Երևան
12 °C
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով լեզվական և խոսակցական հաշմանդամությանն ու ներկա ընդդիմության շարքերում դրա առկայությանը:
«Վաղուց ի վեր յուրաքանչյուր անհատի հանդեպ իմ հարգանքը պայմանավորված է եղել նաև հայերենի իմացությամբ, մայրենի լեզվամտածողության և հայեցի խոսքի կառուցման կարողությամբ։
Գրագետ և կիրթ համարվելու գլխավոր չափանիշը մայրենիին տիրապետելու, հայերեն մտածելու և հայերեն խոսելու ունակությունն է։
Հարգանքը և պաշտամունքը մայրենիի հանդեպ արժանապատվության, հայրենասիրության, պետականությանն ու ինքնիշխանությանը նվիրվածության հատկանիշներ են։ Չափազանց մեծ հարգանքով եմ վերաբերվում այն անձանց, որոնք ճակատագրի բերումով պատշաճ չեն տիրապետում մայրենիին, սակայն խորապես գիտակցելով այդ մեծ բացը՝ ձգտում են այն հաղթահարել։
Չեմ թաքցնում, որ մեր ամենամեծ ազգային արժեքը համարել եմ մայրենին, սիրել ու պաշտել եմ այն, այսօր էլ սիրահարված եմ ոսկեղենիկ մայրենիին։ Դեռ մանկուց ձգտել եմ խորապես ու մաքրամաքուր տիրապետել հայոց լեզվին, խոսել կենդանի ու բնական, առանց արհեստական երանգների ու անհարկի ճոռոմաբանությունների։ Եղել եմ և առ այսօր կամ մայրենիի անաղարտության պահպանման «սանիտարը» իմ շրջապատում՝ բակում, դասարանում, լսարանում, ամենուր… գրավոր և խոսակցական սխալները հետևողականորեն ուղղելու, բացատրելու անխոնջ դերակատարը, ինչին համակերպվել է ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք։ Չափազանց խստապահանջ եմ իմ բանավոր և գրավոր խոսքի հանդեպ, ինչը նաև ժառանգական-ընտանեկան նախատրամադրվածության արդյունք է (հայոց լեզվի և գրականության հրաշալի մասնագետների զավակ եմ, ճանաչված հայագետ-բանասերների ազգական)։
Ով հայերեն խոսել, առավել ևս հայերեն մտածել չգիտի, նա մտավոր հաշմանդամ է, որը տարրական հարգանք չունի մայրենիի հանդեպ, նա հանցագործ կամ սրիկա է, որը չի տիրապետում մայրենիին և ջարդուփշուր է անում հայերենը, դրանով հանդերձ ձգտում բարձր պաշտոնների, ապա նա ամբարտավան և չափի զգացողությունը կորցրած մեկն է։
Իսկ ով ատում է իր մայրենին, նա չի կարող չատել ու սիրել իր ժողովրդին ու պետականությունը։
Հայերենի իմացության մակարդակը անձի, պետական պաշտոնյայի բնութագիրն է։ Անգրագետ և ոչ հայեցի մարդկանց հասարակության գոնե գրագետ խավը պետք է մերժի ու բացառի։ Իրեն հարգող և գրագետ համարող որևէ մեկը չեմ պատկերացնում համակրի և քվեարկի «անլեզու», կիսագրագետ տարրին։ Մայրենիի կարևորությունը չգիտակցող տարրը նաև ստրկամիտ, քաղքենի, թույլ ու տկար է։
Եթե մարդու խոսքը լսելի չէ, խղճահարություն, զայրույթ և նողկանք է առաջացնում, գրագետ, տրամաբանված և բարեհնչուն խոսքը արժանի է հարգանքի, էլ չեմ ասում՝ հռետորական արվեստի և ճարտասանության դեպքում խոսքը հմայքի ու հիացմունքի հզոր գործոն է։
Գործնական հետևություն՝
Եռագլուխ կուսակցության երեք գլուխների միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց։ Գլուխներից մեկը (լավ թե վատ) մտածում է հայերեն, ձևակերպում պարզունակ ու կրկնվող մտքեր, մյուս գլուխը մեծ խնդիր ունի մի քանի հոդաբաշխ նախադասություն միմյանց կապակցելու, ուստի հարկադրված է արհեստական բանականությունից «կախվելու», մյուս և հիմնական գլուխը հայերեն բառերով շարադրում է ոչ հայերեն շարադասություններ, որ լեզվամտածողության արգասիք են իր ձևակերպումները, ուսումնասիրության առարկա է։
Եթե անգամ պետականությանը սպառնացող մնացած վտանգներից զերծ լինեին, ապա լեզվական ու խոսակցական հաշմանդամությունը բավարար է կիրթ ու գրագետ հասարակության կողմից միանշանակ մերժվելու»,- գրել է Վարդապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
Կերակրող մորը, սքեմով հոգևորականին ավելացավ նաև կամուֆլյաժով «հերոս». կլինի՞ ցանկ ներկայացնեք. Հակոբյան
Բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը
Ես նմա՞ն եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան
ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը
Սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ
Սահմանապահ ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, մեր խնդիրն է ընդլայնել մասշտաբները. վարչապետ
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, Սահմանադրություն, դուք ասում եք՝ եթե... դրանք տարբեր բաներ են
Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ծառայության գործընկերներին
Սրբուհի Գալյանին «Սիմոն Երևանցի» հուշամեդալ է հանձնվել
Կանդազը ձերբակալվեց. ինչ է արել նա. մանրամասներ
Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան
Իրանը չի ունենալու միջուկային զենք և չի կործանելու աշխարհը, հետևաբար, նրանք երջանիկ չեն. Թրամփ
Բարձր ենք գնահատում ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը. վարչապետ
Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է հրապարակել
Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում
Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է
Կա նոր անուն ոսկե մեդալակիրների շարքում. Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատ գյուղում գտնվող «գյուղատնտեսական» հողի նկատմամբ
Եռագլուխ կուսակցության 3 գլխի միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց. Վարդապետյան
Տեղափոխել են Երևան, տվել 10 հազար դրամ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է քրհետապնդում
Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Մայիսի 3-5-ը Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ
Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բանակցային նոր եռաստիճան բանաձև
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Որն է եղել «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի պատճառը. նախարարությունը մանրամասնել է
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում
Շնորհավոր ծնունդդ, լավագույն ամուսին և հայր. Սուրեն Պապիկյանի կինն ընտանեկան տեսանյութ է հրապարակել
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT