Երևան
12 °C
«2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10 հազար 787 քրեական գործ՝ 11 հազար 457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին»:
Այս մասին ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականին դատարաններում քննված և ավարտված 11 հազար 457 անձի վերաբերյալ 10 հազար 787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%):
Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10 հազար 348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ)։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել դատախազության պաշտոնական կայքէջում:
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը 2024 թվականի համեմատ աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին՝ 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի բավարարած միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ:
«Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Լեսնոյ». մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված տնտեսությունների և ժողովուրդների միավորմանը. Բարաք
Գունային լուծումները շատ լավն են, տների արանքում շենքը աչք է շոյում. Աստղաձորում մանկապարտեզ է կառուցվել
Ձեզ բաժանում են բանտի «պուտյովկա», ոչ թե ընտրակաշառք. այն վերցնելը ևս քրեորեն պատժելի է. Ալեքսանյան
Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել
Ստախո՞ս է Քոչարյանը. թող Սամվել Կարապետյանը հաստատի՝ կոռուպցիայի միջոցո՞վ են հարկային արտոնություն ստացել
Առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը խոսել է Մարտի 1-ի գործի մասին
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին. դատախազ
Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցները՝ 1,755 կմ, ասֆալտապատվում են. վարչապետ
Մեր խաղաղությունը ձեռնտու չէ հատկապես ՌԴ-ին. 300 հազար ադրբեջանցու ՀՀ գալու մասին լուրը սուտ է. Սիմոնյան
Շինարարության որակից դժգոհություններ ունե՞ք. վարչապետն այցելել է Ծովասարի նորակառույց մանկապարտեզ
Ի՞նչ է լինելու կապույտ անձնագրերի հետ, երբ ստանանք կենսաչափական անձնագիր. Հակոբյանը մանրամասնել է
Ծախված լրատվամիջոցներ, ձե՞ռք եք առնում. այո՛, վախեցնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցնողները պետք է ձերբակալվեն
Իրավապահները գործողություններ են կատարել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում․ կան բերման ենթարկվածներ
Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետ
2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման քայլերը
Պետությանը վերադարձված 124 գույք, օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ. դատախազը ներկայացրել է 2025-ի հաղորդումը
Փոքրում փորձեք, արդյունք ցույց տվեք, հետո կխոսենք. վարչապետը՝ Նորատուսում մեծ ֆուտբոլի դաշտ ունենալու մասին
ՊԵԿ նախագահի մասնակցությամբ քննարկվել են մաքսային համակարգում ընթացող բարեփոխումները և նոր նախաձեռնությունները
Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ
Կոճակս էր պոկվել, մտա կարելու. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Չարլզ III-ը Թրամփին նվիրել է HMS Trump սուզանավի զանգը և կատակել. տեսանյութ
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին
«Տաշիր պիցցա»-ում քաղաքական ճնշումների մասին ահազանգ․ աշխատակիցների ազատում՝ հանրահավաքին չմասնակցելու համար
«Կոլա-պերաշկի» գործով ձերբակալվել է Վրույր Այվազյանը. ձայնագրություն էր հրապարակվել. տեսանյութ
Երևան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի գլխավորությամբ
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. բացմանը ներկա է եղել վարչապետը
ՇՎՏՄ-ն վտանգավոր խաղալիք է հայտնաբերել. տրվել է ոչնչացման հանձնարարական
Թրամփի նկարը՝ ԱՄՆ անձնագրերի էջերին, իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում․ Աբրահամյան
Բարի առավոտ, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պետբյուջեի միջոցներով վերականգնվում են Գյումրիի Շիրակացու և Խորենացու փողոցները. տեսանյութ
Առանձնապես խոշոր չափով թմրամիջոցների իրացում, մինչև 93 մլն դրամ փողերի լվացում. 3 վարույթի նախաքննության ավարտ
Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը
Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 10 քաղաքացի
Փոխանցեք ձեր մեկ դրամը և տեր կանգնեք խաղաղությանը․ ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է
1 դրամ ստացող միլիարդատերի ՀԷՑ-ը ինչո՞ւ էր ավել հոսանքի փող գրում Հալիձորի մանկապարտեզի վրա. Ալեքսանյան
Կալուգացի օլիգարխը անտեղյակ է Հայաստանից, անգամ կենսաթոշակի չափը չգիտի. թող նա հնարավորինս շատ խոսի. Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT