Երևան
12 °C
Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացել է «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպվել է Made by Armenians հասարակական կազմակերպության, Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի ՀԿ-ի և «AM-BG IMPEX» ՍՊԸ կողմից։
Այս մասին հայտնում է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։
«Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։
Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։
Ցուցահանդես-ֆորումը բացեց Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որից հետո ողջույնի ելույթով հանդես եկան Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Դեսպան Համբարձումյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ցուցահանդես-ֆորումի բոլոր կազմակերպիչներին և հյուրընկալող կողմերին։
Բացման արարողության ընթացքում հանդիսավոր հայտարարվեց նաև Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից մեկնարկվող ուղիղ չվերթերի գործարկման մասին, որն ամրագրվեց հենց տեղում ստորագրված փաստաթղթով։
«Electra Airways»-ի կողմից ամեն հինգշաբթի իրականացվող ուղիղ չվերթերը կապահովեն զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարության համար անհրաժեշտ կապը երկու քաղաքների միջև՝ զգալիորեն դյուրացնելով ուղիղ շփումները և կրճատելով երկու երկրների միջև ապրանքների և ներդրումների ճանապարհը։
Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։
Ցուցահնդես-ֆորումի ժամանակ երկուստեք շեշտվեց դրա ռազմավարական նշանակությունը Բուրգասը հայ արտադրողների համար ԵՄ դարպաս դարձնելու տեսանկյունից։
Բացման արարողությանը մասնակցում էին Բուլղարիայի Առևտրի պալատի ղեկավարությունը, բուլղարա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար կազմը, Բուլղարիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից, Ռումինիայից ժամանած հայ գործարարներ։
Հայկական ապրանքները ցուցահանդեսում ներակայացված էին հետևյալ ընկերությունների կողմից․
1․ Aghababyan Group
2․ Donos
3․ Sun Goods
4․ Tiras
5․ Bizon
6․ Darman
7․ Artsakhi bariqner
8․ Lizaro
9․ TaDDin
10․ Royal Armenia
11․ Ipnosi
12․ Innate
13․ Machanents Wine
14․ Pullman Yerevan Residence
15․ Prime Logistics
16․ Smello
17․ Vogis
18․ Hin Areni Wine
19. TeaYan
20. Aregi
21. Anush Products
22. Tintakol
23. Maverick
24. Maranik
25. Haterk Food
26. Gtatso
28. Sun Fruit
29. Martin StarCompany
30. Marmara Tea
31. Lusarev Wines
32. Lusar Trans
33. 3DLab
34. ArtFish
35. Markos Yan
36. Gold Branch
37. Comfort
38. Armenal
39. Marmara
40. Kamar travel
41. Marmara tea
42. Zenoffe
43. Accent
44. Genevatour
45. Tsovaoror
46. Nuri Travel
47. Sun Land
48. Yolo Travel
49. In and out Tour
50. Amaranti
51․ ChirYAN
Նշյալ ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են հայկական լավագույն չրեղենը, շոկոլադը, պահածոները, ձկնամթերքը, ալկոհոլային խմիչքները, հյութերը, սուրճերը, թեյերը, մեղրը, սոուսները, ձավարեղենը, ոսկերչական, շինարարական նյութերը։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև ՀՀ կառուցապատող, ՏՏ, լոգիստիկ և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններ։
Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նախատեսված է B2B գործարար հանդիպումների անցկացման և այցելուների համար։
Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր նշանակում ՆԳ նախարարությունում
Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան
Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT