Երևան
12 °C
Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։
««Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում՝ չնայած եղանակային վայրիվերումներին։ Նաև ներդրումային ծրագրերի մասով ենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց պրոբլեմներ չեմ տեսնում»,- ասել է ՏԿԵ նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, որոնց շնորհիվ կկարողանա կոմպենսացնել գազի գնի թանկացումը, եթե նման բան տեղի ունենա, Խուդաթյանն ասել է.
«Անկախ էներգակիրների գնի թանկացումից՝ ցանկացած երկիր պետք է փորձի իր սեփական էներգետիկ ռեսուրսներն ապահովել։ Մեր դեպքում խոսքը վերաբերում է նախևառաջ արևային կայաններին։ Նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 10 միլիարդ կվ/ժ էներգիա, որից ավելի քան 1,6 միլիարդ կվ/ժ էներգիան արտադրվել է արևային կայանների միջոցով։ Թվերի խորությունը պատկերացնելու համար հավելեմ, որ Մեծամորի ատոմակայանն արտադրել է ընդհանուր արտադրանքի շուրջ 29 տոկոսը, և արդեն մեր արևային կայաններն արտադրում են Մեծամորի ատոմակայանի արտադրանքի շուրջ 60 տոկոսը, ինչը կարևոր է։ Նախորդ տարիներին արևային էներգետիկայի ոլորտի տարբեր հատվածներով ազատականացված շուկայում գործարքների թվի, մատակարարների քանակի առումով, ինչպես նաև տնային տնտեսություններում արևային կայանների տեղադրման քանակով ունեցել ենք կրկնակի աճ։ Նախորդ տարին փակել ենք 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ կայանների առկայությամբ, որոնց թիվն այս պահին ավելացել է ևս 100-ով»:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում հաստատվեց նաև օրենսդրությունը մշակելու հետ կապված հարցը, ուստի առաջիկայում ԱԺ-ին կներկայացվի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգին առնչվող նախագիծը։ Կուտակիչ կայանների լիցենզավորումը, ըստ Խուդաթյանի, հնարավորություն կտա նոր ներդրումներ ունենալ այդ կայանների կառուցման մասով։
«Կուտակիչ կայաններով հնարավոր կլինի արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիան դարձնել հաստատուն գրաֆիկով էներգիա, ինչն ավելի կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Աշխատանքն այդ առումով կդառնա ավելի արդյունավետ։ Հիմա ցերեկային ժամերին ունենում ենք արևային էներգիայի արտադրանքի պիկ, հետևաբար ստիպված ենք լինում մեր հիմնական արտադրական հզորությունների դեպքում օրվա այդ ժամերին դրանց արտադրողականությունն իջեցնել, կամ առհասարակ հանել էներգետիկ համակարգից, մինչդեռ կուտակիչ կայանների գոյությունը մեզ հնարավորություն կտա հաստատուն գրաֆիկով օգտագործել արևային կայանների միջոցով արտադրված էլեկտրաէներգիան, ուստի մենք էլ փորձում ենք օրենսդրական կարգավորումներով նպաստել ոլորտի արագ զարգացմանը»,- ասել է Խուդաթյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին
500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. Բաղդասարյան
Քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակներում ֆրանսիական կողմի ներգրավվածության հարցեր
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը մեկ մասնակից ունի
Ինչո՞ւ է ընդդիմությունը «գանձ». Ստեփանյանը թվարկել է շահարկվող ու իրար հակասող թեզերը
Առավոտյան սուրճ և լրահոս. Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների
Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները
Մեր սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է. վարչապետ
Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՏԿԵ նախարարը վստահեցրել է՝ գազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված են
722 միլիոն 760 հազար դրամ՝ Հարժիսի ճանապարհի հիմնանորոգման համար. աշխատանքներն ավարտված են. Խաչատրյան
Փաշինյանը ներկայացրել է` ինչու է կարևոր Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը
Մեքսիկայում կրակել են զբոսաշրջիկների ուղղությամբ. կան վիրավորներ ու զոհ. տեսանյութ
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Երևանում ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին. մանրամասներ
1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամասները
Հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 համարը
Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացրել է ՔՊԿ ծրագիրը
Նոր Գեղիում «Տեսլա» է այրվել․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել
Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակիչում է
Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք
«Արմավիր» ՔԿՀ-ում լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն առնչություն չունեն իրականության հետ․ ՔԿԾ
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Լավրով-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում, պատրաստ եմ հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ․ Թրամփն ասել է՝ երբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT