Երևան
12 °C
Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
«Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված Հայաստանի Հանրապետության նախագահի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումների պատճառով 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ նաև Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ:
«Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը և նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի ծառայողները, գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, պարեկապահակակետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ և հրամանով՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ ցրել են նստացույցը՝ Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում՝ գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին:
Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ իրենց ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու առերևույթ հանցավոր արարքի կազմակերպման համար դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել «Մարտի 1»-ի գործով մեկ այլ մեղադրյալ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․ Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Իսկ 2025 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել էր Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել են դատարան»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ
Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան
Առաջիկա մանդատը միանշանակ պետք է լինի խաղաղությունը սովորական և ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ. Փաշինյան
Կինոն կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանություն. ԿԳՄՍ նախարար
Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի
Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը
Ոստիկանությունը Հայոց պետականության կարևոր հենասյունն է. Քոչարյան
Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան
Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից
Փամբակ-Վանաձոր հատվածում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ջրատար է վնասվել. մի շարք համայնքներում ջուր չի լինի
Դավիթ Խաչատրյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ
Ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Ոստիկանության պետի ուղերձը
34 տարի անց առաջին անգամ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև
Քննարկվել են դեսպան Նարեկ Մկրտչյանի՝ Յուտա աշխատանքային այցի արդյունքներն ու պայմանավորվածությունները
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցում է սպասվում
Ոստիկանությունը պետության ողնաշարն է՝ կայունության և օրենքի գերակայության անփոխարինելի երաշխավորը. ՆԳ նախարար
Արտաշավանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT