Ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում. վարչապետը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց

18/03/2026 schedule18:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։

64069_b.jpg (573 KB)64092_b.jpg (816 KB)64099_b.jpg (642 KB)64095_b.jpg (835 KB)64098_b.jpg (758 KB)

Վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և նշել, որ այս ընթացքում տաբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ են եղել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ։ «Կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում։ Մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակներն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու և, ինչպես ես ձևակերպում եմ, Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

64079_b.jpg (786 KB)

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները կայացված որոշումների վերաբերյալ հնչեցված արձագանքները և առաջարկներն ավելի համակարգված ձևով լսելու և հստակ պատասխանելու առումով։ «Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ հոգեբանական այդ փնտրտուքի վիճակից դուրս գան։ Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նախ՝ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդ՝ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատև կապեն Հայաստանի Հանրապետության հետ․ սա շատ կարևոր է և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով»,- ասել է երկրի ղեկավարը։

64088_b.jpg (603 KB)64080_b.jpg (702 KB)64084_b.jpg (599 KB)64085_b.jpg (602 KB)

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2023 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Վարչապետն ընդգծել է՝ ճիշտ կլինի, որ համաժողովի երկրորդ կեսը և եզրափակիչ մասը նվիրված լինեն անելիքներին, ապագային։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությունը հասել է մի հանգրվանի, որ պետք է ամփոփի այդ ուղղությամբ կատարած աշխատանքների նախորդ փուլի արդյունքները և արձանագրի առաջիկա անելիքները։ Երկրի ղեկավարի կարծիքով՝ համաժողովի ձևաչափը դա թույլ է տալիս։ «Մենք այստեղ հավաքվել ենք հարցերը հնչեցնելու և պատասխաններ տալու համար։ Մեր խնդիրը շատ գործնական է․ մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը և արդյունավետ աշխատանք մաղթել ներկաներին։

Հաջորդիվ անցկացվել է պանելային քննարկում՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և պատասխանել հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բնակարանային ապահովմանը, կրթական, առողջապահական, սոցիալական, զբաղվածության ծրագրերին, քաղաքացիության ստացման կարգին։

64043_b.jpg (683 KB)64061_b.jpg (617 KB)64076_b.jpg (589 KB)

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկման համար, ընդգծել, որ այն ցույց տվեց, որ բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, սակայն կան հարցեր՝ քաղաքացիության և բնակարանային ապահովման, որոնց ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի, որոշակի լավարկումներ իրականացվեն, որպեսզի որոշումները պատշաճ իրավական հիմք ունենան: «Ընդհանուր առմամբ թեման կամ վերնագիրը, որի ներքո մենք աշխատում ենք, հոգատարությունն է, հոգատարությունը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, բայց նաև այդ հոգատարությունն ունի կոմպոնենտներ մյուս պաշտոնյաների նկատմամբ էլ, որոնք այդ որոշումները կայացնում են, պետք է հոգատարություն ցուցաբերենք: Այս հոգատարության կարևոր կոմպոնենտ է որոշումների հավասարակշռվածությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված որոշումներ կայացնել, որպեսզի այդ որոշումների շուրջ նեգատիվ չձևավորվի ո՛չ Ղարաբաղի մեր հայրենակիցների, ո՛չ նախկինում արդեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում ապրող հայրենակիցների շրջանում։

Այս համատեքստում վարչապետը նաև ընդգծել է. «Այսինքն՝ այս նրբությունները շատ կարևոր են, ընդհանրապես բոլոր որոշումների մեջ հավասարակշռությունը պահելը շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ մեր որոշումները, խոսույթները, մեր կողմից իրականացվող արտաքին և տարածաշրջանային քաղաքականություններին չհակասեն։ Տեսեք, մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղություն և չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ»։

64072_b.jpg (620 KB)

Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է. «Մենք դեգերումներին պետք է վերջ տանք, պանդխտությանը պետք է վերջ տանք: Մենք ունենք դուք, դուք ունեք պետություն, և այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք այսօր ուզում ենք, մեր ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք, բառիս և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական իմաստով, Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ և, ի վերջո, կարողանանք գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման և բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա»։

64071_b.jpg (598 KB)

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել քննարկման համար, նշել, որ առաջիկայում բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն, և լուծման մեխանիզմներ կմշակվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
998 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ