Երևան
12 °C
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումները տեղի են ունեցել 5 + 5 ձևաչափով: Սկզբից ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն էին ժամանել երևան, հետո մեր կողմը 5-հոգանոց անձնակազմով այցելեց Բաքու:
Երկրորդ փուլում մենք էականորեն ընդլայնեցինք ներգրավվածությունը, և արդեն 20 + 20 ձևաչափով տեղի ունեցան հանդիպումները»:
Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Արեգ Քոչինյանը՝ ներկայացնելով մանրամասներ Բաքվում եղած հանդիպումներից:
«Սկզբից ադրբեջանական կողմը այցելեց Հայաստան: Այս անգամ արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատված, սահմանագծված հատվածով, անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը՝ անձնագրային, մաքսային վերահսկողություն՝ մուտք գործեց Հայաստան, նմանատիպ ճանապարհով նաև մենք այցելեցինք Ադրբեջան սահմանազատված, սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը»,- նշել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ այն փաստը, որ տեղի է ունենում այդ ֆորմատով չորրորդ հանդիպումը, և կա հստակ պայմանավորվածություն, որ հանդիպումները շարունակվելու են, արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է:
«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող այս ֆորմատից ունենալ ինչ-որ գերադրական աստիճանի ակնկալիքներ, որ 38 տարվա կոնֆլիկտից հետո փորձագետների, քաղհասարակության, մեդիաներկայացուցիչների 4 հանդիպումների արդյունքում մեծ բաներ պետք է փոխվեն հասարակության մեջ, բայց փաստը, որ այդ հանդիպումները տեղի են ունենում, դրանք ընդլայնվում են, շարունակվում են, ես կարծում եմ՝ բավականին կարևոր է:
Երկրորդ միտքը, որ ուզում եմ արտահայտել, այն է, որ դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան՝ կապված օրվա հետ, կապված այցելության հետ, կապված բովանդակության հետ, կապված ձևի հետ, կապված հայտարարությունների հետ: Ես կարող եմ մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան, որովհետև իմ գնահատմամբ՝ այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջմղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին:
Մեզ հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում է, մեզ տեղեկացնում է, հորդորում է, համոզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ կա խաղաղություն, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է: Սա երևի թե կարևոր է, որովհետև մենք, շատ հաճախ խոսելով դետալներից, պրոցեսից, մեր ամենօրյա լրահոսից, ընդհանուր պատկերը ինչ-որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք: Երրորդ միտքը, որն ուզում եմ արտահայտել. մեզ շատ հաճախ մեղադրում են մոռացության, ներելու, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու համար, ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց ևս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունն անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ: «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է: Կհաջողվի՞ այն, թե՞ ոչ՝ բնականաբար ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, ինչպես նաև չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ: Մի բան հաստատ է, որ թե՛ մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն հաջողության, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, խաղաղություն երբեք չի լինի»,-մանրամասնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT