Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև այդ մտքերի հղկմանը։
Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել, ընդհուպ մինչև 300 տոկոս։

«Առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվի, և այս առումով նաև պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է, որ Կառավարությունն աջակցում է գիտությանը։ Այստեղ մի տեսակ տարածություն է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ այստեղ կա պետություն, Կառավարություն, և ինչ-որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ: Մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման: Եվ մյուս կողմից մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում»,- շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։



Վարչապետի դիտարկմամբ՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը և գիտությունը որպես տնտեսություն ընկալելը շատ կարևոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Գիտության զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև այն ավելի զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանության համատեքստում։
Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրներից մեկը բոլոր տեղայնացված ոլորտներն առնվազն կամրջելն է և հասկանալ, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, ինչպես նաև առանձին ոլորտ. «Մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, էլ չեմ ասում՝ գիտության մեջ առանձին ոլորտներ։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը։ Բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով, մի կողմից և՛ նպատակ է, և՛ միջոց։ Նպատակ է հենց իր գոյության փաստով, միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ՝ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար»։



Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, և սա շատ կարևոր և առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն՝ բոլոր մասնագիտությունների, այդ թվում՝ գիտական գործունեությամբ զբաղվող։ Եվ այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT