Երևան
12 °C
Գյումրու Բարեկամության այգում բարեկամական հանդիպում են անցկացրել տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեխիայի թիմը։ Այս հանդիպումը բազմաթիվ գյումրեցիների, ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների և չեխերի էր բերել Գյումրի։
Մինչ խաղի մեկնարկը ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու չեխական խոհանոցին, հյուրասիրվեցին տեղում պատրաստվող ուտեստներով, չեխական գարեջուրը վայելեցին «Հրայրք» ավանդական պարի խմբի կատարումներով, նաև մասնակցեցին ազգային պարերի ուսուցմանը։
Նոր ծանոթություններ, հին կապերի վերաթարմացումներ, անցած ու գալիք օրերի մասին խոսակցություններով տարվածները խմբվեցին խարույկների շուրջ՝ էլ ավելի ջերմացնելով Բարեկամության այգու բարեկամական հյուրընկալությունը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ մեկտեղվել են սպորտն ու մշակույթը։
«Սպորտը վաղուց դարձել է ժողովուրդներին միավորող ուժ, փոխադարձ հարգանք և վստահություն ձևավորող կամուրջ։ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ վստահության, աջակցության և արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են։
Այս բարեկամական հանդիպումը պարզապես մարզական մրցում չէ. այն խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև կապը, մշակութային երկխոսությունը և համագործակցության շարունակական զարգացումը։ Սառույցի վրա մրցակցությունը թող լինի ազնիվ ու ոգեշնչող, իսկ խաղից դուրս՝ ջերմ ու բարեկամական»,- ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց մարզպետը։
Գյումրիում էր նաև Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։ Իրեն հատուկ նրբանկատությամբ ու սիրալիր ժպիտով ողջունեց բոլորին և փաստեց՝ մթնոլորտը հիանալի է։
«Չեխիան ունի հոկեյի լավ հավաքական ու հարուստ ավանդույթ։ Սա Չեխիայում ամենահայտնի սպորտաձևն է, սակայն Հայաստանն ունի տափօղակով հոկեյի տղամարդկանց հրաշալի թիմ, իսկ Գյումրին խորհրդային տարիներին ունեցել է հոկեյի թիմ, ու կա անհրաժեշտություն այս սպորտաձևն այսօր երիտասարդների շրջանում տարածելու: Ուզում ենք այս խաղով վերադարձնել այդ ավանդույթը: Ես իսկապես սիրում եմ Գյումրին․ այն Հայաստանի Հանրապետության իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Այստեղ եղել եմ մոտ 30 անգամ և ամեն այցիս նոր բան եմ բացահայտում»,- ասաց դեսպանը։
Մինչ պաշտոնյաները ելույթներ էին ունենում, հոկեյիստների նկատմամբ հետաքրքրությունը հասավ գագաթնակետին։ Ներկաներից շատերը շտապեցին անձամբ հանդիպել ու ծանոթանել նրանց հետ, լուսանկարվել, հետո էլ խաղին հետևել այս անգամ ոչ թե էկրանից, այլ սեփական աչքերով բաց սահադաշտում։
Պետր Պիրունչիկը նկատեց՝ խաղը հաղթանակի համար չէ, այլ սպորտաձևի հանրահռչակման: Դեսպանը կարճ ժամանակ անց Չեխիայի հավաքականի մարզահագուստով միացավ հոկեյիստներին։ Հնչեցին երկու երկրների օրհներգերը, մեկնարկեց հայ-չեխական բարեկամական հանդիպումը։
Մարզական երեկոյի մեկնարկից մինչև ավարտ Բարեկամության այգում ոգևորությունը չմարեց։ Թիմերի երկրպագուները Գյումրու ցուրտը հաղթահարեցին վառվող կրակների, մասամբ էլ ոգևորված ծափերի ու թռչկոտելու շնորհիվ։ Գույներով, հույզերով ու անկեղծ ժպիտներով մրցումային օրն ավարտվեց 11:8 հաշվով Հայաստանի հավաքականի հաղթանակով։
Չեխիայի հավաքականի անդամներին Գյումրին դուր եկավ, ոմանք էլի էին եղել, նորեկները վերադառնալու հույս հայտնեցին։
Գյումրու Բարեկամության զբոսայգու ծրագրերի համակարգող Էմմա Բաղդասարյանն ընդգծեց՝ իրենց կոնցեպտի մեջ առաջնայինը պետությունների և ազգերի երկխոսությանը նպաստելը, դրանք ամրապնդելն է, ինչը հետագայում ներդրումների հնարավորություն է ենթադրում։
Բարեկամության այգում միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայ-չեխական հոկեյի երեկո անցկացվել էր Գյումրիում նաև մեկ տարի առաջ։
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT