Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, առանց դրա չենք պատկերացնում պետության զարգացումը. վարչապետ

28/04/2026 schedule18:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

42.jpg (617 KB)

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև այդ մտքերի հղկմանը։

41.jpg (567 KB)

Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել, ընդհուպ՝ մինչև 300 տոկոս։

43.jpg (661 KB)

«Առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվի և այս առումով նաև պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է, որ Կառավարությունն աջակցում է գիտությանը։ Այստեղ մի տեսակ տարածություն է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ այստեղ կա պետություն, Կառավարություն և ինչ-որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ: Մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման: Եվ մյուս կողմից՝ մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում»,- շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։

44.jpg (592 KB)

Վարչապետի դիտարկմամբ՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը և գիտությունը՝ որպես տնտեսություն ընկալելը, շատ կարևոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Գիտության զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև այն ավելի զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանության համատեքստում։

45.jpg (693 KB)

Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրներից մեկը բոլոր տեղայնացված ոլորտներն առնվազն կամրջելն է և հասկանալ, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, ինչպես նաև առանձին ոլորտ. «Մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, էլ չեմ ասում՝ գիտության մեջ առանձին ոլորտներ։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը։ Բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով, մի կողմից և ՛ նպատակ է, և՛ միջոց։ Նպատակ է, հենց իր գոյության փաստով, միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ՝ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար»։

46.jpg (676 KB)

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, և սա շատ կարևոր և առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն՝ բոլոր մասնագիտությունների, այդ թվում՝ գիտական գործունեությամբ զբաղվող։ Եվ այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
297 դիտում

Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ

ԳՇ պետ Ասրյանը և Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը քննարկել են 2 երկրի համագործակցության մասին հարցեր

ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով Հայաստան-Թուրքիա հանդիպումը

Իրանն ամբողջությամբ արգելել է պողպատե արտադրանքի արտահանումը

Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել

ԱԺ փոխնախագահն Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, առանց դրա չենք պատկերացնում պետության զարգացումը. վարչապետ

Քոչարյանը անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ. մեր գլխին աղետ ու պատերազմ են ուզում բերել. տեսանյութ

Համաներում չի լինելու. ընտրակաշառք տալը, վերցնելը, ապօրինի գույք ձեռք բերելը պատժվում է օրենքով. Սիմոնյան

Նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել բուժհաստատություններին

Համաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել. Միրզոյանը ներկայացրել է Փարիզում ՀՀ դեսպանության աշխատանքները

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակտարածք չունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում գիտական հանրության հետ. վարչապետ

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին

Հեղուկ գազի շուկայում կան խնդիրներ. նախարարությունը պատասխանել է թեմայի շուրջ առավել հաճախ տրվող հարցերին

Տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Գյումրիում ու կից համայնքներում

Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան

Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը

ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան

Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված ռազմավարական փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյան

Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան․ ևս մեկ անգամ ապացուցվում է՝ խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է գործունեության եռամյա ռազմավարության ծրագիրը

Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Չտրվել խուճապային գնումների, հեղուկ գազի խնդրի կարգավորման աշխատանքներն ընթացքի մեջ են․ նախարարություն

«Օրբելի» վերլուծական կենտրոնը և ECSSR-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի

Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Քննարկում «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով

Մոսկվայում նորակառույց է այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության 5-րդ աստիճան․ զոհեր և տուժածներ կան

Բերդավանում տուն է այրվել

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին

ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը

Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ

ՌԴ խանութներում արգելվել է «Ջերմուկ»-ի վաճառքը․ պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն է

Անվստահությո՞ւն սեփական թիմի հանդեպ․ Թաթոյանը հիմնադրել, գրանցել է «Միասնության թևեր»-ը և որոշել է չանդամակցել

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված են