Երևան
12 °C
Ինչպես հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին: Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել երկու երկրների գլխավոր դատախազների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը քրեական արդարադատության ոլորտում համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
«Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է՝ կոչված դյուրինացնելու տարբեր երկրների, այդ թվում՝ մեր երկրների դատախազությունների համագործակցությունը»,- նշել է Աննա Վարդապետյանը և անդրադարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գործող միջազգային և երկկողմ իրավական փաստաթղթերին, որոնք կարգավորում են քրեական գործերով համագործակցությունը, այդ թվում՝ իրավական օգնության և հանձնման գործընթացները։
ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև համագործակցության վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն՝ 2018-2025 թվականներին ՀՀ դատախազությունը Չինաստան է ուղարկել 37 իրավական օգնության հարցում՝ տարբեր, այդ թվում՝ կիբեռհանցագործությունների, հարկերից խուսափելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն գործերի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ստացված հարցումներից բավարարվել է երկուսը:
Կողմերը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2025 թվականին հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակում իրավապահ ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։
Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը և ի թիվս այլնի՝ քննարկել գործնական խնդիրներ, որոնք վերաբերել են իրավական օգնության հարցումներին։
Աննա Վարդապետյանը և Յինգ Յոնգը կարևորել են դատախազությունների իրավասու ստորաբաժանումների միջև անմիջական կապերի ակտիվացումը՝ աշխատանքային հարցերն առավել օպերատիվ լուծելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության նոր ծրագրի մշակման և փաստաթղթավորման անհրաժեշտությանը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգը վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը հատկապես անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի օժանդակ շինությունից մոտ 50 տոննա ջուր է հեռացվել
ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
ՆԳ նախարարությունում քննարկվել են «Road Control» հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները․ տեսանյութ
Արմեն Գրիգորյանը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան
Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ
Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի
Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում
Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան․ վարչապետ
Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում
Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը
Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր
Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Պետեր Մադյար
TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ
«Խաղաղության կամուրջ»-ը անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, նոր հնարավորությունների մասին է. Քոչինյան
2025-ին ՀՀ-ում ընդհանուր ներդրումներն աճել են 88 %-ով. Պապոյանը նշել է ներդրումների ծավալով առաջատար երկրները
Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան
Շեշտել ենք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ. Սուլթանյան
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են
Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ
Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ՀՀ-ում առաջիկա ընտրություններում․ Քոչինյան
Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան
ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները
Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքները. տեսանյութ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի և նավամատույցի շինաշխատանքներին
Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է
Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT