Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում

06/05/2026 schedule16:11

Ազգային ժողովի մայիսի 6-ին գումարված հերթական նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:

Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:

Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:

Փոխնախարարի խոսքով՝ մինչ օրս իրականացված 96 միավորման ծրագրերի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 908-ից դարձել է 63: Նա ընդգծել է, որ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում և մասնագիտական ներուժի զարգացում:

Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին շարունակել վարչատարածքային բարեփոխումները շրջանային մոդելի կիրառմամբ: Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, և նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64, իսկ 7 համայնք կշարունակի մնալ չխոշորացված:

Առնակ Ավետիսյանն ընդգծել է, որ նախագծի շուրջ քննարկումներ են անցկացվել շահագրգիռ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ համայնքների խոշորացումը երկարատև գործընթաց է անցել, և փորձը ցույց է տվել, որ հաջողել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
745 դիտում

Տեղի էլիտայի ամբողջ կլանին, Հայաստանի փողերը լափած գեներալներին կուլակաթափ ենք անելու. Ռուբինյան

Եռագլխիկները օգտագործում են Ղարաբաղի ժողովրդին իրենց կեղտոտ նպատակների համար. Հովհաննիսյան. տեսանյութ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը

Դիմակավորված, Ղարաբաղի ակցենտով ահաբեկիչները նոր նաիրիհունանյաններն են. Հայկ Կոնջորյան. տեսանյութ

Սպանության նախապատրաստության և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով նախաձեռնվել է քրվարույթ

Հետևանքները զգալու են սովորական ղարաբաղցիները, որոնք տուժել են դիմակավորված փթիրների ու «սպաների» բեսպրեդելից

Հերոսաբար կռվե՞լ է. որտեղի՞ց ղարաբաղցի գեներալին փող՝ Երևանում բազմահարկ կոմպլեքս կառուցելու համար. Ալեքսանյան

Ղարաբաղյան կլանի փսլինքներ, թռած ոչնչություններ, դուք մեր պետականության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու

Ֆերարիի արագությամբ փախել եք Ղարաբաղից, երեխեքին դիրքերում թողել, համբալի լակոտներ, ծնկի եմ բերելու․ Փաշինյան

Ես ձեզ հասցնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, Ռոբիկ, Սերժիկ ու մյուսներ․ Փաշինյան

Ղարաբաղի ակցենտով մի քանի փախած դիմակավորված ու ավտոմատներով մկան ծակից առյուծ են կտրում. Պապոյան. տեսանյութ

Հունիսի 7-ին ողբալու եք միայն դուք, երբ ըմբոշխնեք ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը. Արայիկ Հարությունյան

Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու. վարչապետ

Այ փսլինքներ, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ, մտցնելու եմ համապատասխան տեղը. վարչապետը՝ իրեն սպառնացող խմբին

«Սիրով բլոգեր»-ը ՔՊ-ին սատարող կնոջ նկարով, անպարկեշտ բառերով տեսանյութ է հրապարակել. հարուցվել է քրհետապնդում

Մոսկվային պատուհասել են տեղատարափ անձրևները. տեսանյութ

ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակի՝ 28 կգ հաշիշի տարանցումը ՀՀ տարածքով. տեսանյութ

Երկրաշարժ Չինաստանի հարավում. կան զոհեր և տուժածներ

Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է

ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավը կշարունակեն Արաբկիրում

Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը