ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը

14/04/2026 schedule22:59

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ երկու երկրների մասնագիտական կարողությունների համադրումը հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք արտադրանքների ստեղծմանը։

Նախարար Հայրապետյանը կարևորել է ներկա պետական քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գրավիչ հարթակ եվրոպական, մասնավորապես ֆրանսիական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է բարենպաստ բիզնես միջավայրի բարելավումը և այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կխթանեն խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հայկական շուկա՝ հնարավորություն տալով լիարժեք օգտագործել երկրի ինժեներական և գիտատեխնիկական ներուժը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում։

Կողմերը նշել են, որ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում քննարկվել են արդեն ձևավորված համագործակցությունները, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
852 դիտում

Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ

Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ

Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը

Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար

ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ

Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան

Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ

Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել

Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել

«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը

Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ

Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ

Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը

Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ

Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ

Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան

Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ

Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած

Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ

Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին

Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ

Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին

Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում քարոզարշավ անելիս կերթևեկենք հանրային տրանսպորտով․ Նիկոլ Փաշինյան

Հրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ը

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը. ինչ է առաջարկվում

«Բարեկամություն» մետրոյից վազքով եկել եմ. կարելի՞ է ձեզ հետ նկարվել. քաղաքացին՝ Փաշինյանին