Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը և ՌԴ նախագահի հնչեցրած հայտարարություններին, ասում է՝ Ռուսաստանում հասկանում են, որ սա միայն գործող իշխանության խնդիր չէ, այլ ամբողջ հասարակության, և որ ՀՀ-ում հասարակությունը վերանայել է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վիճակը:
Սաֆարյանի խոսքով՝ ՌԴ-ի հաշվարկները Հայաստանին ձախ, Ադրբեջանին էլ աջ գրպանում տեղավորելը չստացվեց, և նրանք կործանել են կովկասյան քաղաքականությունը:
Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն չգիտի՝ ինչ անել ՀՀ-ի հետ, ՀՀ-ին պատժելը նշանակում է ստիպել ավելի արագ գնալ այն ուղղությամբ, որը ՌԴ-ն չի ցանկանում, իսկ չպատժել նշանակում է թողնել, որ ՀՀ-ն անի այն, ինչ անում է ինքնիշխան քաղաքականության շրջանակում:
«Եթե փակեն Հայաստանի մուտքը դեպի Եվրասիական շուկա, որով սպառնում են, դա նույնպես խնդրահարույց է, որովհետև փակել Լարսի ճանապարհը նշանակում է փակել Ռուսաստանի միակ ճանապարհը դեպի Կովկաս: Եվ հետո նման քայլերը կարող են Երևանին դրդել կայացնել որոշումներ, որոնցից մահու չափ վախենում է Մոսկվան»,- նշում է Սաֆարյանը:
Խոսելով Պուտինի հայտնի հայտարարության մասին, այսպես ասած, ռուսամետ ուժերի վերաբերյալ՝ Սաֆարյանը նկատում է՝ Պուտինն իր հայտարարությամբ իրականում վնասել է այդ ուժերը, որովհետև խայտառակություն է ուղղակի, որ այլ երկրի նախագահը հայտարարում է, թե մեկ այլ երկրում ունի ներքին կյանքին միջամտող ուժեր, ՌԴ քաղաքացիություն ունեցող ուժի առաջնորդ. սա խայտառակություն է և նշանակում է թաղել այդ քաղաքական ուժերին:
Սաֆարյանի համոզմամբ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը բավարար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցի այդ ուժերին:
«Խոսում են ուժեղ Հայաստանի մասին, մյուս խմբակցությունը «Հայաստան» անունն է կրում, բայց ստացվում է, որ դրանք ուղղակի Հայաստան անվան շահարկմամբ այլ երկրներին սպասարկող ուժեր են»,- ընդգծում է Սաֆարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ
2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ
Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ
Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ
Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ
Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր
Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ
Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ
ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ
Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ
Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ
Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր
Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ
ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ
10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ
Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում
Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք
Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ
42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը
Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին
TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան
Վերջին 2 տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է, բանակում մահերի թիվը՝ նվազում. Քոչարյան
Թուրքական 3 նավ անվտանգ անցել է Հորմուզի նեղուցը
Ադրբեջանում հեղեղների հետևանքով կամուրջ է փլուզվել, մի քանի գյուղ մնացել է առանց տրանսպորտի. տեսանյութ
Քաղաքացու օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT