Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրության բառամթերքին։
Վարչապետը մասնավորապես շեշտադրել է այդ ձայնագրությունում հնչող «շուն ու շանգյալ» արտահայտությունը՝ նշելով, որ ովքեր նման կերպ են արտահայտվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հենց իրենք են, որ այդ կարգավիճակից այլ բան սպասել չեն կարողանալու։
«Ես չեմ կարող հավատալ, հազար ներողություն, եթե հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել։ Ես ձեզ լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ: Եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարող եմ անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Ում մտքով այդպիսի բան անցնի, որ այդ երեք քաղաքական ուժը կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է: Այո, ժողովուրդը որոշում է… Դա եմ ասում, 62 երկրի անձնագիր ունեցող անձն ասում է՝ ես դառնալու եմ վարչապետ: Տեսե՞լ եք՝ մի օր ժողովրդի անուն տան: Մի անգամ ժողովրդի անուն չեն տվել: Իսկ տեսե՞լ եք՝ մենք երբևէ ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու: Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, տեր կանգնիր խաղաղությանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պետք չէ պարզապես խորհրդարանական մեծամասնություն ձևավորի, պետք է, որ Սահմանադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղությանը տեր կանգնելու պրոցեսը գնա մինչև վերջ։ Իսկ իրենք ասում են՝ մենք վստահ ենք, մենք սա ենք անելու, այն ենք անելու և խոսում են շուն ու շանգյալների և բոշաների մասին։
Այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջիկա քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական պրոցեսների իմաստը պետք է լինի հետևյալը՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը և ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության, նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին և քաղաքական բոշաներին պետք է ուղարկի հարատև քաղաքականությունից դուրս»,- ասել է վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT