Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սահմանապահի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ «Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են, և այնտեղ ծառայություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը: Հաջորդ կարևոր նորությունը, որ ունենք արդեն երկու տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12-կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը:

Սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է»,- ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի այդ 12 կիլոմետրը միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահուսակների մեջ դրած։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սա տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ «Եվ սա մեզ ստիպում է նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։

Մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո: Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում, իհարկե, կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը: Օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը վրաց գործընկերների հետ։ Այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք և սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խաղաղության հետ զուգահեռ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն խորհրդանիշներից է սահմանապահը, և Կառավարության ցանկությունն է, որ բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում։ «Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակն իր ծառայության մեծ մասն անցկացնում է խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն: Իհարկե, հիմա նաև սահմաններին ամրաշինական, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումն այն է, որ X պահի նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերն այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, «դեպի ուր մենք, իհարկե, ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում»:

Վարչապետը նշել է, որ մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում, և այդ փոփոխությունները միանշանակ դրական են: «Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն, որովհետև սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է, միևնույն ժամանակ ինքնիշխանության, անկախության, անվտանգության։ Այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա: Այս վստահության բերումով է, որ պետությունը, Կառավարությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը միաժամանակ հավելել է, որ Կառավարությունն առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովի սահմանապահ զորքերի համար: Մյուս կողմից, վարչապետի դիտարկմամբ, սա նշանակում է, որ Կառավարությունը գնալով պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալի սահմանապահ զորքերից, որովհետև խաղաղությունը նաև պատասխանատվություն է: «Չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողներն այն մարդիկ են, որոնք առաջինն են դիմավորում Հայաստան եկած օտարերկրացիներին և պակաս կարևոր չէ՝ դիմավորում են նաև արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին: Այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք և գնահատենք, որովհետև այս կոնտակտը շատ կարևոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել և՛ օտարերկրացիների, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության, ինքնիշխանության և պաշտպանվածության վերաբերյալ: Հիմա, իհարկե, այդ խնդիրն առաջադրել ենք և հաջողությամբ իրականացնում ենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման շարունակական ծրագրեր: Գործում է կամավոր ատեստավորման համակարգը, որն օգնում է նաև սոցիալական երաշխիքի ավելի բարձր մակարդակից օգտվել:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է նաև, որ սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում: «Սահմանապահ զորքերի հարգելի՛ ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանապահի օրվա առիթով: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք պետք է հպարտանան իրենց պետությամբ, որոնք պետք է սիրեն իրենց պետությունը: Բայց շատ կարևոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությանը, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը և սերն իրենց նկատմամբ: Իհարկե, այդ թվում՝ սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը և սերն իրենց նկատմամբ:

Ուրեմն կեցցե՛ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը:
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքն ամփոփել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին:
ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT