ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին

20/04/2026 schedule14:52

Ապրիլի 18-19-ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում անցկացվել է Career City Fest-ը՝ լավագույն գործատուների ամենամեծ և սպասված կարիերայի փառատոնը, որին առաջին անգամ մասնակցել է նաև ՆԳ նախարարությունը։ Փառատոնի մեկնարկն ազդարարել է Ոստիկանության գվարդիայի նվագախմբի շքերթը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել նման ձևաչափով միջոցառումներին գերատեսչության մասնակցությունը՝ այն դիտարկելով նոր կադրեր ներգրավելու լավ հնարավորություն։ Արփինե Սարգսյանը զրուցել է ծառայողների հետ, ծանոթացել տաղավարում ներկայացված տեխնիկական միջոցներին։

966.jpg (186 KB)

«Կարիերայի փառատոնը հնարավորություն է տալիս ավելի անմիջական շփվելու երիտասարդների հետ, ներկայացնելու ծառայության առանձնահատկությունները և ոգեշնչելու, որպեսզի ներգրավենք մեր շարքերը»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արմինե Վարդանյանը։

«Այս միջոցառման ընթացքում ներկայացնում ենք Փրկարար ծառայության աշխատանքը և այն հմտությունները, որոնք պետք են մասնագիտությունն ընտրելու համար»,- ասել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 11 ՀՓՋ հրշեջ-փրկարար Սրբուհի Ֆախուրյանը։

967.jpg (154 KB)

«Ներկայացնում ենք Պարեկային ծառայությունում առկա հատուկ միջոցները, որոնք բաժանվում են երկու մասի՝ ամենօրյա ծառայության համար նախատեսված և արտակարգ իրավիճակներում օգտագործվող հատուկ միջոցներ, նաև դրանց կիրառման կանոնները, տարբերակները»,- նշել է ՊԾ Երևան քաղաքի գնդի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտյոմ Սարգսյանը։

ՆԳ նախարարության տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն Պարեկային և Փրկարար ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը, այլև ծառայողների հետ զրուցելու ոլորտներում մասնագիտական աճի և կարիերայի առաջխաղացման հնարավորությունների մասին։

968.jpg (202 KB)

«Կարիերայի փառատոնին այցելուները մեծ հետաքրքրությամբ մոտենում են մեր տաղավարին, աշխատանքի վերաբերյալ հարցեր են տալիս, և մենք սիրով պատասխանում ենք»,- ասել է ՓԾ ԵՔՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատար Ահարոն Գևորգյանը։

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Մարիամ Կարապետյանի խոսքով՝ հարցերը բազմազան են՝ տրանսպորտային միջոցներից, տեխնիկապես հագեցվածությունից, լրակազմից սկսած մինչև մոտոցիկլի սպառազինություն, հագեցվածություն։

Ծառայողները կիսվել են փորձով, ներկայացրել հաղթահարած մարտահրավերները, գրանցած ձեռքբերումները, նաև ծառայության շարքերը համալրելու վերաբերյալ տրամադրել խորհրդատվություն։

969.jpg (270 KB)

Փառատոնի օրակարգը նաև հագեցած էր աշխատաշուկայի և կարիերայի զարգացման արդի թեմաներին նվիրված պանելային քննարկումներով։

«Աշխատանքի ապագան 2030-ին» խորագրով քննարկմանը մասնակցել է ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։

Նա ներկայացրել է կայուն աշխատանքի վերաբերյալ ավանդական ընկալումները՝ նշելով, որ դրանց վերաբերյալ կարծրատիպերը առաջիկա տարիներին կփոփոխվեն՝ պայմանավորված թվային գործիքակազմերի շեշտակի զարգացմամբ։ Նրա խոսքով՝ պետական կառավարման համակարգում ընթացող թվայնացման գործընթացները, մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթը, ինչպես նաև արդյունքահեն և ռիսկահեն կառավարման մոտեցումները ձևավորելու են նոր իրականություն։

Նատալի Սահակյանը կիսվել է ՆԳ նախարարության փորձառությամբ՝ ներկայացնելով ենթակա ծառայությունների նորացման, կադրերի հավաքագրման, իրականացվող բարեփոխումների արդյունավետության և արժանիքահեն աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացների վերաբերյալ մանրամասներ։

Քննարկվել են նաև կարիերայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող ժամանակակից տեխնոլոգիաների, նոր հմտությունների և աշխատաշուկայի փոփոխություններին առնչվող հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
704 դիտում

Հրացաններ, նռնակներ, փամփուշտներ, ատրճանակներ. Լոռիում և Շիրակում ապօրինի զինամթերք է հանձնվել

Կալուգացու հարցը պարզ է․ էնպիսի անառարկելի փաստեր կան, որ չեն էլ համարձակվում ասել՝ դատի կտան. Փաշինյան

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

Ձեր գալը բարի․ Շնողում աղ ու հացով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին

Ընտրակաշառք տալու, ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ

Այն, որ օլիգարխն այլ երկրի շահեր է սպասարկում, վաղուց գիտեինք, ուղղակի հիմա փաստաթղթերն են հաստատում. Թորոսյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շնողի եկեղեցի, մոմ վառել. տեսանյութ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասում ապամոնտաժվել է 119 շենք-շինություն. դատախազությունը մանրամասնել է

Մարտի 1-ի ճշմարտությունը մեկ անգամ ևս՝ փաստերով. Քլոյանը հայտնել է գործի մանրամասները

Կալուգացի շպիոնը փուռը տվեց նաև հարազատ եղբոր որդուն. Չախոյան

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ

«Արարատցեմենտ» գործարանը լինելու է պետական. աշխատողները Ծառուկյանի և Գուլոյանի հրահանգը կատարելու կարիք չունեն

Ռուսաստանը գերտերություն է, ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան

Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ

Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը

Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը

ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ

Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը

Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ

Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել

Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան

Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ

Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ

ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան

Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում

Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ կան

Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին

Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան

Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է, կստացվի, որ Նարեկը՝ որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս թույլ է տվել հանցանք

Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը

Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ

The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը