Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծառացած արտաքին և ներքին սպառնալիքների մասին:
- Պարո՛ն Իոաննիսյան, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնել: Բոլորի՞ համար է ընկալելի, թե խոսքը որ երկրի մասին է, և ինչ նպատակով է սա արվում, և, որ ամենակարևորն է, ինչ վտանգներ է պարունակում։
- Ես ցավում եմ, որ ՀՀ պետական մարմինները ամեն կերպ խուսափում են Ռուսաստան և ФСБ եզրույթները օգտագործելուց, որովհետև, կարծում եմ, եկել է ժամանակը իրերն իրենց անունով կոչելու: Ցավալի է, որ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշված չէ Ռուսաստան անվանումը, թեև բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը ՌԴ-ի մասին է։ Պետք է ասեմ, որ մեծ հաշվով Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ նշված տեղեկությունները մենք էլ ունեինք, շաբաթներ առաջ տեսնում էինք այդ երևույթը: Առաջին անգամ է, որ մենք ընտրությունների ժամանակ դիտարկում ենք ոչ միայն ՀՀ սահմաններից ներս տեղի ունեցող պրոցեսները, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողներն այն երկրներում, որտեղ ՀՀ ընտրությունների կոնտեքստում կարող է խնդրահարույց լինել: Մենք ավելին ենք տեսնում, քան Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունն է: Մասնավորապես տեսնում ենք, որ ՀՀ-ում ավտոբուսների համընդհանուր մոբիլիզացիա, «բրոնյա» է արվում՝ մայիսի վերջի և հունիսի սկզբի համար, ընդ որում՝ այդ երևույթը այնքան մեծ ծավալներ ունի, որ, ճիշտն ասած, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում որքան ավտոբուս կա, բոլորը փորձում են ամրագրել այդ օրերի համար՝ օտար երկրներից ընտրողներին դիմավորելու և ուղեկցելու նպատակով:
- Այսինքն՝ միայն ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացիների մասին չէ՞ խոսքը:
- Ռուսաստանից և Վրաստանից: Պետք է ասեմ, որ եթե Ռուսաստանում այդ կազմակերպչական գործողություններում ազդեցություն ունեն պետական մարմինները, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, ապա Վրաստանի պարագայում չենք տեսնում Վրաստանի պետական մարմինների կողմից նման դրսևորում: Վրաստանում դա որոշակի շրջանակներ են անում (հիմնականում հայկական), որոնք կապ չունեն Վրաստանի իշխանությունների հետ: Երևույթները մենք հստակ դիտարկում ենք թե՛ Վրաստանում, թե՛ ՌԴ-ում. ընտրողների ցուցակագրում, մեր աղբյուրները փոխանցում են ընտրողներին ընտրակաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ, լոգիստիկ հարցերով են զբաղվում, ընդ որում՝ վաղուց՝ փետրվարի սկզբից, մենք արդեն ունեինք այդ տեղեկատվությունը, որ լոգիստիկ խնդիրների լուծմամբ ՌԴ ուղղությամբ զբաղվում են, թե ոնց են մեծ քանակի ընտրողների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու, և հիմա արդեն տեսնում ենք հստակ գործողություններ՝ ավտոբուսների մոբիլիզացիա, նաև այլ դրսևորումներ:
- Վերոնշյալը արդյոք վտանգավոր չէ՞ ազգային անվտանգության տեսանկյունից, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, ինչպիսի՞ն պետք է լինեն ՀՀ-ի արձագանքը և համապատասխան քայլերը:
- Իհարկե, օտարերկրյա միջամտությունը Հայաստանի ընտրություններին (ՌԴ-ի դեպքում կոնկրետ պետական մակարդակով միջամտության մասին է խոսքը) ազգային անվտանգության տեսանկյունից խնդիր է, և պետական մարմինները իրենց լիազորությունների սահմաններում պետք է հակազդեն այս երևույթներին: Այս առումով մենք ողջունում ենք ՆԳՆ ոստիկանության ներկայացրած հաղորդումը Քննչական կոմիտե, մենք այլ հոդվածով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու Քննչական կոմիտե, մասնավորապես՝ կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման մասով, որովհետև ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը պարտադրում է ինչ-որ անձանց (հայազգի բիզնեսմենների) ֆինանսավորել այստեղ քաղաքական գործունեությունը: Նույն ավտոբուսների հետ կապված խնդրով էլ պետք է իրավապահները զբաղվեն, որովհետև որքան էլ այս պահին դեռևս ամրագրումների մասին է խոսքը, սակայն եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ըստ մեր ունեցած տվյալների՝ պլանավորում են իրականացնողները, ապա այդտեղ լինելու են Քրեական օրենսգրքով արգելված արարքներ, և այս առումով իրավապահները պետք է իրենց գործիքակազմերը կիրառեն նշված արարքները խափանելու, հանցագործության փորձ կատարող անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
- Պարո՛ն Իոաննիսյան, նկատած կլինեք, որ վերջին շրջանում թիրախավորվում է նաև ԵՄ-ի կողմից հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ՀՀ-ին տրամադրվող օգնությունը: Մոսկվայից ենք պարբերաբար նման հայտարարություններ լսում, թե ՀՀ-ն գնալու է մոլդովական սցենարով, այսինքն՝ ընտրությունները կեղծելու ճանապարհով: Նույն բանի մասին հետաքրքիր զուգադիպությամբ խոսում են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, թե իշխող ուժը գնալու է ընտրությունը կեղծելու ճանապարհով։ Նմանօրինակ հայտարարությունների նպատակը ո՞րն է՝ կասկածի տա՞կ առնել ընտրությունների լեգիտիմությունը:
- ՌԴ նպատակների մեջ մտնում է նաև ՀՀ-ում ընտրությունների ապալեգիտիմացումը, որը շատ տեսանելի է, և այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի դերակատարների գործողություններ: Մոլդովայում ընտրությունների կեղծման վերաբերյալ որևէ փաստ չկա, այնտեղ ընտրություններից դուրս դրված կուսակցությունը այնպես չէ, որ որևիցե հարցմամբ ինչ-որ դրական արդյունքներ էր ունենալու, եթե անգամ ընտրապայքարից չհանվեր: Մոլդովայում ընտրությունների կեղծման և այդ ուղղությամբ տարբեր այլ գործողություններ փորձել է իրականացնել ՌԴ-ն, դրանք մասամբ հաջողվել են, մասամբ՝ խափանվել, բայց Մոլդովայում ընտրությունները կեղծելու լուրերը, մեղմ ասած, սուտ են և չեն համապատասխանում անկախ դիտորդների գնահատականներին:
- Դիտորդների մասով էլ կարծես թե խնդիր կա, որովհետև դիտորդական առաքելություն իրականացնող շատ կազմակերպություններ, ՀԿ-ներ բևեռացված են։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, օրենքի դաշտում անդրադարձ կլինի՞, թե՞ կունենանք նույն պատկերը, ինչ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
- Կարծում եմ, որ նույն պատկերը չենք ունենա, որովհետև հունվար ամսին ԱԺ-ն օրենսդրական փոփոխություն է ընդունել, որով դիտորդական կազմակերպությունների համար որոշակի պահանջներ սահմանվեցին, ավելին՝ կարծում եմ, որ այդ պահանջները մեղմ են, բայց այդ կարգավորումները կան, և կողմնակալ դիտորդական առաքելություն իրականացնողներին հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ունի: ՏԻՄ ընտրություններում ԿԸՀ-ն այդ մասով թույլ էր:
- «Ուժեղ Հայաստան» ուժը և վերջինիս վարչապետի թեկնածուն Սահմանադրության հետ, ըստ էության, խնդիր ունեն, հիմա էլ հայտարարում են, որ կգան և Սահմանադրություն կփոխեն, այլ երկրների քաղաքացիություններից կհրաժարվեն: Սա բավարար հիմք չէ՞, որ այս ուժը դուրս դրվի ընտրական պրոցեսներից:
- Իմ կարծիքը կարող է շատերին զարմացնի, բայց ես նորմալ եմ վերաբերվում նրան, երբ տարբեր ուժեր հայտարարում են, որ ընտրվելու դեպքում Սահմանադրությունը փոխելու են։ Թող ընտրողները գնահատական տան․ դա նրանց որոշման տիրույթում է: Այս պահին կա երեք ուժ, որոնք ասում են՝ հարգելի՛ քաղաքացիներ, մեզ ընտրելու դեպքում մենք Սահմանադրությունն այս կամ այլ կերպ փոխելու ենք:
- Այսինքն՝ այս պահին ոչ մի հիմք չկա՞, որ «Ուժեղ Հայաստան» ուժը դուրս դրվի ընտրական պրոցեսներից:
- Եթե այս պահի դրությամբ հիմք տեսնեինք որևիցե կուսակցության, օրինակ, պետական գրանցումը ուժը կորցրած լինելու մասով, պատկան մարմիններին կզգուշացնեինք: Պետք է ասեմ, որ հիմնական մեխանիզմը Հայաստանում, որը խիստ և գործող մեխանիզմ է՝ կուսակցությանը մրցապայքարից հանելու, այն է, որ կուսակցությունը խախտում է նախընտրական քարոզարշավի ծախսերի առավելագույն շեմը: Բայց այս պահին նախընտրական քարոզարշավը չի սկսվել, խոսելը վաղ է: Մենք շատ ուշադիր հետևելու ենք կուսակցությունների ծախսերին և փորձելու ենք հայտնաբերել այն խախտումները, որոնք կլինեն, և չի բացառվում, որ եթե լինեն կուսակցություններ, որ էապես խախտած կլինեն այդ 800 միլիոն դրամի սահմանափակումը, մենք այդ կուսակցություների մասով կդիմենք ԿԸՀ՝ առաջարկելով՝ գրանցումը ուժը կորցրած ճանաչվի:
- Խոսեցիք այն մասին, որ ՌԴ-ն ամեն կերպ միջամտելու է, փորձելու է ազդել ընտրությունների արդյունքների վրա. գլխավոր նպատակը, կամ առավելագույն ու նվազագույն սցենարները, այսպես ասած, պլան մաքսիմումը և մինիմումը որո՞նք են: ՌԴ-ին անհրաժեշտ է, որ իր ուժերը հնարավորինս ներկայացվածությո՞ւն ունենան խորհրդարանում, թե՞ խաղադրույք է կատարել իշխանափոխության վրա:
- Պետք է ասեմ, որ ՌԴ ծրագիր մաքսիմումը Հայաստանում իրեն ենթակա իշխանության ձևավորումն է և ՀՀ-ի վրա ազդեցության լծակների վերականգնումը ամբողջ ծավալով: Ծրագիր մինիմումը առնվազն ընտրությունների ապալեգիտիմացումն է: Այս երկու ուղղությամբ էլ մենք տեսնում ենք գործողություններ:
- Բացի լրատվական դաշտում, այսպես ասած, հարձակումներից՝ էլ ի՞նչ դրսևորումներ ունի հիբրիդային պատերամը, օրինակ՝ ԱԱԾ շենքը հրկիզելու փորձը կարո՞ղ ենք դիտարկել այդ համատեքստում:
- Հիբրիդային գործողությունները, որպես կանոն, ծպտյալ են, ճակատին գրված չի լինում՝ հիբրիդային գործողություն, պետք է գնահատել, թե որքանով է հավանական, որ դա հիբրիդային գործողություն է։ Օրինակ՝ Շիրակի մարզում հայտնի պատմությունը՝ 2 էթնիկ ադրբեջանցու հետ կապված, որոնք եկել էին ՌԴ-ից ու նկարվում էին, և սոցհարթակներում տարածվեց, թե ինչ-որ ադրբեջանցիներ արդեն եկել են, ՀՀ ոստիկանությունն էլ նրանց օգնում է, որ իրենց տները գտնեն․ 99 տոկոս հավանականությամբ հիբրիդային տեղեկատվական օպերացիա էր: ԱԱԾ շենքի հրկիզումը, ամենայն հվանականությամբ, հիբրիդային օպերացիա է, բայց ես կդժվարանամ պնդել: Ամեն դեպքում ուզում եմ ընդգծել, որ հիմնական ուղղություններից մեկը ապահովության բացակայության տպավորության ստեղծումն է, և այդ ուղղությամբ շատ գործողություններ արվում են, օրինակ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում ամեն օր սպանություն է լինում: Նախկինում դա արվում էր արտաքին կոնտեքստում, բայց քանի որ երկու տարի է՝ սահմաններին մարդ չի սպանվել, այժմ արտաքին կոնտեքստում դժվար է անել և հիմնականում արվում է ներքին կոնտեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն
Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը
Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT