցուցադրում իր թշնամությունը ՀՀ-ի հետ։ Ռուսական պետական քարոզչության կենտրոնական դեմքերը բաց սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի հասցեին։ Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր կերպ թշնամական քայլեր են անում, սակայն կոնկրետ նախընտրական այս փուլում ամեն ինչ ավելի է սրվել. Օվերչուկի ու Գալուզինի մակարդակները արդեն բավարար չեն: Ծաղիկների, Ջերմուկի, կոնյակի և այլ ապրանքների արգելանքներն արդեն սովորական բան են ու ոչ մեկին չեն զարմացնում։ ՌԴ նախկին նախագահի մակարդակն էլ արդեն սովորական է դարձել շանտաժների ու սպառնալիքների համար։ Բանը հասել է մարազմի՝ խոսում են թմրամիջոց հանդիսացող սնկերի մասին։ Եվ այս ամենի համատեքստում իրենց արբանյակ հանդիսացող պատերազմի եռագլուխները չեն էլ թաքցնում, որ իրենց անցնելու դեպքում մեզ տանելու են ռուսական գուբերնացում, իսկ մեր բանակը՝ Դոնբաս՝ «անմահանալու»։
Հակահայկական քարոզչության համար պաշտոնական ծախսերի մասին լուրերը ամեն ինչ ավելի հստակեցրին՝ 165 մլն դոլար, որպեսզի TRIPP նախագիծը վիժեցնեն, ՀՀ-ում ռուսական գուբերնիստներին իշխանության բերեն և տապանաքար դնեն ՀՀ անկախության վրա։
Ռուսական գաղափարախոսները հայտարարում են, որ «ահռելի գումարներ են ծախսվելու» Հայաստանում իրավիճակ փոխելու համար։ Սա դիվանագիտություն չէ, սա նույնիսկ հիբրիդային ռիսկ չէ, սա ուղիղ պատերազմի հայտարարություն է։ Ուղղակի պատերազմի ձևն է փոխվել, սա արդեն ժամանակակից կոգնիտիվ պատերազմի ձև է, որը չի ընթանում ուղիղ հրետակոծություններով։
Եթե 1920-1921 թթ բոլշևիկներին պետք էր զորքով ներխուժել Հայաստան, որ տապալեին մեր ինքնիշխանությունը, ապա հիմա դա արվում է հիբրիդային ձևով, կոգնիտիվ միջոցով, որը մենք տեսնում ենք։ Սակայն այստեղ կա մի կարևոր նրբություն. հիբրիդային պատերազմի զոհը, ի տարբերություն դասական պատերազմի զոհի, չի գիտակցում, որ զոհված է։ Ռուսական ազդեցությունը մեզ հետ պատերազմ է մղում առանց կրակելու, բայց պետք չէ բացառել իրական սադրանքները, որի փորձը նրանք ունեն առնվազն մեր երկրում իրականացրած ահաբեկչությամբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ամենամեծ վտանգը հենց դա է, որը պետք է կանխել ամեն գնով։ Եվ այս համատեքստում Հայաստանում գործող որոշ «ընդդիմադիր» ուժեր դադարում են լինել պարզապես ընդդիմություն։ Նրանք ներքին թշնամիներ են, հինգերորդ շարասյուն։
Ե՞ՐԲ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐՈՒՄ ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հասկանալի է, որ ՌԴ-ն իր ազդեցությունը մեր տարածաշրջանում կորցնում է, և այդ կորուստը բացառապես պայմանավորված է նրանց վարած սխալ, մեծամիտ ու անհեռատես քաղաքականությամբ, որը նոր չի սկսվել։ Միջազգային փորձը հստակ սահմանում է մի գիծ, որից այն կողմ ընդդիմությունը դառնում է օտար ազդեցության գործիք՝ հինգերորդ շարասյուն։
Քաղաքական ուժը այլևս լեգիտիմ ընդդիմություն չէ, երբ՝
. իր քաղաքական հաշվարկը կառուցում է ոչ թե սեփական հասարակության, այլ արտաքին ճնշման վրա,
. արդարացնում կամ լռությամբ ընդունում է իր երկրի նկատմամբ հնչող սպառնալիքները,
. ներսում տարածում է պարտվողականություն, վախ, «այլընտրանք չկա» գաղափարախոսություն,
. իր խոսույթը բառացի համընկնում է օտար պետության պետական քարոզչության թեզերի հետ։
Քննարկենք վերոնշյալ կետերը։
Արդեն մոտ 7-8 տարի է, ինչ ՀՀ-ում ընթանում է առաջին կետով նշվածը։ Մեր ընդդիմությունը ՀՀ-ին մեղադրում է պատերազմ հրահրելու համար, ՀՀ-ին մեղադրում է Ռուսաստանին դավաճանելու համար։ Մշտապես ակտիվանում է, երբ սահմանին լարվածություն է լինում և այլն։ Սա ոչ այլ ինչ է, քան հստակ դավաճանություն ՀՀ-ի նկատմամբ։ Նրանք ՀՀ թշնամիների հետ սինխրոն են։
Երկրորդ կետով էլ ոչինչ չկա ասելու։ ՌԴ-ից հնչած սպառնալիքները արդարացնում են թեման՝ շրջելով հարցը՝ իբր «բա խի չենք արձագանքում Ադրբեջանին ու Թուրքիային»՝ շատ լավ հասկանալով, որ այդ օրինակները համեմատելը ինքնին աբսուրդ են։ Սակայն հարցը միայն այն չէ, որ մի դեպքում գործ ունենք իբր դաշնակցի, իսկ մի դեպքում՝ իբր թշնամու հետ, այլ հարցն այն է, որ այդ տարբեր երկրներից եկող սպառնալիքները շատ սինխրոն են իրար հետ, այսինքն՝ այդ պսևդոդաշնակիցն ու թշնամիները գործում են համատեղ։
Երրորդ կետով էլ կան ստանդարտ դեպքեր։ Պատերազմի ժամանակ նույն դեմքերը անդադար ասել են դա, տարածել պարտվողական տրամադրություններ։ Իսկ հիմա էլ դա անում են ռուսական կայսերական նարատիվներով, ռուսական ազդեցությունից դուրս գալու մասին։
Չորրորդ կետն էլ լրիվ առաջին երեքի ինքնաբերաբար հաստատումն է։ Այստեղ նրանք առաջ են տանում բացառապես ռուսական օրակարգ։
Այս պահից սկսած՝ սա ներքին քաղաքական պայքար չէ։ Սա քվազի-կոլաբորացիա է, և կան դրա միջազգային փորձն ու ապացույցները։
Դեռ Սառը պատերազմի տարիներին այդ ամենը այլ փաթեթավորմամբ գոյություն ուներ անգամ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ստալինի և Խրուշչյովի ժամանակ Ֆրանսիայում, Իտալիայում և այլ երկրներում մարքսիստական ու կոմունիստական կուսակցությունները մինչև երեսուն տոկոս ձայն էին ստանում ընտրություններում։ Էլ չենք խոսում թույլ զարգացած երկրներում «Կարմիր ժանտախտի» տարածման մասին։ Սրանք մի ամբողջ համաշխարհային պրոցեսներ էին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թվում էր, թե ավարտվեց համաշխարհային այս մղձավանջը, սակայն ոչ։ Ուկրաինայում, Վրաստանում, Բալթյան երկրներում, Բալկաններում այս նույն սխեման կիրառվեց զրոյականներին։ Որոշ տեղերում՝ հաջող, որոշներում՝ տապալված, սակայն ռուսական սցենարները վերջին քսան տարում մշտապես նույնն են։
Ռուսամետ «ընդդիմադիր» ուժերը այս երկրներում ևս հանդես են եկել որպես խաղաղության, իրատեսության, «ռեալպոլիտիկի» ջատագովներ։ Արդյունքում նրանք դարձել են ապակայունացման, պետական դիմադրության քայքայման և արտաքին ազդեցության ներսի լծակներ։ Այդ երկրներում հետագայում սա անվանվել է իր անունով՝ պետական անվտանգության սպառնալիք։ Ոչ մի ինքնիշխան պետություն դա չի հանդուրժել երկարաժամկետ հեռանկարում։
Արևելյան Եվրոպական երկրները ամեն մեկը տարբեր չափերով անցել են իրենց «Մաքարթիզմ»-ը և հաղթահարել ռուսական ազդեցությունը։ Մեզ ևս հարկավոր է անցնել լյուստրացիայի այդ փուլը, սակայն հասկանալի պատճառներով դա դեռ իրավական չէ, այլ գաղափարական լյուստրացիա։ Հասարակությունը նախ իր մտքում պետք է կատարի այդ լյուստրացիան։ Այս ընտրությունները հենց այդ լյուստրացիան են։ Հայ հասարակությունը պետք է ընտրի պետականությունը։ Ինչպես կասեր դասականը, երբ դու զիջում ես իրավունքդ իբր ապահովության համար, դու վերջում կորցնում ես երկուսն էլ։ Գաղափարական լյուստրացիան հենց կոգնիտիվ պատերազմի հիմքն է։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ, ՊԵՏԱԿԱՆ Է
Հայաստանում այն ուժերը, որոնք այսօր սպասարկում են ռուսական կայսերական օրակարգը՝ լինի բացահայտ, թե «ընդդիմության» դիմակի տակ, գործում են ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ծրագիր, այլ որպես արտաքին ազդեցության ներքին օպերատորներ։
«Մեր Ձևով», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կամ մեկ այլ ուժ ու անհատ, գիտակցված թե երկար տարիների քարոզչական մամլիչի զոհ դարձած, ընկնելով այս կամ այն պատճառների տակ, հայտնվել է ՀՀ թշնամու դերում։ Բարգավաճ, Լուսավոր, Հզոր և այլ անուններով «Հայաստան» կուսակցությունները շարք են կազմում։ Նրանք ոչ թե զուտ իշխանության կռիվ են տալիս, նրանք ՀՀ գոյության դեմ են պայքարում, ռուսական ազդեցությամբ հնարավորության դեպքում ուղղակի ոչնչացնելու են ինքնիշխանությունը։ Նրանք չեն էլ թաքցնում, որ մեր գոյությունը պատկերացնում են ռուսական ստամոքսի մեջ, ուղղակի չեն հասկանում, որ այս անգամ «Թամանյան» կամ «Արարատյան» դիվիզիաները, գնալով Դոնբաս անմահանալու, վերջնական կործանելու են ՀՀ պետականությունը. ՌԴ տնտեսական և ներքաղաքական վիճակը փայլուն չէ, իսկ բոլշևիկյան հեղափոխության ոգեղեն վերելքն ու ոգևորությունն էլ չկա։
2026թ. ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի, որ ընտրելու է ՀՀ պետականության կամ այդ պետականության կործանման համար։ Քաղաքացուն այդ ճանապարհին համոզելու են տարրական ու կենցաղային հարցերից սկսած մինչև մաշված արժեքային մանիպուլյացիաների խոսույթով։ Եկեղեցու, հավատի, պատմական հայրենիքի, ընտանեկան արժեքներից մինչև այլ «բացարձակ արժեքներ», Արցախ ու ադրբեջանցիների վերադարձ։ Սպառնալու են տնտեսական պատժամիջոցներով, գազով ու ջրով և այլն։ Ստեփանակերտից ուղիղ Բաքու գործուղված ռուսական «էմիսար դեսպանները», քանի որ սպիտակ ձիու վրա նստած Երևան գալը չստացվեց, ապա իբր բանտից սրտաճմլիկ խոհափիլիսոփայական ելույթներ կունենան։ Կփորձեն խելացի ու ուլտրահայրենասեր երևալ, բայց չգիտեն, որ ժողովուրդը շատ լավ գիտի, թե մեր սահմանների պաշտպանության համար ովքեր են ծառայել, ովքեր՝ ոչ, ով է իրականում ապրել ու ապրում ժողովրդի հոգսերով, իսկ ով՝ թալանած փողերից մեկ հազարերորդով իբր բարեգործություն արել։
Պետության ներսում այն քաղաքական ուժերը, որոնք օտար կայսրության հիբրիդային պատերազմում զբաղեցնում են ներսի հենակետի դեր, միջազգային քաղաքական ու անվտանգային գիտակարգի լեզվով գնահատվում են որպես ո՛չ լեգիտիմ ընդդիմություն, ո՛չ ժողովրդավարական դերակատար, այլ պետական ինքնիշխանության քայքայման գործիք, ասել է թե՝ դավաճան։ Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով։
Սա ո՛չ ատելության խոսք է, ո՛չ պիտակավորում, սա իրերն իրենց անուններով կոչելու քաղաքագիտական տերմինալոգիա է, պետական ինքնապաշտպանության լեզու է։ Եվ պատմությունը ցույց է տվել՝ այն պետությունները, որոնք ժամանակին չեն տարբերակել ընդդիմությունը և կոլաբորացիան, վճարել են իրենց անկախությամբ։ Մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու։
Ռուսական հիբրիդային պատերազմի հիմնական օրինաչափությունները, որոնք դրսևորվել են հետխորհրդային շրջանում, հետևյալն են․
Ռուսաստանը փոքր պետություններում երբեք չի խաղում «ընդդիմություն-իշխանություն» խաղ։ Այն միշտ ստեղծում է ներսի քայքայիչ բանակ։
. Ուկրաինա - մինչ 2014թ․ ռուսամետ ուժերը պաշտոնապես ընդդիմություն էին, փաստացի Մոսկվայի քաղաքական հենակետ, ռուսական փափուկ ուժի զորք՝ «Կանաչ մարդուկներ»։
. Վրաստան - 2008թ․-ից հետո ռուսական ազդեցությունը պահպանվեց ոչ բանակով, որը գրավել էր Վրաստանի մի մասը, այլ ներսի քաղաքական ու մեդիա գործիքներով։
Ռուսաստանը փոքր երկրներում աշխատում է միայն վերահսկելու համար։ Ռուսական ազդեցության հիմնական գործիքը փոքր երկրներում «խաղաղության» և «իրատեսության» կեղծ օրակարգն է։
. Մոլդովա - ռուսամետ ուժերը տարիներ շարունակ քարոզել են, որ ինքնիշխանությունը «չափազանց թանկ հաճույք է»։
. Վրաստան - պարտությունը ներկայացվել է որպես կայունություն, զիջումը՝ որպես խելամտություն։ Սա դասական կայսերական մեխանիզմ է՝ կոտրել դիմադրությունը հոգեբանորեն։
Փոքր պետություններում ռուսական ազդեցությունը միշտ աշխատում է մեդիայի, մշակույթի և քարոզի միջոցով, սակայն չի մոռանում նաև սառնարանը։
. Ուկրաինայում ռուսական քարոզը տարիներ շարունակ ներսից ձևավորել է պրոռուսական օրակարգ, իսկ պրոռուսական էլիտաները հասարակությանը պահել են կիսասոված, որպեսզի ռուսական փրկությունը տնտեսապես շահավետ լինի։ Նույնը երկար տարիներ եղել է նաև ՀՀ-ում։ Ռուսական բազայում և ռուսական ընկերություններում աշխատողները ամենալավ վճարվողներն էին, իսկ արտագնա աշխատանքը աղքատ խավի հիմնական եկամուտն էր ապահովում։
. Վրաստանում ռուսական նարատիվները տարածվել են «տեղական» փորձագետների միջոցով, իսկ ռուսական շուկայի կորուստը համարվել է կործանարար։
Երբ քաղաքական խոսույթը կրկնում է օտար մեդիայի թեզերը, դա պատահական չէ, իսկ երբ ռազմավարական ռեսուրսները, կապիտալը և շուկաները վերահսկում է Ռուսաստանը, ապա մեդիան ու սառնարանը համատեղ ավելի արդյունավետ են դառնում։
Ռուսամետ ուժերը փոքր երկրներում երբեք չեն խոսում զարգացման մասին, միայն՝ գոյատևման։
. Մոլդովա - խոսքը մշտապես եղել է՝ «ինչ-որ կերպ պահել երկիրը»։
. Վրաստան - զարգացման ցանկացած փորձ ներկայացվել է որպես ռիսկ։
Կայսրությանը պետք չեն զարգացող արբանյակներ․ դրանք իրավահավասարի կռիվ են տալիս։ Գոյատևման համար հարկավոր են իբրև «վեհ», սակայն իրականում արհեստական օրակարգեր՝ արևմտյան «փչացած» արժեքներ, թուրքերից եկող վտանգ, սրբություններ, կրոն, պատմական արժեքներ և այլն։ Եթե հասարակությանը չես տալիս իրական ապագայի հենման կետեր՝ կրթություն, ժողովրդավարություն, ազատություն, տնտեսություն, լավ իրավական համակարգ և այլն, ապա պետք է միշտ պահես անցյալի ճիրաններում։ Սա հստակ աքսիոմատիկ է։
Ռուսական քարոզչությունը լավ սերտել է, որ գոյատևման համար ազգերին ու հասարակություններին պետք է մշտապես պահել անցյալի կեղծ օրակարգից կախված։ Իսկ որքան անգրագետ է անձը, այնքան շատ է կառչում անցյալին և քիչ է մտածում ապագայի մասին։ Ռուսական ազդեցությունը, իր բնույթով լինելով բռնատիրական, միշտ ձգտում է ստեղծել մասսաներ, ոչ թե հասարակություն, այլ ամբոխ, մասսա, որին, ինչպես կասեր դասական Էլիաս Կանետտին, հարկավոր է տալ հավասարության, միշտ աճելու զգացումներ և ուղղություն, իրականում՝ դրանց խոր պատրանք, քանի որ այդ մասսաները միշտ լինելու են ստրուկի կարգավիճակում, իսկ բռնատիրական համակարգի բուրգի գագաթին եղածները, այսինքն՝ իշխանությունները, այդ դեպքում միշտ արտոնյալ են։
Այդ է պատճառը, որ մեր «ընդդիմություն» կոչվածը երբեմն մոռանում է, որ նա, խաղալով «Մենք ձեզնից լավն ենք» խաղը, դրանով պարտվում է Նիկոլ Փաշինյանի «Ես ձեզնից մեկն եմ» հասկացությանը։ Այդ մասին անգամ զգուշացնում է կրծողի անձնական օգտագործման կապուտաչյա իրավաբան հավերժ աչոնիկի կերպարով հանդես եկող, «Դյավոլը Պրադա է կրում» կերպարի արտաքինով մորաքույրը, սակայն նրանք Կանետտիի ասած՝ էլիտաները լինելով չեն հասկանում, քանի որ չեն կարող դուրս գալ իրենց դղյակում ապրողի, սեփական առյուծներ ունեցողի կարգավիճակից։
Այն, ինչ Ռուսաստանը կոչում է «դաշնակցություն», փոքր երկրների համար միշտ վերածվում է կախվածության։
. ՀԱՊԿ երկրներում ռազմական, էներգետիկ կամ տնտեսական կախվածությունը միշտ օգտագործվել է քաղաքական ճնշման համար։
Դաշնակիցը չի սպառնում, երբ երկիրը անկախ որոշում է կայացնում։ Դաշնակիցը ստեղծում է գրավիչ առաջարկներ։
Փոքր երկրներում ռուսամետ «ընդդիմությունը» միշտ արդարացնում է արտաքին սպառնալիքը։
. Ուկրաինայում - մինչ պատերազմը՝ «Ռուսաստանը չի հարձակվի»
. Վրաստանում - «Պետք չէր նյարդայնացնել»
. Մոլդովա - «Պետք է հարմարվել»
Սրանք քաղաքական վերլուծություն չեն, այլ ազդեցության խոսույթ։
Միջազգային փորձով ռուսական ազդեցության տակ գործող ուժերը երբեք չեն հաղթում ժողովրդավարական մրցակցությամբ։
Դրա համար նրանք օգտագործում են՝
. փող,
. քարոզ,
. վախ,
. կախվածություն,
. ապակայունացում։
Եթե հաղթանակը կախված է արտաքին ճնշումից, դա ժողովրդավարություն չէ։ Փոքր պետությունների համար հարցը միշտ նույնն է. լինել սուբյե՞կտ, թե՞ օբյեկտ։
Բոլոր երկրներում, որտեղ ռուսական ազդեցությունը ժամանակին չի ճանաչվել որպես սպառնալիք, պետությունը կորցրել է ինքնիշխանության մի մասը, հետևաբար սա գոյաբանական խնդիր է, որը հարկավոր է լուծել և շատ նուրբ քայլերով։
Վան Սեբաստացի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT