Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը՝ ԵՄ հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինության, ԵՀՔ և ընդլայնման բանակցությունների աջակցության թիմի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը և ԵՄ գործընկերներին՝ շարունակական համագործակցության և աջակցության համար։ ՊԵԿ նախագահը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն, որը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի մաքսային համակարգի զարգացման գործում՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ մաքսային հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքները, որը ծառայում է որպես արդյունավետ հարթակ՝ երկկողմ ձեռքբերումները գնահատելու, առկա մարտահրավերները բացահայտելու և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերը առաջ մղելու համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական Միության և Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի միջև գործընկերությունը զգալիորեն խորացել է՝ ձևավորվելով փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային միջավայր և վերահաստատելով կողմերի հանձնառությունը ապագայում այն էլ ավելի խորացնելու կապակցությամբ։
Նիստի շրջանակում կողմերը ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում իրականացված օրենսդրական բարեփոխումները և դրանց ազդեցությունը մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման վրա։ Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերը, նախանշվել են համագործակցության նոր հեռանկարներ։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները տրամադրել են վերջին ամփոփ թարմացումները պատժամիջոցների դեմ պայքարի ոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերը միմյանց են ներկայացրել նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում վերջին զարգացումները և վիճակագրական տվյալները։
Քննարկվել են նաև ՀՀ՝ ԵՄ նոր ծրագրերի, մասնավորապես CUSTOMS և FISCALIS ծրագրերին միանալու նախաձեռնության առաջիկա գործնական քայլերը, նախանշվել են դրանց իրագործման ժամկետները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված տնտեսական և առևտրային գործընկերության կարևորությունը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման պատրաստակամությունը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մաքսային հարցերով ենթակոմիտեի հաջորդ՝ 7-րդ նիստը տեղի կունենա Բրյուսելում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել
Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ
ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են
Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ
Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ
Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է
Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս
Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ
Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի
ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը
Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին
Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին
Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս
Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր
ՀՀ նախագահը ժամանել է Աստանա․ լուսանկարներ
«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են անձրև և ամպրոպ
Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվել է
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում
Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
Փաշինյանն ու Համիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր
Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ առաջընթացի. Հոջա
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին
500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT