Երևան
12 °C
Մարտի 6-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող և տեղադրող խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ՀՀ ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը, ՀՀ ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը, ՀՀ ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը, Շինարարների միության ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության տեխնիկական տնօրինության, իրացման տնօրինության, ընդհանուր հարցերով տնօրինության, անվտանգության և վերահսկողության տնօրինության պատասխանատու ներկայացուցիչներ:
«Աշխատանքային հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին։ Քննարկվեցին էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, համակարգային կուտակիչների ներդրման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման և ջերմային պոմպերի կիրառման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի անդրադառնալ էլեկտրաէներգետիկական համակարգում և ՀԷՑ-ի բաշխման ցանցում առկա իրավիճակին ու հիմնախնդիրներին, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված անհրաժեշտ գործընթացներին։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի կանխատեսման կարևորությունը՝ հաշվի առնելով տվյալների կենտրոնների և էլեկտրամոբիլների աճող ազդեցությունը, ինչպես նաև մոնիտորինգի ու տվյալների վերլուծության համակարգերի զարգացումը։
Մասնակիցներն անդրադարձ կատարեցին Էներգետիկայի ինստիտուտի դերակատարությանը, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ձևաչափով աշխատանքային խմբի ստեղծման հնարավորությանը, ինչպես նաև տեղական էներգետիկ ընկերությունների մրցունակության բարձրացման և նրանց ծառայությունների արտահանման խթանման ուղղություններին։
Ներկաները ողջունեցին նման ձևաչափով աշխատանքային հանդիպման նախաձեռնությունն ու անհրաժեշտությունը:
Քննարկման արդյունքում կողմերը կարևորեցին պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդումը և նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերներին համատեղ լուծումներ գտնելու և համակարգի կայուն ու արդյունավետ զարգացմանը նպաստելու նպատակով։ Նշվեց նաև, որ բարձրացված հարցերի շուրջ աշխատանքները կշարունակվեն մասնագիտական քննարկումների և համատեղ նախաձեռնությունների շրջանակում»,- ասվում է ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ
Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են
Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տարածքում
Հարվածներ են հասցվել Իրանի տղաների դպրոցին․ երեխա է զոհվել
Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան
Փրկարար ծառայությունում ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել
Առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը
Իրանից Հայաստան և Հայաստան-Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ
Բոլորին միավորել են, որ լեշերը գցեն ԱԺ, գոնե մի 20% ներկայություն ունենան. ճորտեր են․ Հայկ Սուքիասյան
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սամոայի Անկախ Պետության հետ
Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն
Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է․ Թթուջուր-Նավուր հատվածը փակ է
Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ
Պարա ծանրամարտի ԵԱ․ Ռաֆայել Համազասպյանը արծաթե մեդալակիր է դարձել
Փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխզննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում
Քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ
ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ
Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել
Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ
Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ
Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
3 օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ․ ԱԳՆ
Դատախազությունը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է
ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը
Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ
«Մարտի 1»-ի գործով Վալերի Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Գարունն ուշանում է, Հայաստանը՝ մնում ցիկլոնի գոտում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակի մասին
Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան
Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը. Հարությունյան
ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT