Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

06/04/2026 schedule16:30

ԿԳՄՍ նախարարությունում մարտի 6-ին տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025թ. արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետարաններց և Երևանի քաղաքապետարանից:

Շնորհավորելով Սպորտի միջազգային օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության հաստատումից հետո նպատակ էր դրվել ունենալ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման սանդղակ․ «Կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե բարձր նվաճումների սպորտում ցույց տված արդյունքների, այլ մասսայական սպորտի զարգացման խրախուսմանն ուղղված միջոցառման մասին է»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս մոտեցումը ուղղված է հատկապես երեխաների շրջանում սպորտով զբաղվելու խթանմանը։ Վարկանիշային սանդղակը ձևավորվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, այդ թվում՝ մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին, դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում, կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն, մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն, հանրակրթական դպրոցներում գործող «Ֆիզկուլտուրա» առարկայի և սպորտի ոլորտի ուսումնական խմբակների թիվ և այլն։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է հատկապես «Ֆիզկուլտուրա» առարկային բավարար ուշադրության ցուցաբերումը: Նրա խոսքով՝ եթե երեխան դպրոցում չի արժևորում ֆիզիկական ակտիվությունը, ապա փոքր է հավանականությունը, որ նա հետագայում կզբաղվի սպորտով և կհաճախի մարզադպրոց։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ սանդղակի շուրջ համակարգված աշխատանքը կարող է էապես փոխել իրավիճակը՝ սպորտը դարձնելով ավելի մասսայական և հասանելի։

Անդրադառնալով ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մարզադպրոց հաճախելիությամբ առաջատար է Շիրակի մարզը (ավելի քան 21%), հաջորդում են Սյունիքի (13.7%) և Լոռու մարզերը (12%)։ Այս համատեքստում նախարարը նշել է՝ կարևոր է, իհարկե, մարզական ենթակառուցվածքների առկայությունը, և տեղեկացրել՝ Կառավարությունը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման համանմանությամբ նախատեսվում է նաև մարզադպրոցների վերակառուցման համալիր ծրագիր։ Գլխավոր նպատակը մարզերում և Երևանում բոլոր երեխաների համար մարզադպրոց հաճախելու և որևէ մարզաձևով զբաղվելու հնարավորության ստեղծումն է։

Հանրակրթական դպրոցներում սպորտային խմբակների առումով լավագույն ցուցանիշը Կոտայքի մարզում է (65.3%), հաջորդում են Վայոց ձորը (59.6%) և Գեղարքունիքը (39 %):

«Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման ցուցանիշներով առաջատար է Վայոց ձորը (23.9%), հաջորդում են Կոտայքը (19,3 %) և Արարատը (18,7 %)։

Սանդղակում տեղերը որոշվել են նշված բոլոր ցուցանիշների համադրման արդյունքում։ Առաջին երեք տեղերը զբաղեցնողները ստանում են համապատասխանաբար 8 մլն, 5 մլն և 3 մլն ՀՀ դրամի մարզագույք: Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացնում են համապատասխան մարզերը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կարևոր է նաև, որ միջոցներն օգտագործվեն արդյունավետ՝ ոչ միայն մարզագույք ձեռք բերելու, այլև որևէ կոնկրետ մարզաձևի մասնագիտացված զարգացումն ապահովելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ բոլոր մարզերում գրանցվել է առաջընթաց նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, ինչը շատ դրական միտում է։

ՀՀ մարզպետների աշխատակազմերի մասնակցությամբ ծավալվել են քննարկում, հարցուպատասխան: Անդրադարձ է եղել մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորմանը, նոր մարզադպրոցների կառուցմանը, ոլորտային այլ հարցերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
793 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել