Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։
Սարգսյանը նշել է, որ անգամ 0.1 տոկոսի փոփոխությունը երկրի համար կարող է կարևոր ցուցանիշ լինել, իսկ 3.2 տոկոսի նվազումը ոչ միայն տեսանելի արդյունք է, այլև պարտավորեցնող հանգամանք։ Նրա համոզմամբ՝ խնդիրը միայն մեկ տարվա հաջողություն արձանագրելը չէ, այլ այդ նվազումը կայուն օրինաչափության վերածելը։
Նախարարը նաև ընդգծել է, որ այդ արդյունքը հնարավոր է դարձել Պարեկային ծառայության ուժեղացված ծառայության, Քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքի և մյուս գործընկեր կառույցների համակարգված գործունեության շնորհիվ։
«Նախ օպերատիվ մարմինները պետք է արագ արձագանքեն իրավիճակին և ավելի շատ կենտրոնանան կանխարգելման բաղադրիչի վրա։ Բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն։ Ընդ որում՝ սպանության բոլոր դեպքերը բացահայտված են, և սա ևս կարևոր ցուցանիշ է, որովհետև ունի կանխարգելիչ կարևոր բաղադրիչ։ Մենք բացահայտել ենք նույնիսկ այնպիսի սպանություններ, որոնք այլ հավասար պայմաններում կարող էր թվալ, թե անհնար է բացահայտել։ 2025 թվականի բոլոր սպանությունները բացահայտված են»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Երկրորդ շերտը, ըստ նախարարի, կենտրոնանալ ինստիտուցիոնալ լուծումների վրա, որովհետև անձնական մակարդակում տարբեր ծառայողներ կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց արդյունքը կարող է օրինաչափ լինել միայն այն դեպքում, եթե ինստիտուտն է օրինաչափ աշխատում։ «Հետևապես մենք շարունակելու ենք հզորացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները, կրթական բաղադրիչի վրա կրկին մեծ շեշտ դնել»,- կարևորել է Արփինե Սարգսյանը։
Երրորդ կարևոր բաղադրիչը, նախարար Սարգսյանի խոսքով, հանրության հետ աշխատանքն է, փորձել հասնել մտածողության փոփոխության, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի ավելի լավ արդյունքներ ունենալ Հայաստանի Հանրապետությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ
Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ
Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը
Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ
Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ
Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ
Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան
Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT