Բարի գալուստ Փարիզում Հայաստանի նոր տուն․ Ֆրանսիայում բացվել է ՀՀ դեսպանությունը

29/04/2026 schedule22:28

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

1777470041801.png (3.88 MB)

Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Միջոցառմանը մասնակցել են Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի և Ֆրասնիայի ԱԳ նախարարների ելույթները:

Արարատ Միրզոյան.

«Մեծարգո՛ պարո՛ն նախարար, իմ սիրելի՛ ընկեր Ժան-Նոել Բարո,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ խորհրդարանականներ, դեսպաններ, քաղաքապետեր,
Սիրելի՛ հյուրեր և բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Բարի գալուստ Փարիզում Հայաստանի նոր տուն։ Մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի պաշտոնական բացման արարողությանը։

Այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից. բարեկամություն, որն ունի հարուստ պատմություն և խարսխված է մեր դավանած ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և համերաշխության վրա, որի լավագույն արտահայտությունն է այսօր այստեղ ձեր՝ բազմամարդ ներկայությունը։

1777470265196.png (4.09 MB)

Ցանկանում եմ երախտագիտության խոսք ուղղել Ֆրանսիայի իշխանություններին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաև անձամբ Ձեզ՝ պարո՛ն նախարար, թանկագի՛ն բարեկամ, Հայաստանի համար այս շատ կարևոր իրադարձությանն անձամբ մասնակցելու համար։

Խորհրդանշական է նաև, որ Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրը տեղակայվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի առանձնատանը։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նրա ընտանիքին` այս կարևոր պահին մեզ հետ լինելու համար:

Հարգելի՛ ներկաներ,

Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ. այց, որը համոզված եմ` կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և այսօր Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության և բազմոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ու միջազգային մակարդակներով։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով։

17774700401215.jpeg (409 KB)

Մենք բարձր ենք գնահատում նաև Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։ Մեծապես գնահատելի է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի ժողովրդավարական ուղուն և Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներին Ֆրանսիայի ամուր հանձնառությունը։

Ֆրանսիայում հայկական ստվար համայնքի ներկայությունը ևս մեծապես նպաստել է այս բարեկամության խորացմանը։ Մեր բարեկամության կենդանի մարմնացում են եղել և շարունակում են մնալ այն բացառիկ անհատները, ովքեր իրենց տաղանդով և նվիրումով հարստացրել են երկու ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքը՝ Շառլ Ազնավուր, Միշել Լեգրան, Անրի Վեռնոյ, Ժանսեմ, Պատրիկ Դևեջյան և այլոք:

Սիրելի՛ բարեկամներ,

Ամփոփելով ուզում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությունը շարունակելու է ամրապնդվել՝ հենվելով մեր ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ տեսլականի վրա՝ ի շահ մեր ժողովուրդների և մեր ընդհանուր ապագայի։

Vive l'Arménie, vive la France, vive notre amitié. (Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ մեր բարեկամությունը)»:

17774702742072.png (4.25 MB)

Ժան-Նոել Բարոն ելույթի իր խոսքւոմ ասել է․

«Պարո՛ն նախարար, իմ սիրելի՛ ընկեր Արարատ,

Շնորհակալ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու համար։

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության պարո՛ն դեսպան,

Տիկնա՛յք և պարոնա՛յք խորհրդարանականներ,

Պարո՛ն նախագահ Էրվե Մարսել,

Պարո՛ն նախագահ Բրունո Ֆյուքս,

Պարո՛ն նախագահ Դևինաս,

Փարիզի 16-րդ շրջանի պարո՛ն քաղաքապետ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք փոխքաղաքապետեր,

Փարիզի քաղաքային խորհրդի ընտրված ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք դեսպաններ,

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ,

Սիրելի՛ բարեկամներ,

Նոր դեսպանության բացումը միշտ ուրախալի է, քանի որ, նախևառաջ, այն վայր է, որն իրականացնում է կարևոր դիվանագիտական առաքելություններ՝ ներկայացնում պետությունը, պաշտպանում նրա քաղաքացիներին, երկխոսում ընդունող երկրի հետ, զարգացնում հարաբերությունները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Սակայն դեսպանությունը դրանից շատ ավելին է․ այն կամուրջ է, կամուրջ երկու ազգերի, տարբեր հավաքական պատկերացումներով ձևավորված երկու ժողովուրդների միջև։ Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով, որտեղ կիսում ենք սեփական մշակույթն ու բացահայտում միմյանց սովորույթները։ Մի խոսքով՝ մի վայր, որտեղ միմյանց հասկանում են: Եվ տեսնելով ձեզ այս երեկո այստեղ հավաքված՝ այսքան բազմամարդ, ես վստահ եմ, որ դեսպանությունը, որը մենք միասին բացում ենք, կլինի Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումների կենսունակ և արգասաբեր կենտրոն։

1777470279432.png (3.66 MB)

Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրներն ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին։

Ֆրանսիան ողջունում է խաղաղությանն ուղղված այս հանձնառությունը, այնինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ժողովուրդները շարունակում են զգալ իրենց կողմից չընտրված պատերազմների արհավիրքները։ Հայաստանի այսքան շատ ֆրանսիացի բարեկամների ներկայությունն այսօր վկայում է մեր երկու ժողովուրդներին միավորող կապերի յուրահատուկ ուժի մասին։

Ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրվանից մի քանի օր անց, Ֆրանսիան հիշում է յուրաքանչյուր զոհին և հարգում նրանց հիշատակը: Այս ողբերգությունը պատկանում է ոչ միայն հայոց պատմությանը, այլև համամարդկային խղճին։ 1915 թվականին ֆրանսիացի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հրամայեց փրկել Մուսա լեռան պաշարման մեջ գտնվող 4000 հայերի։ Նա նրանց նավերով անվտանգ տեղափոխեց դեպի Եգիպտոս, և այդ քայլը մինչ օրս մնում է Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի պատմության ամենալուսավոր դրվագներից մեկը: Այն մեզ պարտավորեցնում է։

Ֆրանսիան նաև գիտի, թե ինչ է պարտական հայկական քաջությանը՝ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ դիմադրության կարևոր գործիչներին, ովքեր այժմ հանգչում են Պանթեոնում։ Լինելով ֆրանսիացի՝ թափված արյան իրավունքով՝ նրանք ընտրեցին ազատությունը։ Ինչպես երեկ, այսօր էլ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին, և այդ կապն անխզելի է։

17774702789518 (1).jpeg (252 KB)

Այս նոր դեսպանության միջոցով Հայաստանը հաստատվում է մի վայրում, որը կրում է ֆրանսիական պատմության մի մասնիկը։ Նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենն ավելի քան 60 տարի ապրել է այս պատերի ներսում և այս այգում։ Նա մեր երկրի եվրոպական արմատավորման հիմնական դեմքերից է։ Նա հավատում էր բաց, պահանջկոտ և իր արժեքներին հավատարիմ Եվրոպային. մի Եվրոպայի, որը թիկունք չի դարձնում իր հարևաններին, այլ մեկնում է նրանց իր ձեռքը։ 2026 թվականը նշանավորվում է նրա ծննդյան հարյուրամյակով, և ես ուրախ եմ այս երեկո, նրա ընտանիքի ներկայությամբ, հարգանքի տուրք մատուցել այն մեծ նախագահին և մեծ եվրոպացուն, ինչպիսին նա էր։ Թո՛ղ այս տունն ու այգին, որոնք պատկանում էին նրան, այսօր դառնան Հայաստանի օջախը Ֆրանսիայում: Թո՛ղ դրանք լինեն կյանքի, արարման և հանդիպումների վայր:

Թո՛ղ այստեղ՝ Փարիզում, այն լինի Հայաստանի կենդանի մի մասնիկը, իսկ Հայաստանի համար՝ դեպի Ֆրանսիա որպես լայն բացված մի պատուհան։

Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ Հայաստանը և կեցցե՜ ֆրանս-հայկական բարեկամությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
248 դիտում

Ծոծրակներդ կտեսնեք, բայց ժողովրդի իշխանությունը ձեր գրպանը չեք դնի, մեծապատիվ մուրացկաններ․ Կոնջորյան

Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Բարի գալուստ Փարիզում Հայաստանի նոր տուն․ Ֆրանսիայում բացվել է ՀՀ դեսպանությունը

Ձեզ ոչինչ չի փրկելու, ոչ ձեր ամեն օր ուժեղացող վայնասունը, ոչ էլ ձեր փողերը․ Թորոսյան

Կալուգեցի օլիգարխի համար ընտրակաշառք է բաժանում թաղային խուժանը, որը ժամանակին ծառայում էր ՀՀԿ-ին․ Չախոյան

ՔԿՀ այցելած փաստաբանը նոթբուքում 7 հեռախոս է թաքցրել․ Մինասյանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության

Կալուգացի ուժեղ տղա, ամոթ ունենաք՝ էդ շալվարները չեք բաժանի, դուք կհագնեք, կամ ի՞նչ բառապաշար է՝ որձ թոռ

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին․ տեսանյութ

Կանդազը էդ ի՞նչ ծանր հրետանի է. հո օդից չենք ասում՝ պատերազմ է լինելու. Եղոյանը մանրամասնում է. տեսանյութ

Իսկապե՞ս, նաև «Երևանյան երկխոսությո՞ւնն» եք ծրագրել․ Ժան-Նոել Բարոն՝ Արարատ Միրզոյանին․ տեսանյութ

Վանաձոր-Փամբակ ճանապարհին գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ է տեղի ունեցել

Այլանդակ բարքերի ծնունդ են, ուղնուծուծով մաֆիոզ, ուզում են պատերազմ հրահրել ՀՀ-ում. տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք քողարկված եղանակով ընտրակաշառք են տվել․ ձայնագրություն

Լճաշենում Կառավարության աջակցությամբ լոլիկի և վարունգի ջերմատուն է հիմնվել․ տեսանյութ

Քաղաքական ուժերին կտրվի 48 ժամ՝ փաթեթում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար

Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան բարեկամության

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը․ ինչ համաձայնություններ կան

Քոլեջի սաների, դասախոսների և տնօրենի հետ ճանաչողական այց կատարեցինք ժամանակակից ամրացված կառույցներ․ Խաչատրյան

«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում

Եկեք կյանքի վրա կենտրոնանանք․ վարչապետը Ճամբարակում է․ տեսանյութ

Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովը չի ընդունել

Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Վարչապետը ծանոթացել է Վարդենիկի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներին․ տեսանյութ

«Լեսնոյ». մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված տնտեսությունների և ժողովուրդների միավորմանը. Բարաք

Գունային լուծումները շատ լավն են, տների արանքում շենքը աչք է շոյում. Աստղաձորում մանկապարտեզ է կառուցվել

Ձեզ բաժանում են բանտի «պուտյովկա», ոչ թե ընտրակաշառք. այն վերցնելը ևս քրեորեն պատժելի է. Ալեքսանյան

Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել

Ստախո՞ս է Քոչարյանը. թող Սամվել Կարապետյանը հաստատի՝ կոռուպցիայի միջոցո՞վ են հարկային արտոնություն ստացել

Առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը խոսել է Մարտի 1-ի գործի մասին

2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին. դատախազ

Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցները՝ 1,755 կմ, ասֆալտապատվում են. վարչապետ

Մեր խաղաղությունը ձեռնտու չէ հատկապես ՌԴ-ին. 300 հազար ադրբեջանցու ՀՀ գալու մասին լուրը սուտ է. Սիմոնյան

Շինարարության որակից դժգոհություններ ունե՞ք. վարչապետն այցելել է Ծովասարի նորակառույց մանկապարտեզ

Ի՞նչ է լինելու կապույտ անձնագրերի հետ, երբ ստանանք կենսաչափական անձնագիր. Հակոբյանը մանրամասնել է

Ծախված լրատվամիջոցներ, ձե՞ռք եք առնում. այո՛, վախեցնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցնողները պետք է ձերբակալվեն

Իրավապահները գործողություններ են կատարել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում․ կան բերման ենթարկվածներ

Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետ

2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ