Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը

11/03/2026 schedule13:12

Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: 

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ. Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ. Հ.-ն, լինելով Լ. Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ. Թ.-ի նկատմամբ: 

2018 թվականի մայիսի 14-ին Վ. Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:

2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: 

2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ. Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ. Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»: 

2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ. Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել վերացնել Վ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը: 

2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ. Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով: 

2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ. Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
378 դիտում

Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորումներ են ստացել օտարերկրացիներ

Մասկատ-Երևան թռիչքով վերադարձել են ևս 32 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրացիներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. լուսանկարներ

Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո-ստարտափները ֆինանսավորում ստացան

Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ պարգևատրում՝ ԱՄՆ դեսպանատանը

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip

Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին. Ղազարյան

Կարևորվել է քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը. նիստ ՆԳՆ-ում

Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը

Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով

Վերջին ամսվա ընթացքում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել. Նիկոլ Փաշինյան

Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին

Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ

2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց

ՀՀ վարչապետը Փարիզից ֆրանսերեն ողջույններ է հղել. տեսանյութ

Մարտի 10-ին ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմական նավ, այդ թվում՝ 16 ականակիր. տեսանյութ

Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր Իսրայելի վրա խոշորագույն hարձակման մասին

Թեղիները հիվանդ են. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչու են Երևանում փոխարինվում ծառերը

Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո հետախուզվող է ձերբակալվել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են այլ կերպ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի՝ վերջին 3 օրվա ընթացքում 2-րդ խմբաքանակը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման արարողությանը. տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին

Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է

Ազատավան գյուղում ավտոմեքենան բախվել է մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է

Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել

Ջերմ հանդիպում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան․ տեսանյութ

Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ․ տեսանյութ

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ