Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտվել է մեկ այլ երիտասարդի փոխարեն. նախաքննության ավարտ

20/04/2026 schedule12:44

Ժ. Ս.-ն, տեղյակ լինելով, որ Գ. Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն. Հ.-ն որդուն՝ Ռ. Խ.-ին, զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, առաջարկել և խորհուրդներ տալու եղանակով նախնական համաձայնության է եկել վերջիններիս հետ՝ Ռ. Խ.-ի փոխարեն Գ. Դ.-ի կողմից համապատասխան հետազոտություն անցնելու, փաստաթուղթ կեղծելու և այն զինկոմիսարիատ ներկայացնելու եղանակով օգտագործելու վերաբերյալ՝ կազմակերպելով և ղեկավարելով նշված հանցանքի կատարումը:

Մասնավորապես Ժ. Ս.-ի ցուցումով 2024 թվականի մայիսի 30-ին Ն. Հ.-ն իր որդու փոխարեն Գ. Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ. Խ.-ի ծննդյան վկայականը, և Գ. Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն: 

Արդյունքում բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ. Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ. Դ.-ն:

Ռ. Խ.-ն, տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Ռ. Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն. Հ.-ի, Գ. Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ. Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
501 դիտում

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում

Գրիգորյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները

Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ

Վասիլիս Մարագոսն այցելել է ԿԸՀ, հետաքրքրվել ընտրությունների նախապատրաստական ընթացքից

Ալեն Սիմոնյանը երեք հարց է հղել Ռոբերտ Քոչարյանին

Շնորհակալ եմ շատ, Ձեզ բոլորը սիրում են, որովհետև Դուք մարդկանց մեջ եք. Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքին. լուսանկարներ

Միայն ձեր անունը բավարար է, որ երեխաներն ընտրեն սպորտի ճանապարհն ու գան այստեղ. վարչապետը՝ Աբրահամին

Ապրիլի 20-21-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ

Որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային, սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը. Մինասյան

Ապրիլից շտապօգնության բուժանձնակազմը կստանա 20 % ավելի աշխատավարձ, վարորդները՝ 30% ավելի

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտվել է մեկ այլ երիտասարդի փոխարեն. նախաքննության ավարտ

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը պետք է կայացնի Անկարան

Արթուր Աբրահամն իր ստորագրությամբ խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետին. տեսանյութ

Պապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Բլոգերները միշտ գալիս են այն պահին, երբ ասում են՝ վա՜յ, բոլոր ծառերը կտրել են, եկեք նախապես հրավիրենք. Ավինյան

Անդրեասյանը և Հայրապետյանը ներկայացրել են ընթացիկ ծրագրերը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Ընթանում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը

Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք խաղաղություն. Փաշինյան

Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է. քաղաքապետին մանրամասներ են հայտնել

Նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթում

Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը. Ավինյան

Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 20-ին Հայաստանը 2 մասնակից ունի

Մասիսում մեքենա է այրվել

Խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով. աշխատանքն ավարտված է. Արմեն Գրիգորյան

Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանի և Տանզելա Գրիգորյանի արդյունքները

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը․ վարչապետ

Հայտնի են առաջիկա ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության թեկնածուների անունները

«Վարչաբենդ»-ը ելույթ կունենա Քաղաքացու օրը համաշխարհային աստղերի մասնակցությամբ Երևանում կայանալիք համերգին

Այսօրվա ավտոերթը օդից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան

ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը Գյումրիում շփվում, լուսանկարվում է քաղաքացիների հետ. տեսանյութ

Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցաջակցության ծրագրերից