34 հազար 576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար

18/03/2026 schedule22:48

Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Ներառական զարգացում․ ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի շրջանակում մասնակցել է «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով պանելային քննարկմանը։

Համաժողովին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղահանված անձինք։
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հանդիպումը հնարավորություն է համատեղ ամփոփելու արդեն իսկ իրականացված քայլերը՝ միաժամանակ արձանագրելով և հասցեագրելով առկա խնդիրները։

Անդրադառնալով գործընթացների կազմակերպմանը դեռևս 2023-ի աշնանը՝ նախարարը արձանագրեց, որ նույնականացված տվյալների հավաքագրմամբ տեղահանված բնակչության ամբողջական հաշվառում է ապահովվել մեկ ամսվա ընթացքում, ինչը հնարավորություն է տվել ժամանակին ու թիրախային կազմակերպել հրատապ աջակցության և մյուս սոցիալական աջակցության ծրագրերը։

Անդրադառնալով քաղաքացիության շնորհման գործընթացին՝ նախարարն ընդգծել է, որ այն իրականացվում է հնարավորինս արագ և առանց խոչընդոտների։

«Մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ստացել 34576 տեղահանված անձ, իսկ շուրջ 1000 դիմում գտնվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Տեղահանված 28000 անչափահասներից 12000-ն արդեն ստացել է քաղաքացիություն՝ փաստաթղթավորման միջոցով։ Միևնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ ունեցել ենք քաղաքացիության մերժման զրո դեպք, ինչը նաև Կառավարության հանձնառության ուղիղ կատարման արդյունքն է»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

653066099_906222832376542_4718478491668842770_n.jpg (2.18 MB)

Նա ընդգծել է նաև, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումներն ընդունվում են թվային հարթակի միջոցով, ինչը բարեփոխումների օրակարգի կարևոր բաղադրիչ է։ Բացի այդ, տեղահանվածների համար վերացվել է քաղաքացիություն ստանալու պետական վճարը՝ գործընթացը դարձնելով առավել դյուրին։

Անդրադառնալով փաստաթղթային խնդիրներին, մասնավորապես ծննդյան վկայականի բացակայության իրավիճակներին՝ նախարարը հավաստել է, որ ծննդյան փաստի հաստատման առավել դյուրին գործընթացներ են քննարկվում Կառավարությունում, այդ թվում այս ուղղությամբ դատական գործընթացը նոտարական ինստիտուտի զարգացման ճանապարհով փոխարինելու հարցը։ ՆԳ նախարարը վստահեցրել է, որ շարունակվելու են տեղահանված հայրենակիցների խնդիրների հասցեական լուծումները։

Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղահանվածների սոցիալական երաշխիքներին, բնակապահովման, առողջապահության, կրթության և քաղաքացիության շնորհման գործընթացներին։

Վարչապետը և բանախոսները պատասխանել են նաև տեղահանվածների հարցերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
308 դիտում

34 հազար 576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար

Յուրաքանչյուր արյուն իր գինն ունի․ մարդասպանները շուտով պետք է վճարեն․ Մոջթաբա Խամենեի

Հերթական մեր դասի օրն էր․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանում «Լադա»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան

Ռուսաստանցի օլիգարխը իսրայելցի գեներալի է ներառել իր թիմ և փաստացի ուզում է մտցնել Հայաստանի քաղաքական դաշտ

Սուրեն Պապիկյանը ԵՊՀ մի խումբ ուսանողների հետ այցելել է ԶՈւ ամրացված շրջաններ․ տեսանյութ

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է․ ՀՖՖ

Քոչարյանը ՀՀ-ի ունեցվածքը տվեց Ռուսաստանին, իշխանությունը հանձնելուց արդեն դոլարային միլիոնատեր էր. տեսանյութ

«Լադա»-ների օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

CTBTO-ն առաջին անգամ Հայաստանում տարածաշրջանային վարժանք կանցկացնի

Իրանը սպառնացել է հարվածել Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ օբյեկտներին

Այ քեզ «Սուրբ Սրբոց», 400 հզր դրամով տարածք՝ այն էլ զորամասով՝ հանուն «Սրբազան շարժման» և Տավուշի «փրկության»

Ընդդիմության համար պետբյուջեի աճը «վնաս» է, որովհետև այդ փողերն այլևս իրենց գրպանները չեն գնում․ Մանավազյան

Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահվան լուրը

Միրզոյանը հանդիպել է Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետ, ներկայացրել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետ

Ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում. վարչապետը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց

Ինչպես պետք է քաղաքական ուժերը հաստատեն իրենց ընտրական ցուցակների առաջին երեսուն թեկնածուին․ մանրամասներ

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և տուժած

Քաղաքացին Նոյակերտ գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել

TRIPP կլինի, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ կլինի․ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք․ Պապոյան

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Անահիտ Ավանեսյանը Խանջյան համայնքում հետևել է ամբուլատորիայի շինաշխատանքներին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 18-ին

Արարատ Միրզոյանը և Օմանի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիայի, տրանսպորտային կապի խթանման հարցեր

Հարգելի՛ ձևիստներ, ձեր աղբը ձեր հետևից հավաքեք. սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռ գյուղը չէ. Չախոյան

Ունենք Ղարաբաղից տեղահանված 34 հազար 576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

Ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և եղբայրական ժողովրդին. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում, որ օգնենք Ղարաբաղից տեղահանվածներին դուրս գալ հոգեբանական փնտրտուքի վիճակից. Փաշինյան

Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. Ղազարյանը ներողություն է խնդրել

Օմանի Սուլթանության նախարարն ու Միրզոյանը պայմանավորվել են խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը

Եթե Իրանի դեմ hակամարտությունը երկարի, մեր տնտեսությունը դրանից մեծապես կտուժի. Պապոյան

Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը

Ունենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնnւթյան ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին

Դատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցը

10 հատ նոր իտալական մոտոցիկլներ Պարեկային ոստիկանության համար. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց

Ներկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. Գալյան

Միքայել Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ